480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը կնպաստի տարածաշրջանը խաղաղության գոտի դարձնելու գործին
18:10
05 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և ՌԻԱ Նովոստիի «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով համատեղ համաժողովը, որն անցկացվեց հոկտեմբերի 2-ին ՌՀՀ-ում, տարբերվում էր ոչ միայն քննարկվող թեմաների ավանդական լայն շրջանակով, այլև իր ուղերձով:

Լիագումար նիստին մասնակցող գրեթե բոլոր հռետորները դիմում էին դահլիճում նստած ուսանղներին և նրանց ուշադրությունը սևեռում այն հանգամանքին, որ հենց երիտասարդ սերնդից է կախված իրենց երկրի ու ընդհանրապես տարածաշրջանի ապագան:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասվում է, որ Ռուսաստանն իր կողմից մշտապես կողմ է Անդրկովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

«Համոզված եմ, որ վերջիվերջո դարեր շարունակ կողք-կողքի բնակվող Կովկասի ժողովուրդները կկարողանան հաղթահարել փոխադարձ տարաձայնություններն ու տարածաշրջանը դարձնել խաղաղության և բարգավաճման գոտի», - ասել է Լավրովը:

Այս առնչությամբ ԱԳՆ ղեկավարը հույս հայտնեց, որ այս համաժողովը կնպաստի առաջընթացին այս ուղղությամբ: «Ռուսաստանն իր կողմից մշտապես կողմ է Անդրկովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը, տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի, բարիդրացիական հարաբերությունների և հանդուրժողականության ձևավորմանը», - ասվում է Լավրովի ուղերձում:

«ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևն ընդգծեց, որ համաժողովի ամենագլխավոր նպատակը ՌՀՀ ուսանողներին միջազգային հարաբերությունների ու անվտանգության ոլորտում առաջատար քաղաքագետների, տնտեսագետների, լրագրողների, փորձագետների (ընդ որում ոչ միայն Ռուսաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից ու Վրաստանից) վարպետության դասընթացներն ու դասախոսությունները լսելու, նրանց հետ շփվելու հնարավորություն տալն է: «Ուսանողների համար սա շատ կարևոր է, այս միջոցառման նշանակությունը երիտասարդության համար գերագնահատելը դժվար է»,- ընդգծեց նա:

ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, հիշեցնելով, որ ամենամյա համաժողովը ՌՀՀ-ում կազմակերպվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ և դարձել է ավանդական, ասաց, որ ընտրված թեման լիովին արդիական է ուսանողության, մագիստրոսների, ասպիրանտների և դասախոսական կազմի համար: «Հարավային Կովկասում անվտանգության թեման այսօր ինչպես երբևէ արդիական է, սա կապված է ինչպես Ռուսաստանի շահերի հետ Կովկասում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների հետ, որոնք այժմ ընթանում են մեր աչքի առաջ»,- ասաց նա:   

Որպես ողջ համաժողովի լեյտմոտիվ հնչում էր գաղափարն այն մասին, որ Հարավային Կովկասի համար ժամանակն է որոշել, թե ինքն ինչ դեր է ուզում խաղալ աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզում: ԱՄՆ Անվտանգության ինստիտուտի ռուսական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինն այն կարծիքին է, որ կովկասյան վերնախավերն այսօր բավականին մեծ հնարավորություն ունեն որոշելու իրենց տեղը ժամանակակից աշխարհում: 

Նա հաստատում է, որ եթե Հարավային Կովկասի իշխող քաղաքական դասն ի վիճակի չլինի ավելի վեր բարձրանալու «այսօրվա կռվշտուքի խնդիրներից», ապա «Կովկասը դեռևս որոշ ժամանակ, հնարավոր է, երկար ժամանակ շարունակի մնալ գավառական տարածաշրջան, որն ուրիշների, միգուցե փոքր տերությունների շահերի գերին է և ի վիճակի չի լինի իր սեփական դիրքորոշումը մշակել իր և ամբողջ աշխարհի համար»:  

Զլոբինն, ընդ որում, չի բացառում այն հնարավորությունը, որի դեպքում Կովկասը կարող էր փորձել առկա խնդիրների լուծման արդյունավետ մոդել դառնալ՝ գտնելով և աշխարհին առաջարկելով իր տնտեսական, քաղաքական, տարածքային, էթնիկ, մշակութային և սոցիալական խնդիրների լուծման անսովոր ելք ու այնպիսի մոդել, որ ամբողջ աշխարն ասի. «Եկեք նայենք Կովկասին ու անենք այնպես, ինչպես իրենք, քանի որ այնպիսի տպավորություն է, կարծես նրանք գտել են ձեզ մոտ առկա շատ խնդիրների լուծման ոսկե բանալին»:

Տարածաշրջանում Ռուսաստանի դերը, մասնավորապես, խաղաղապահ գործընթացներին սատարելու համատեքստում, հատուկ նշեց ռուս հայտնի լրագրող, ՌԴ Հանրային պալատի հանձնաժողովի հեռուստահաղորդավար անդամ Մաքսիմ Շևչենկոն: «Որքան շատ լինի խաղաղությունը Ռուսաստանի սահմանների շուրջ, այնքան ավելի ուժեղ կլինի նրա դիրքորոշումը, որքան շատ լինեն էթնիկ պատերազմները մեր սահմանների շուրջ, այնքան մեր քաղաքականությունը վատը կլինի և այնքան թույլ կլինի մեր դիրքորոշումը»,- ասաց նա:

Նա ունկնդիրների ուշադրությունը սևեռեց այն հանգամանքին, որ Ռուսաստանին Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից մեկուսացնելու բոլոր փորձերը ոչ միայն անհեռանկարային են, այլև կործանարար հենց Հարավային Կովկասի գործընթացների համար:  

Կովկասի խնդիրների հանդեպ բավականին հետաքրքիր դիրքորոշմամբ հանդես եկավ «Ջորջիան Թայմս» հոլդինգի նախագահ, «Ազրի» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մալխազ Գուլաշվիլին, ով առաջ քաշեց Կովկասի ներուժն ու հնարավորությունները միավորելու հայեցակարգը «Խաղաղ Կովկաս» միասնական կարգախոսով: Նա կարծում է, որ Կովկասի բոլոր ժողովուրդները պետք է միավորվեն կովկասյան Հանրային Խորհուրդ միասնական կառույցում կամ ավագանու խորհրդում: Նման զարգացման իր տեսլականում Գուլաշվիլին հնչեցրեց նաև Կովկասյան բանկի ստեղծման գաղափարը, որը կարող է ֆինանսավորել տարածաշրջանային մասշտաբի բոլոր նախագծերը կովկասյան արժեքներն ու մտածելակերպը խրախուսելու համար:  

«ՍՈՖԻԱ» քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Ուկրաինա) ղեկավար Անդրեյ Երմոլաևը կարծում է, որ վերջին դարերի փորձը ցույց է տալիս, որ ազգերն ու պետությունները փոփոխական են, և գոյատևում է այն ժողովուրդը, որը կարող է յուրաքանչյուր որոշակի պատմական իրավիճակում սահմանել իր դերը, պահպանել իր անհատականությունը, գտնել իր տեղը և աշխատանքի բաշխման, և մշակութային մրցակցության մեջ և գործընկերների հետ հարաբերություններում, որոնք ինքն առաջնահերթային է համարում:   

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի արդիական խնդիրներ, որոնք անհետաձգելի որոշում են պահանջում ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության առումով:

Փորձագետները համակարծիք էին այն հարցում, որ քննարկումներից հետո իրենք ավելի հստակ են հասկացել իրավիճակը, ինչը թույլ է տալիս անհամեմատ լավ գնահատել Կովկասում տիրող իրավիճակն ու հնարավոր ուղիներ գտնել հակամարտությունների համար:

Նիկոլայ Զլոբինը վստահ է, որ նման խորհրդաժողովի անցկացումը փորձագիտական կարծիք ձևավորելու և դժվար կացության մեջ մոլորված քաղաքական գործիչներին գրագետ կերպով կողմնորոշվելու հնարավորություն կտա:

Սա թվով չորրորդ ամենամյա միջազգային համաժողովն էր, որը կազմակերպում է «ՌԻԱ Նովոստին»՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողական և փորձագիտական հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև հայտնի ռուս գիտնականների, տնտեսագետների, քաղաքագետների, առաջատար բուհերի, տպագիր և էլեկտրոնային հրատարակությունների ղեկավարների մասնակությամբ: Համաժողովը Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկատվական համագործակցության գաղափարների առաջխաղացմանն ուղղված մի շարք միջոցառումների շարունակությունն էր:-0-

Ելենա Դավիդյան. «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: