482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունները որպես «ֆուտբոլային դիվանագիտության» հետևանք
12:45
16 Հոկտեմբերի 2009

Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում «ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինը, որն ավելի քան մեկ տարի չէր իջնում հայկական, թուրքական և համաշխարհային մամուլի էջերից և հեռուստաէկրաններից, բազմիցս ամենատարբեր մեկնաբանությունների առիթ էր դարձել: Սակայն հենց այն օրը, երբ «ֆուտբոլային դիվանագիտությունը» հասավ իր տրամաբանական ավարտին, և երկկողմ հարաբերություններում սկսվեց նոր՝ զուտ քաղաքական փուլ, թուրքերը առիթ տվեց խորհելու, թե որքանով է Հայաստանի և հայերի նկատմամբ նրանց վերաբերմունքը համահունչ դիվանագիտության հիմունքների և սկբունքների հետ:

Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Բուրսա քաղաքի Աթաթուրքի մարզադաշտում 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային թիմերի հանդիպումը, որին ներկա էին երկու երկրների նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը: Դա հնարավոր դարձավ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի աստիճանական զարգացման շնորհիվ, որի գագաթնակետը դարձավ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը:

Նախագահի հետ, ով պահեց իր խոստումը և ուղևորվեց Բուրսա՝ ի պատասխան իր թուրք գործընկերոջ պաշտոնական հրավերի, Բուրսա մեկնեց հայ լրագրողների մի մեծ թիմ, որոնք ներկայացնում էին ինչպես հեռուստատեսությունն ու ռադիոն, այնպես էլ տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ները: Բուրսա ժամանելիս թուրքական կողմի հյուրընկալությունն ու դիվանագիտականությունը որևէ հանդիմանանքի առիթ չտվեց, իսկ քաղաքապետարանի կողմից լրագրողներին հանձնված նվերները դրական լիցքեր հաղորդեցին:

Սակայն հայ լրագրողների մոտ տարակուսանք առաջացրեց այն հանգամանքը, որ Թուրքիայի մասին զբոսաշրջային տեղեկագրում անգլերենով ներկայացված էր «Անհիմն հայկական հայտարարություններ» հոդվածը, որը ներկայացնում է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության թուրքական տարբերակը: Ահա այսպիսի դիվանագիտություն...

Մինչ Ալմիրա հյուրանոցում տեղի էին ունենում երկու նախագահների հանդիպումները՝ ընդլայնված և նեղ ձևաչափով, պաշտոնական շրջանակների ներկայացուցիչներն ու լրագրողները սկսեցին հավաքվել մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլային հանդիպումից առաջ արդեն հավաքվել էին բազմաթիվ երկրպագուներ, ովքեր հեղեղել էին տրիբունաները և խմբվել էին մարզադաշտի մուտքերի մոտ:  

Մարզահամալիրի մատույցներում վաճառվում էին ադրբեջանական դրոշներ, ընդ որում եթե թուրքական դրոշներն արժեին 5 լիրա, ապա ադրբեջանական դրոշները վաճառվում էին 20 լիրայով: Եվ չնայած այն փաստին, որ ՖԻՖԱ-ն արգելել էր Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանական դրոշները, թուրք երկրպագուների տրիբունաներում գոնե առաջին խաղակեսին բազմիցս առկայծեցին Թուրքիայի բարեկամ երկրի դրոշները:

Ինչպես և սպասվում էր, մարզադաշտում անվտանգությունն ապահովում էին ոստիկանության բազմաթիվ ջոկատներ: Այդուհանդերձ, հնարավոր չեղավ խուսափել միջադեպերից: Հայ լրագրողների ավտոբուսը, որը ուղևորվում էր մարզադաշտ, ենթարկվեց ագրեսիվ տրամադրված ամբոխի գրոհին, որը ավտոբուսի ուղղությամբ քարեր և դատարկ շշեր էր նետում: Ուշագրավ է, որ այս միջադեպը չգրավեց ոստիկանության ուշադրությունը, և հայտնի չէ, թե ինչով կավարտվեր այդ ամենը, եթե չլինեին ավտոբուսի ամուր ապակիները, որոնք միայն ճաքեցին, սակայն չկոտրվեցին:

Չնայած նախնական տեղեկատվությանն այն մասին, որ 35-հազարանոց մարզադաշտը ամբողջովին լիքը չի լինելու, քանի որ վաճառվել է ընդամենը 3,5 հազար տոմս, իսկ 15 հազար տոմս բաժանվել է որպես հրավիրատոմս, այդուհանդերձ, դատարկ էին մարզադաշտի ընդամենը մի քանի տասնյակ տեղերը: Հայ ֆուտբոլի երկրպագուները կարող էին տեղավորվել հատուկ հազար տեղանոց տրիբունայում, որն ի տարբերություն Հայաստանի մարզադաշտի, պաշտպանված չէր փամփուշտակայուն ապակով:

Թուրք երկրպագուների կարգավորված «աշխատանքը» սկսեց դրսևորվել ֆուտբոլային հանդիպման ամենասկզբից, երբ երկրպագուները սկսեցին սուլել Հայաստանի օրհներգի ժամանակ: Պետք է արժանանին մատուցել հայ ֆուտբոլիստներին, ովքեր բավականին հանգիստ վերաբերվեցին դրան՝ ըստ երևույթին ակնկալելով նման արձագանք:

Եթե հայտնի չլիներ, որ այս հանդիպումը, բացի զուտ մարզականից, ունի նաև քաղաքական երանգ, ապա տարօրինակ կլիներ ականատեսը լինել թուրք երկրպագուների նման բուռն, կարելի է ասել՝ հիստերիկ արձագանքին: Հայաստանի և Թուրքիայի հավաքականները Իսպանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բելգիայի և Էստոնիայի ազգային հավաքականների հետ միասին հանդես են գալիս 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական հինգերորդ փուլում, ընդ որում և հայկական, և թուրքական հավաքականները կորցրել են Հարավաֆրիկյան Հանրապետություն մեկնելու ուղեգրեր նվաճելու բոլոր հնարավորությունները: Նման դեպքերում այդպիսի խաղերն ընդունված է համարել ընկերական, և ֆուտբոլի չգրված օրենքով ավարտվում են ոչ-ոքի:

Սակայն, իհարկե, ոչ այս դեպքում: «Թուրքական հավաքականի նկատմամբ կրքերի» ողջ գործընացը նախօրորք մանրամասն ծրագրված էր: Տրիբունաներում նստած երկրպագուների շրջանում նկատվում էին ակտիվ երիտասարդներ՝ վառ կանաչ վերնաշապիկներով, ովքեր ղեկավարում էին երկրպագուներին, վանկարկում էին արտահայտություններ, որոնք կայտառ երկրպագուները կայծակնային արագությամբ տարածում էն բոլոր տրիբունաներով:

Առաջին հայացքից՝ որևէ «քրեական» բան, սովորական ֆանատիկ երկրպագուներ... Սակայն մոտ տարածությունից դիտելիս տրիբունաներում, որտեղ տեղաբաշխվել են հայ լրագրողներն ու նրանց շարքերում նստած են նաև թուրքական կողմի ներկայացուցիչները, ագրեսիան դրևսորվում էր ակնհայտ կերպով: Հայկական դրոշները ծածկվում էին բոլոր կողմերից հանկարծակի հայտնվող թուրքական դրոշներով, իսկ հայկական երկրապագուների «Հայաստան» և «հայեր»  վանկարկումներին ի պատասխան ամենուրեք լսվում էին սուլոցներ: Նույնիսկ երեխաները նպատակաուղղված փորձում էին թուրքական դրոշակներով հրել առջևում նստած մարդկանց, իսկ նրանց կողքին նստած մեծերը նույնիսկ չէին էլ փորձում զսպել նրանց:

Այս ամենի գագաթնակետը դարձավ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների վարքը, որոնք պահանջեցին տրիբունաներում նստած լրագրողներից ցած դնել հայկական դրոշները՝ բացատրելով, որ լրագրողները երկրպագուներ չեն, և այդ պատճառով նրանք չպետք է ձեռքում դրոշակներ բռնեն: Սակայն ոչինչ չստացվեց: Նրանց փորձերին ի պատասխան՝ հայկական կողմը դրսևորեց վճռական և տոկուն դիրքորոշում, և երկարատև իրարանցումից հետո Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ղեկավարությունն ի վերջո հանգիստ թողեց հայ երկրպագուներին և Հայաստանի ազգային դրոշները: Նույնպես դիվանագիտություն է, սակայն արդեն ակնհայտ քաղաքական բնույթի:

Ընդհանուր առմամբ հարկ է նշել, որ ֆուտբոլային հանդիպումը բավականին տխուր  տպավորություն թողեց, և բանն այստեղ ամենևին էլ այն չէ, որ այն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի. դա սպասելի էր: Երբ պաշտոնական մակարդակով երկկողմ հարաբերություններում մեծ ապագա բացող հեռանկարային փաստաթղթեր են ստորագրվում, եթե նույնիսկ նրանք բազմիմաստ արձագանք են ստանում երկու երկրների հասարակություններում, դա մի բան է, սակայն միանգամայն այլ բան է ամբոխի ագրեսիվությունն ու բացեիբաց թշնամանքը: Բուրսայի մարզադաշտի տրիբունաներում տիրող վակխանալիան առիթ տվեց մտածելու՝ հնարավո՞ր է, արդյոք, տեսանելի ապագայում Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը և տեղի՞ն է այս համատեքստում խոսել որևէ դիվանագիտության մասին:-0-

Ելենա Դավիդյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան, Երևան-Բուրսա-Երևան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: