486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական առաջընթաց
19:56
12 Հոկտեմբերի 2009

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանիի տարածքում տեղի ունեցած իրադարձությունն, անկասկած, կարելի է պատմական, եթե ոչ ուղենշային անվանել, անկախ այն բանից, թե ինչպես են դրան վերաբերվում այս կամ այն քաղաքական գործիչները, հասարակական-քաղաքական և գիտական շրջանակները: Շվեյցարական գողտրիկ քաղաքում արվել են առաջին գործնական քայլերը, որոնք կարող են ամենաարմատական կերպով փոխել աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական իրավիճակը մեծ մերձարևելյան-հարավկովկասյան տարածաշրջանում:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին երկու փաստաթուղթ. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների մասին արձանագրությունը»: Երկու ժողովրդի բազմադարյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ու Թուրքիան միջազգային փաստաթղթերում ամրագրեցին ոչ թե պատերազմների ու հակամարտությունների արդյունքները, այլ քիչ թե շատ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ձգտումը:

Երևանում և Անկարայում չեն թաքցնում, որ արձանագրությունները ստորագրելուց հետո կողմերը գլուխ չեն ջարդի միմյանց եղբայրական ամուր գիրկը նետվելու համար: Սա ընդամենը հարաբերությունների նորմալացման գործընթացի զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման առաջին փուլն է, 21-րդ դարում միմյանց հանդեպ հատուկ համակրանք չունեցող հարևանների միջև անհրաժեշտ «պարկեշտության որոշակի շրջանակների» ստեղծումը:

Ժամանակակից Եվրոպայում հարևան երկրների միջև հարաբերությունների բացակայության և փակ սահմանների գոյության անբնական լինելու մասին շատերն են խոսել, սակայն անցած դարի չարագուշակ պատմական իրադարձությունների թողած «կուտակումները հավաքելուն» ուղղված իրական քայլեր սկսել են արվել մեկ տարի առաջ:

Հայ-թուրքական երկխոսության գործընթացը նախաձեռնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գործողություններում առաջնորդվելով սառը դատողությամբ և իրատեսությամբ՝ ձգտելով քաղաքական որոշումներ ընդունելիս զերծ մնալ զգացմունքային գնահատականներից: 

Հայկական իշխանությունների դիրքորոշումը միանշանակ չէ, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն այլընտրանք չկա: Ընդ որում, պաշտոնական Երևանը մշտապես ընդգծում է, որ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելով՝ հայկական կողմը մտադիր չէ մոռացության մատնել Օսմանյան կայսրությունում հայոց Ցեղասպանության փաստը: Բացի այդ, Հայաստանում անթույլատրելի են համարում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի և Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման միջև որևէ կապակցվածությանն ուղղված ակնարկն անգամ: Սա են պնդում նաև բացարձակապես բոլոր առանցքային երկրներն ու միջազգային կազմակերպությունները, որոնք տարածաշրջանում իրենց շահն ունեն:

Այն, որ Ղարաբաղն ու հայ-թուրքական հարաբերությունները կապել չի ստացվի, արդեն հասկացել են Անկարայում, նույնիսկ՝ Բաքվում: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդամենը հույս ունի, որ հայ-թուրքական արձանագրությունների գործնական իրագործման դեպքում հաշվի կառնվի Ադրբեջանի դիրքորոշումը: Այս ամենը նման է մի երկրի հուսահատության, որն ավելի վաղ իրեն թույլ էր տալիս հավակնել տարածաշրջանային այնպիսի գերտերության արտաքին քաղաքականության ձևավորման իրավունքին, ինչպիսին Թուրքիան է, իսկ այսօր արդեն գիտակցել է, որ քաղաքական իրականության պայմաններում «ավագ եղբայրն» առաջին հերթին սեփական շահերով է առաջնորդվելու:

Այսպիսով, փաստաթղթերը ստորագրված են: Երկու երկրներում էլ դրանց վավերացման ու գործնական իրականացման գործընթաց է սկսվել: Առաջատար համաշխարհային կենտրոններ Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը կոչ են անում կողմերին չհապաղել ու անգամ ակնարկում են, որ պատրաստ են պայմանավորվածությունների կատարման երաշխավոր դառնալ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նշանակությունը ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար ընդգծելու նպատակով Ցյուրիխում  փաստաթղթերի ստորագրման առիթով հավաքվել էին ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի արտգործնախարարները և Եվրամիության ու Եվրախորհրդի ղեկավարները:

Արձանագրությունների վավերացման ու կյանքի կոչման համար քաջություն և առաջ շարժվելու կամք է պետք՝ բնականաբար պաշտպանելով սեփական շահերը: Այն, որ այդ շահերը պաշտպանվելու են անշեղորեն, հատկապես հայերի կողմից, արդեն ցույց են տվել Ցյուրիխում տեղի ունեցած իրադարձությունները, երբ արձանագրությունների ստորագրումը հետաձգվեց ուղիղ երեք ժամով այն պատճառով, որ չէր հաջողվում համաձայնության գալ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների երեք րոպե տևողությամբ բանավոր հայտարարությունների շուրջ, որոնք պետք է արվեին ստորագրումից անմիջապես հետո:    

Երևանում նշում են, որ այդ արձանագրություններով Հայաստանը միակողմանի կարգով չի ընդունում որևէ պարտավորություն, և ընդգծում են, որ արձանագրության վավերացման ձգձգումը Թուրքիայի կողմից կամ վավերացման ժամանակ նոր պայմանների առաջ քաշումը համապատասխան արձագանքի կարժանանա հայերի կողմից:

«Եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրություններն ու սահմանված ժամկետներում չկատարի բոլոր դրույթները կամ արդյունքում խախտի դրանք, ապա Հայաստանն անհապաղ համապատասխան քայլեր կձեռնարկի՝ նախատեսված համապատասխան միջազգային իրավունքով»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը արձանագրությունների ստորագրումից առաջ ժողովրդին հղած իր ուղերձում:

Արձանագրությունները չվավերացնելու մասին վտանգներն անհիմն չեն: Երկկողմ հարաբերությունների կարգավորման հակառակորդներ կան ինչպես թուրքական, այնպես էլ հայկական հասարակություններում: Ծանր պատմական անցյալն ու տարիներով կուտակված անվստահությունը երկու ժողովուրդների միջև նպաստում են տեղի ունեցող իրադարձությունների ավելի շուտ զգացմունքային, քան բանական ընկալմանը:

Բաց սահմանների, այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցության, նոր շուկաների ի հայտ գալու, տնտեսական խելամտության մասին ցանկացած փաստարկ Հայաստանում բախվում է Թուրքիայի էքսպանսիվ տնտեսական ու ժողովրդագրական վտանգավորության, հայոց ցեղասպանության միջազգային գործընթացի ճանաչման սպառնալիքի, երկու երկրների միջև առկա սահմանների ճանաչման անթույլատրելիության հակափաստարկների հետ: Հայաստանում արձանագրությունների վավերացման դեմ պայքարի ավանգարդում ՀՅԴ-ն է, որը Օսմանյան կայսրության դեմ պայքարը սկսել է դեռ 19-րդ դարավերջին:    

Այս առնչությամբ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է ոչ միայն տարածաշրջանային և միջազգային մասշտաբի փոփոխություններ առաջ բերել, այլև նոր քաղաքական իրավիճակ ստեղծել Հայաստանում: Դաշնակցության անցկացրած բողոքի ցույցերը և որոշ քաղաքական կուսակցությունների միացումը նրանց կարող են ազգային հայրենասիրական բնույթի նոր ընդդիմության ձևավորման հանգեցնել, որն ի զորու կլինի ետ վերցնել ընտրական ռեսուրսները:

Հայ-թուրքական գործընթացը նաև Հայաստանի ու հայկական սփյուռքի միջև նոր հարաբերությունների կատալիզատոր դարձավ: Առաջին անգամ երկրի պատմության մեջ համազգային նշանակության հարցերը հայրենակիցների հետ քննարկելու համար պետության ղեկավարը համահայկական շրջայց կատարեց սփյուռքի հիմնական կենտրոններում՝ Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով: Անկասկած, համահայկական շրջայցը ոչ միայն հայ-թուրքական երկխոսությունը քննարկելու, այլև սփյուռքի հետ բացարձակապես նոր հարաբերություններ կառուցելու նպատակ ուներ՝ ուղղված համայն հայության ներուժը լիարժեք օգտագործելուն:  

Եվ, վերջապես, Երևանը պարզորոշ հասկացրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի հանգեցնի Հայաստանի աշխարհաքաղաքական ու աշխարհառազմավարական առաջնահերթությունների փոփոխման: ՀՀ նախագահն ամենավճռական կերպով հերքում է բոլոր հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իբր թե կարող է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից:

«Իրականում նման մտքերը անտեղյակության գոհարներ են: Դրանք անհիմն են ու թյուր: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը զարգանում է լայն թափով, այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում, իսկ մոտ ապագայում, կարծում եմ, դուք բոլորդ այնպիսի իրադարձությունների վկան կդառնաք, որոնք վերջ կդնեն անգամ ամենաթերահավատների կասկածներին»,- ընդգծել է ՀՀ նախագահը:  

Գագիկ Բաղդասարյան. «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեսաբան, հատուկ ՌԻԱ Նովոստիի համար:

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։