484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական մերձեցումը լրագրողական բարդությունների պրիզմայով
18:41
14 Հոկտեմբերի 2009

Պատմական կարգավիճակի հավակնող ցանկացած իրադարձության գիտակցումը գալիս է փուլ առ փուլ և որոշ ժամանակ անց այն պահից, երբ այն տեղի է ունենում։ Այդպես եղավ նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերւոթյունների բարելավման արձանագրությունների ստորագրման պարագայում, քանի որ դրանց ստորագրման արարողությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև ավելի լայն մասշտաբներով նորագույն պատմության սկիզբն է։  Իսկ դա մինչև վերջ հասկանալու համար ժամանակ է պետք:

Հենց պատմական կարևորության գործոնն էր ավելի քան 70 համաշխարհային ԶԼՄ-ների հեռուստադիտողի, ընթերցողի և ունկնդրի ուշադրությունը բևեռել Ցյուրիխի համալսարանի գլխավոր սրահին, որտեղ հոկտեմբերի 10-ի երեկոյան սկսեցին ժամանել ստորագրման արարողության անմիջական մասնակիցները։ Եվ ոչինչ չէր ազդարարում դեպի անկանխատեսելի հուն իրավիճակի փոփոխությունը՝ մինչև այն պահը, երբ մամուլի կենտրոնի էկրանին անժամանակ սառած պատկերը չսկսեց առաջացնել անգործ մնացած լրագրողների ակնհայտ տարակուսանքը։

Տարբեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ստարոգրման արարողությունը հետաձգվում է հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչի պատճառը նրա անհամաձայնությունն է թուրքական ԱԳՆ ղեկավարի բանավոր հայտարարության որոշ կետերի հետ։ Եվ այն փաստը, որ ստորագրման արարողությանը ներկա չէին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, վկայում էր այն մասին, թե որքան մեծ է Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը Հարավային Կովկասի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների բարելավմամբ՝ գրեթե 100-ամյա թշնամանքից հետո:

Պաշտոնական աղբյուրների կողմից ստորագրման հետաձգման վերաբերյալ որևէ հստակ բացատրության բացակայության պատճառով լրագրողական եղբայրությունը սկսեց տեղեկատվություն փնտրել իր ճանապարհներով։ Լուրերը ստացվում էին նախանձելի արագությամբ՝ առաջ անցնելով մեկը մյուսից։ Առավել ճանաչում գտած տեղեկատվությունը, որն անմիջապես գրավեց լրագրողների ուշադրությունն, այն էր, որ Քլինտոնը բանակցություններ է վարում Երևանի և Անկարայի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված տարաձայնությունները հարթեցնելու նպատակով։

Կրկին ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլիի զեկույցի կապակցութայմբ հայկական կողմի անհամաձայնությունն առաջացրած պատճառների թվում նշվեցին Լեռնային Ղարաբաղն ու պատմական հարցերը։ Այդ ժամանակ մամուլի կենտրոնն արդեն նկատելիորեն դատարկվել էր, և բացի հայ լրագրողներից, ովքեր համբերությամբ սպասում էին իրենց ԱԳՆ-ի կողմից վարկածներից մեկի հաստատմանը, Ցյուրիխի համալսարանի միջանցքներում գործանականում ոչ ոք չկար։

Գործը տեղից շարժվեց այն բանից հետո, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը հայտնեց, որ նախարար Նալբանդյանն ուղևորվում է փաստաթղթերի ստորագրման վայր և մտադիր է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։ Դրան զուգահեռ մամուլի կենտրոն սկսեցին վերադառնալ լրագրողները, հայտնվեցին նաև շվեյցարական արարողակարգի ներկայացուցիչները։ Հենց նրանք էլ հայտնեցին, որ Ցյուրիխի համալսարանի գլխավոր դահլիճում ներկա են լինելու միայն օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ոչինչ չի մնում, բացի մամուլի կենտրոնի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, որտեղ, ի դեպ, չէր գործում Ինտերնետը և բջջային կապը։

Բայց, այնուամենայնիվ, ստորագրումը տեղի ունեցավ, թեև նախապես ծրագրված ժամկետից երեք ժամ ուշացումով։ Բայց դա մանրամասնորեն մշակած ժամանակացույցից միակ շեղումը չէր։ Արձանագրությունների ստորագրումից հետո, ինչին նախորդեց Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հակիրճ ողջույնի խոսքը, Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները ձեռքսեղմումից հետո հավաքվածների սևեռուն ուշադրության ներքո ցրվեցին առանց որևէ բանավոր հայտարարություն անելու։

Տեղի չունեցան նաև արարողությանը ներկա գտնվող պաշտոնատար անձանց, մասնավորապես, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Հիլարի Քլինթոնի և Բերնար Քուշների, ԵՄ ընդհանուր քաղաքականության և անվտանգության գծով ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի, ինչպես նաև Սլովենիայի արտաքին գործերի նախարարի և Եվրոպայի Միության նախարարների խորհրդի կոմիտեի ղեկավար Սամուել Զբոգարի ելույթները։

Հայաստանյան էլեկտրոնային, հեռուստա- և ռադիո- ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ գործընթացի մասնակիցներից որևէ մեկի մեկնաբանությունները ստանալու բոլոր փորձերը բախվեցին շվեյցարական ոստիկանության կտրուկ արձագանքին, որը ոչ միայն վճռականորեն և անվերապահորեն արգելափակեց գլխավոր մուտքը դեպի Ցյուրիխի համալսարան, այլ նաև նպատակաուղղված կերպով հետ մղեց լրագրողների խումբը շենքից հնարավորին չափ հեռու։

Տիգրան Բալայանի կողմից հնչեցրած մեկնաբանությունները հայ լրագրողները կարողացան ստանալ արձանագրությունների ստորագրումից միայն մեկ ժամ անց։ Նա հաստատեց, որ արձանագրությունների ստորագրման հետաձգման պատճառ դարձան Դավութօղլուի հայտարարության՝ հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումները։ Հավանաբար, պետք է հասկանալ, որ հետագա երկարաձգումից,  և եթե նույնիսկ ստորագրման արարողության ամբողջությամբ ձախողումից խուսափելու համար, կողմերը որոշեցին առհասարակ բանավոր հայտարարություններ չանել։

Բալայանն ընդգծեց նաև, որ հայկական կողմի համար հատկապես արժեքավոր է միջազգային հանրության բարձրաստիճան ներկայացուցիչների՝ ստորագրմանը ներկա լինելն, ինչը վկայում է իրենց օժանդակության մասին հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, որոնցում, հայկական ԱԳՆ ղեկավարի խոսքերով, բեկումնային պահ է։

Այսպիսով, Երևանի և Անկարայի մերձեցման մեկնարկը տրվել է։ Անշուշտ, այն գործընթացի բոլոր կողմերի համար հեշտ, արագ կամ անվերապահորեն ձեռնտու չի լինի։ Այժմ արդեն տեղեկատվական դաշտը լի է այս կապակցությամբ ամենատարբեր արտահայտություններով և մեկնաբանություններով՝ սկսած թուրք վարչապետ Էրդողանի հայտարարությունից այն մասին, որ առանց ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հետագա քայլերն ավելի կդժվարանան, ներառյալ ռուսաստանյան ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ «ստորագրումը միայն առաջին քայլն է, և այժմ անհրաժեշտ է արագ վավերացում և գործնական իրականացում»։    

Պարզ է մի բան՝ տեղեկատվական նյութի պակաս մոտ ապագայում չի լինի ոչ Հայաստանում, ոչ էլ Թուրքիայում։ Մնում է հուսալ, որ Հայաստանի պաշտոնական կառույցները կարող են ամենակարճ ժամկետներում անցնել գիտակցման անցումային փուլը և ավելի կառուցողական և արդյունավետ համագործակցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ ներկայում բնակչության գրեթե բոլոր խավերի շահերին անդրադարձող մի հարցի վերաբերյալ՝ հավաստի և օպերատիվ տեղեկատվությամբ հանրությանն ապահովելու նպատակով։

Ելենա Դավիդյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան, Երևան-Ցյուրիխ-Երևան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին: