485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը՝ Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման սպասումով
11:45
02 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու ողջ համաշխարհային հանրությունը շարունակում են հետևել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջորդականությանը: Այս հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը բազմաթիվ անգամ է հրապարակվել:

Միաժամանակ հայկական կողմը պնդում է, որ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների կողմից ստորագրված՝ թուրքական կողմի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացումը ձգձգելու դեպքում առանց հապաղելու կձեռնարկի համապատասխան համարժեք քայլեր: Հենց այս մասին է հայտարարել ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Երևանում Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ:

Եվրոպական կողմը, միաժամանակ, հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու առանց նախապայմանների դրանք իրագործելու կողմնակից է: Այս մասին է վկայում Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 26-ին կայացած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ժամանակ հնչած Շվեդիայի (այս երկիրը նախագահում է ԵՄ-ում) ԱԳ նախարար Կառլ Բիլդտի հայտարարությունը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր հերթին հայկական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացման հարցը երկու կողմերի համար էլ բարդ է, և, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն հույս ունի, որ այս գործընթացը տարիներ չի տևի: Յովանովիչը հույս է հայտնել, որ «հայերը, թուրքերն ու տարածաշրջանի այլ ժողովուրդները կարող են վայելել հայ-թուրքական բացված սահմանի պտուղները»:

Այնուամենայնիվ, հայկական ընդդիմությունը շարունակում է պայքարել փաստաթղթերի վավերացման դեմ՝ դրանց մեջ Հայաստանի համար ակնհայտ վտանգ տեսնելով:

Այսպես, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ Հայաստանը կորցրել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ու այժմ իրադարձությունների զարգացման վրա ազդելու նվազագույն հնարավորություններն ունի:

Ավելի կտրուկ տրամադրված Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մտադիր է որպես արձանագրությունների հավելում խորհրդարանին ներկայացնել հուշագիր, որը հայ-թուրքական արձանագրությունները հայկական կողմի համար «վնասազերծելու» նպատակ ունի:

Մասնավորապես, կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքերով, հայ-թուրքական արձանագրություններին պետք է կցվեն դրույթներ, որոնք պահպանում են «Հայ դատի» պահանջները (Հայկական հարցի լուծում) հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչման անհնարինության կապակցությամբ, քանի որ այդ սահմանները խորհրդաթուրքական են եղել, և բացի այդ, պետք է կցվեն դրույթներ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև դրա հետևանքների վերացման գործընթացների ընդհատման անթույլատրելիության մասին:

Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հերթական անգամ ասել է, որ «գլխավոր հայտարարությունը արձանագրություններում է, իսկ մնացած մյուս հայտարարություններն ու մեկնաբանությունները կրում են երկրորդական բնույթ»:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր հերթին, մինչև տարեվերջ կանխատեսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, կասկած է հայտնել սահմանի բացման կապակցությամբ: Փորձագետի կարծիքով, Թուրքիան ձգտելու է նրան, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չվնասի թուրք-ադրբեջանական հարաբերություններին:

Տարբեր կարծիքներ հայտնելով Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման ժամկետների կապակցությամբ՝ փորձագետները համակարծիք են իրենց գնահատականներում այն մասին, որ վավերացումից Թուրքիայի հրաժարվելը չափազանց բացասական կանդրադառնա այդ երկրի միջազգայի հեղինակության վրա:

«Միջազգային հանրությունը կկորցնի Թուրքիայի նկատմամբ վստահությունը», - այս կապակցությամբ հայտարարել է Ազգային և ռազմավարական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Արձանագրությունների հետագա ճակատագրի վերաբերյալ բանավեճերի և կանխագուշակումների թեժ պահին հայտնի դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի սկզբին կայանալիք այցի մասին:

Այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և կշարունակեն քննարկումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:

Սակայն դատելով այս հարցում Ադրբեջանի համառ դիրքորոշումից՝ մոտ ժամանակներում չարժե հայ-ադրբեջանական հարաբերությունների ջերմացում ակնկալել:

Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով «Արևելյան գործընկերություն. արդյո՞ք այն նոր փուլ է ազդարարում եվրաինտեգրման գործընթացում» 5-րդ համաժողովի բացման ժամանակ, հայտարարել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը սկզբնապես բացառող Ադրբեջանի դիրքորոշումը պետք է արժանանա եվրոպացի գործընկերների համապատասխան գնահատականին:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովն անցկացվել է հոկտեմբերի 29-30-ը Երևանում:

«Արևելյան գործընկերությունը» լեհ-շվեդական նախաձեռնություն է ԵՄ-ի և  հետխորհրդային երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քաղաքականության շրջանակներում։

«Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան-երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Բելառուսին։ Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն 2009-2013 թվականներին հարևան-երկրներին 600 մլն եվրո կտրամադրի։

Հայաստանի հասարակությունը հոկտեմբերի 27-ին հարգել է տասը տարի առաջ երկրի Ազգային Ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին։ Այս տարեթվին էր նվիրված ՀՀ ԱԺ-ի այգում հուշարձանի բացումը:

1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։ Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։

Ցմահ բանտարկության դատապարտվեց վեց ահաբեկիչ, այդ թվում հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման:-0-

Մարիա Հակոբյան՝ հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
14:20
14 Դեկտեմբերի 2016
Գիտությունը` քաղաքականությունից դուրս կամ Էրմիտաժը Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, օգտվելով հնարավորությունից, կրկին փորձեց լույս սփռել հայկական հասարակությանը հուզող հարցերին։ Մենք ցանկանում էինք պարզել թանգարանի տնօրեն Պիոտրովսկու դիրքորոշումը` միաժամանակ որևէ կերպ չնսեմացնելով գիտնական Պիոտրովսկու վաստակները։