480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Արձանագրությունները ստորագրված են. ի՞նչ կլինի ապագայում
14:42
12 Հոկտեմբերի 2009

Շաբաթ օրը Ցյուրիխում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձությունը, որի շուրջ էր պտտվում վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի քաղաքական կյանքը՝  ստորագրվեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Շատ պատմաբանների կարծիքով՝ այս պատմական իրադարձության նշանակալիության մասին վկայում է համաշխարհային գերտերությունների ուշադրությունը: Ստորագրման արարողությունը ուղիղ եթերում  հեռարձակում էին յոթանասուն հեռուստաընկերություններ:

Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն՝  Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Հիլարի Քլինթոնի և Բեռնար Քուշների, ինչպես նաև Եվրամիության ընդհանուր  արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի ներկայությամբ:

Արձանագրությունների ստորագրման կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով երկու երկրների խորհրդարանների կողմից այդ փաստաթղթերի շուտափույթ վավերացման կոչ է արել:

Շաբաթ օրը ստորագրումից առաջ հատուկ ուղերձով ժողովրդին է դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով փորձել է հերթական անգամ հայությանը ներակայացնել այդ հարցում իշխանությունների ունեցած դիրքորոշումը և փարատել այն մտավախությունները, որոնք առկա են հայ ժողովրդի մեծ մասի մոտ արձանագրությունների կապակցությամբ:

ՀՀ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների, այն չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից, և այն որևէ կերպ կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

Սարգսյանը հատկապես կարևորել է հայ ժողովրդի միասնականությունը՝ նշելով, որ իր համահայկական ուղևորության գլխավոր նպատակներից է ցույց տալ աշխարհին և Թուրքիային, որ նրանք գործ ունեն ոչ թե երեք միլիոնանոց Հայաստանի, այլ տասը միլիոնանոց հայ ժողովրդի հետ, որի ճնշող մեծամասնությունը ստիպված է ապրել հայրենիքի սահմաններից դուրս Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության պատճառով, որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքիան է: Նախագահի կարծիքով՝ սկսված գործընթացը կնպաստի նաև Թուրքիայում ցեղասպանության ճանաչմանը:

Սակայն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը և Հայաստանում, և սփյուռքի երկրներում միանշանակ չի ընդունվել: Այս ամենը որոշակի մտավախություններ է առաջացնում, քանի որ կարող է հայկական հասարակության ներսում պառակտման հանգեցնել:

Մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին բավականին թշնաբար է վերաբերվում բազմահազար հայկական սփյուռքը, որը իրեն համարում է ցեղասպանության գլխավոր զոհը և որի ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար մղած պայքարը արտերկրում հայկական ինքնության պահպանման կարևորագույն գործիքներից է:

Սփյուռքը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի ոչ միայն տնտեսական օգնության, այլև ցեղասպանության ճանաչման հարցում լոբբիստական գործունեության տեսակետից:

Իրավիճակը փոքր-ինչ մեղմելու համար հայկական սփյուռքի ակնառու մի խումբ գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որում  իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում և հորդորել են իրենց հայրենակիցներին՝ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այս գործընթացին:

Հայտարարության տակ ստորագրել են աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը, լեգենդար բևեռախույզ Արթուր Չիլինգարովը,  արգենտինացի խոշոր ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, ֆրանսիացի նկարիչ Ժան Ժանսեմը, հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը, բրիտանացի խոշոր ձեռներեց Վաչե Մանուկյանը,  Համահայկական բարեգործական միության ղեկավար Պերճ Սեդրակյանը, «Alcatel» ընկերության նախկին ղեկավար Սերժ Չուրուկը, Ֆրանսիայի կինոպրոդյուսերների միության նախագահ Ալեն Թերզյանը, «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը։

Իրենց տեսակետը հայտնեցին նաև մյուս քաղաքական գործիչները։ Այսպես, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Մենք հաշվի ենք նստում Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքի ու անհանգստության հետ, բայց անհրաժեշտ է հասկանալ, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին քաղաքական որոշումը պետք է ընդունի Հայաստանի Հանրապետությունը, նախագահն ու Ազգային ժողովը, համապատասխան պետական մարմինները»: 

Ցանկանում ենք հավատալ, որ գործը չի հասնի Հայաստանի և Սփյուռքի պառակտմանը, և կյանքի կկոչվեն հայտնի ամերիկահայ ձեռներեց Վահագն Հովնանյանի խոսքերը, ով Հայաստանի և սփյուռքի միջև ծագած տարաձայնությունների կապակցությամբ նկատել է, որ «ժամանակը լավագույն դեղն է»:

Հայկական ընդդիմությունը ևս չի աջակցել արձանագրությունների ստորագրմանը, այն կազմակերպել էր բողոքի բազմաթիվ ակցիաներ: Արձանագրությունների ստորագրմանը դեմ հատկապես ակտիվ  ելույթ ունեցավ Դաշնակցություն կուսակցությունը:

Դաշնակցությունը նախաձեռնեց արձանագրությունները չստորագրելու պահանջով հայտարարության ի հայտ գալը, որին միացան Հայաստանի ավելի քան տասը քաղաքական կուսակցություններ: ՀՅԴ-ից բացի հայտարարության տակ, մասնավորապես, ստորագրել են նաև Ժողովրդական կուսակցությունը, ՀՌԱԿ, «Նոր Ժամանակներ», «Ժառանգություն», «Գոյամարտ», «Մայր Հայրենիք», ՀԱՍԿ, «Միավորված Հայեր», «Ազգային միասնության Ուխտ», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները, Արիական Միաբանությունը:

Իսկ արդեն ուրբաթ՝ արձանագրությունների ստորագրման նախօրեին, Դաշնակցությունը Երևանում անցկացրեց բազմահազարանոց երթ, որի ընթացքում «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցությունը կարող է պահանջել ոչ միայն նախագահի, այլև իշխող ողջ համակարգի հրաժարականը:

«Երբ խոսքը մեր պետության փրկության, քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական վտանգավոր հետևանքների մասին է, մենք կգործադրենք բոլոր միջոցները՝ այդ ամենը կանխելու համար», - ընդգծել է Հովհաննիսյանը:

Այժմ, երբ արձանագրությունները ստորագրված են, առաջանում է բնականոն մի հարց՝ ի՞նչ է մեզ սպասում հետագայում, և կվավերացվե՞ն, արդյոք, ընդհանրապես այդ արձանագրությունները:

Հարկ է նշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն զգուշացրել է, որ եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը կանի իրենից կախված ամեն բան՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շաբաթ օրը ձեռք բերված հաջողությունն ամրագրելու նպատակով, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին, առաջին հերթին՝ էլեկտրաէներգետիկական և տրանսպորտային-հեռահաղորդակցական ոլորտներում Հայաստանի և Թուրքիայի հետ համագործակցության նախագծերի հետագա իրագործման միջոցով»:

Անշուշտ, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի նկատմամբ ցուցաբերած սևեռուն ուշադրության պատճառով ստվերում մնացին նախորդ շաբաթվա շատ այլ իրադարձություններ, առաջին հերթին՝ հոկտեմբերի 8-9-ը Քիշնևում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Միաժամանակ հայկական կողմը նշում է քիշնևյան գագաթնաժողովի կառուցողական տրամադրվածությունը:

Նախորդ շաբաթ նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանն իր վրա կվերցնի ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի տեխնիկական սպառազինման ֆինանսավորումը: Այս մասին Բելառուսում տեղի ունեցած ՀԱՊԿ Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Իսկ արդեն կիրակի Հայաստանում մեծ շուքով նշվեց Էրեբունի քաղաքի հիմնադրման 2791-ամյակը: Այդ քաղաքից է իր ժամանակագրությունը սկսում Հայաստանի ներկայիս մայրաքաղաքը: Երևանի քաղաքապետարանը փորձել էր տոնը դարձնել համաքաղաքային, տոնական միջոցառումներ տեղի ունեցան քաղաքի տարբեր հատվածներում, դրանք եզրափակեցին Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական համերգն ու հրավառությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայկ Խալաթյան, հատուկ  ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: