484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները հավանություն են տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ ԵԱՀՄ ՄԽ համանախագհները հուսով եմ, որ Սարգսյան-Ալիև Քիշնևում կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի
12:20
05 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական շաբաթը, անշուշտ, աննախադեպ բուռն էր: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը, հայ-թուրքական հարաբերությունների նոր զարգացումները, երկրի բարձրագույն ղեկավարության հայտարարությունները և այլ իրադարձություններն ալեկոծել են երկրի քաղաքական կյանքը: Նախորդ շաբաթ մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական շրջայցը, նա այցելեց Փարիզ, Նյու Յորք, Լոս-Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով, որտեղ հանդիպեց հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի հիմնական նպատակն էր քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայկական սփյուռքը մեծ մտավախություն ունի, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը կմղվի երկրորդ պլան:

Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կասկածի տակ չի դնում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:

«Հայոց Ցեղասպանության եղելությունը ապացուցման անհրաժեշտությունը չունի: Եվ Թուրքիայի իշխանությունները ստիպված են լինելու վաղ թե ուշ հաշվի նստել 1.5 միլիոն անմեղ զոհերի ու տարագրված մի ողջ ժողովրդի սերունդների ցավի ու կատարված եղեռնագործության փաստի հետ»,- ընդգծել է Սարգսյանը՝ նշելով, որ հակառակի մասին ցանկացած պնդումները անտեղի են և անիմաստ:

Հայ-թուրքական հարաբերությունների հարցը քննարկվել է նաև ՀՀ նախագահի և Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: ՀՀ նախագահն անզիջում էր և իր կարծիքն արտահայտում էր բավականին կոշտ և վճռականորեն:

Իր քաղաքականության քննադատներին նա հիշեցրել է, որ նրանք դեռեւս մեկուկես-երկու տարի առաջ հնարավորություն ունեին ներկայացնել իրենց կարծիքը:

«Մենք ունեցել ենք խորհրդարանական և նախագահական ընտրություններ, և այսօրվա մեր քննադատներից մեկը կարող էր վեր կենալ և ասել` նախընտրական այս ծրագրում կամ փաստաթղթում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դրույթն ընդհանրապես դատապարտելի է»,- հայտարարեց նախագահը:

«Թուրքերի հետ հարաբերություններ հաստատել բնավ չի նշանակում Ցեղասպանությունը կասկածի տակ առնել, առավել ևս` այն մոռանալ: Դա ուղղակի անհնար է: Որևէ նորմալ մտածող հայ մարդ չի կարող Ցեղասպանությունը մոռանալ»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Նա հայտարարել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել և ընթանում է առանց նախապայմանների:

Սարգսյանը նշել է, ցանկացած փաստաթուղթ կարող է տարբեր կերպ ընկալվել: «Բայց երբ տեսնում ես, որ խոսողները շատ են, իսկ նրանց նպատակը հույզերի վրա խաղալով դիվիդենտներ շահելն է, սա արդեն վատ է: Իհարկե, կան քաղաքական կուսակցություններ և մարդիկ, ովքեր համոզված են իրենց ճշմարտացիության մեջ: Այս դեպքում մենք այդ կարծիքը պետք է հարգենք»,- ասել է նախագահը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իշխանությունների քաղաքականությանն աջակցել են Հայաստանի իշխող կոալիցիայի խորհրդարանական խմբակցությունները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, որոնք հոկտեմբերի 2-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Իշխող կոալիցիան ասաց իր խոսքը, և, ամենայն հավանականությամբ, թեմայի վերաբերյալ հետագա ցանկացած քննարկում անիմաստ կլինի:

Նախորդ շաբաթ տարածաշրջան այցելեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների: Բրադտկեին երկրորդեց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը պետք է առաջ ընթանա՝ հետևելով սեփական տրամաբանությանը, ժամանակացույցին և առանց որևէ արհեստական տարրերի», - նշել է Ֆասիեն:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հոկտեմբերի 8-ին հանդիպել Քիշնևում:

«Մենք հույս ունենք, որ Բաքվում, ինչպես և Երևանում կընդունվի հոկտեմբերի 8-ին՝ Քիշնևում ԱՊՀ ղեկավարների վեհաժողովի նախօրեին, երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը անցկացնելու մեր առաջարկը»,- ասել է Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը:   

Խոսելով Ղարաբաղը բանակցային գործընթացին միացնելու մասին՝ Մերզլյակովը նշել է, որ համանախագահները միշտ կարծել են, որ անպայման կգա այն պահը, երբ Ղարաբաղը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: 

«Սա համաձայնագիր կլինի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին, և, իհարկե, այնտեղ, որտեղ խոսքը ԼՂՀ բնակչության ու կարգավիճակի մասին է, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը պարտադիր կլինի»,- ընդգծել է Մերզլյակովը:

Սակայն Հայաստանի ղեկավարությունն այնքան էլ լավատես չէ այդ հարցում: ՀՀ նախագահը Փարիզում հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս իրատեսական չէ:

Տարածաշրջանային նշանակության հարցեր են քննարկվել նաև հոկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացված «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովում, որը կազմակերպել են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ներկայացնող քաղաքագիտության և տնտեսագիտության ոլորտի առաջատար փորձագետները, լրագրողներն իրենց կարծիքը հայտնեցին տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ:

Ողջ համաժողովի լեյտմոտիվը այն գաղափարն էր, որ եկել է ժամանակը, որպեսզի Հարավային Կովկասը կողմնորոշվի, թե ինչ դեր է ցանկանում խաղալ աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վրա:

Շողիկ Վարդանյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» թղթակից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։