487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական ընտանեկան խնդիրներ. կհաջողվի՞, արդյոք, հաշվարկով ամուսնությունը
12:25
14 Հոկտեմբերի 2009

Հայ և թուրք քաղաքագետները և փորձագետները երեքշաբթի վերջապես հնարավորություն ունեցան համատեղ ներկայացնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետները: Դրա առիթը դարձավ «Նոր աշխարհաքաղաքական իրավիճակ Արևելքում. հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներ և իրողություններ» թեմայով «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Երևան-Անկարա-Մոսկվա հատուկ տեսակամուրջը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լրագրողների շրջանում:

Երեք պետությունների մայրաքաղաքների մասնակցությամբ կայացած տեսակամուրջի ընթացքում հայ և թուրք փորձագետները, բնականաբար, չկարողացան զերծ մնալ իրենց տարաձայնությունները ներկայացնելուց այնպիսի արմատական հարցերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը: Եվ դա չնայած նրան, որ տեսակամուրջը սկսվեց Թուրքիայից հնչող ջերմ խոսքերով. Անկարայի փորձագետները հույս հայտնեցին, որ ջերմ արևն իր շողերը կսփռի հայ-թուրքական արձանագրությունների ու սահմանների բացման գործընթացի վրա:

Վավերացման հարցի շուրջ միակարծիք չէին նույնիսկ թուրք փորձագետները, և եթե Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օհանը կարծում էր, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրություններն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ապա Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ, Միջին-Արևելյան տեխնիկական համալսարանի գիտխորհրդի անդամ, պրոֆեսոր Հյուսեյն Բեգջին կարծիք հայտնեց, որ Թուրքիայի խորհրդարանը, ի հեճուկս ամեն ինչի, կվավերացնի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները:

Ընդհանրապես հայ-թուրքական արձանագրություններն ու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հետաքրքիր համեմատությունների առարկա դարձան. փաստաթղթերը համեմատվեցին նորածին երեխայի հետ, իսկ միջպետական հարաբերությունները՝ հաշվարկով ամուսնության հետ: Ինչ արած՝ աշխարհում շատ ընտանիքներ կան, որոնցում ամուսինները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, մշտապես միմյանց պահանջներ են ներկայացնում և տարիներով չեն շփվում, իսկ նրանց զավակները մեծանում են անուշադրության մատնված՝ ծնողներից անկախ կյանքով:

Հետևելով այդ համեմատությանը՝ կարելի է ասել, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն վաղուց ամուսնալուծության դիմում են ներկայացրել և այժմ փորձում են լուծել ունեցվածքի բաժանման հարցը, սակայն դատավորները (Ռուսաստանը, ԱՄՆ-ն , ԵՄ-ն) կրկին ու կրկին փորձում են հաշտեցնել կռվարար ամուսիններին և վերականգնել ընտանեկան անդորրը: Ամուսիններից մեկի՝ Թուրքիայի փաստաբանը, որի դերը տեսակամուրջի ընթացքում խաղում էին փորձագետները, կրկին չկարողացան չհիշել Թուրքիայի համար երկու առավել բարդ և ոչ շահավետ հարցերը՝ Հայոց ցեղասպանությունն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանության խնդիրն առավել ցավոտ հարց է Թուրքիայի համար, որն ամեն կերպ ժխտում է այդ պատմական փաստը, երբ ХХ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում սրի քաշվեց ավելի քան 1,5 միլիոն հայ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ապա Թուրքիան ամեն կերպ կապում է Հայաստանի հետ հարաբերությունենրի կարգավորումը դիմակայության կարգավորման հետ՝ փորձելով պաշտպանել Ադրբեջանի շահերը:

Դրա հերթական հաստատումը դարձավ թուրք փորձագետ Սինան Օհանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի որևէ փաստաթուղթ, որում ամրագված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահանջը: Նման կարծիքի հետ չհամաձայնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ հայ-թուրքական երկխոսության կարգավորման մեջ նախապայմաններ ներմուծելու փորձը կսպանի գործընթացը:

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի կարծիքով՝ հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացների շաղկապումը կարող է երկու գործընթացների համար բացասական հետևանքների հանգեցնել:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ հայ փորձագետները համակարծիք էին, որ այդ գործընթացն ունի դրական նշանակություն: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով՝  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին դժվար է լինելու, «սակայն այս անգամ ևս երկու կողմերը կցուցադրեն այդ արձանագրությունների պատրաստման և ստորագրման ժամանակ դրսևորած կամքը»:

Ինչպես համոզված է փորձագետը, այդ կամքի շնորհիվ կբացվի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչպես նաև երկու երկրների միջև կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ:

Նման միակարծություն չդրսևորեցին թուրք փորձագետները. ինչպես համոզված է Սինան Օհանը, հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիային տնտեսական մեծ շահ չի բերի: Ինչպես հիշեցրել է Օհանը, Հայաստանի հետ սահմանակցող Արևելյան  Անատոլիայում ավելի շատ զարգացած է գյուղատնտեսությունը, գրեթե բացակայում է արդյունաբերությունը, իսկ Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի գները թուրքականից երկու անգամ ցածր են:

Հարկ է նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ միասնական չի գնահատվում նաև Հայաստանում. սոցհարցման վերջին տվյալների համաձայն՝ Երևանում հարցվածների շուրջ 50 տոկոսն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչը նույնական է երկխոսության հաստատման հակառակորդների թվի հետ:

Այսպիսով՝ մեզ մնում է միայն սպասել, թե ինչով կավարտվի Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված երկխոսությունը, կկարողանա՞ն, արդյոք, ամուսինները շարունակել ապրել հաշվարկով ամուսնությամբ և դաստիարակել նորածին զավակին:

Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։