484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերություններ. հայ փորձագետների «կողմ» և «դեմ» կարծիքները
15:01
02 Հոկտեմբերի 2009

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանում անցկացված լսումները հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների և հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ, թերևս, ամենաերկար սպասված ու ակտիվ լսումներն էին վերջին մի քանի տարվա ընթացքում։ Ընդ որում, ակտիվ էին ոչ միայն լսումների մասնակիցները, ովքեր ներկայացրեցին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կարծիքների ողջ շրջանակը՝ արմատականից մինչև արտասովորը, այլև լրագրողները, ովքեր մեծ հետաքրքրություն դրսևորեցին լսումների նկատմամբ։ 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա բարդ հարաբերություննը (երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է հայ-թուրքական սահմանը), մշտապես մեկնաբանվել և քննարկվել են հայ հասարակկան գործիչների, քաղաքագետների, փորձագետների և քաղաքական գործիչների կողմից։ Մեկնաբանություններն առավել ակտիվացան այն բանից հետո, երբ 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով, իսկ այցից հետո սկսեցին լրջորեն խոսել Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» մասին։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդակցություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Ներքաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Այսպիսով՝ հայ-թուրքական հարաբերություններին և նախաստորագրված արձանագրություններին նվիրված խորհրդարանական լսումները դարձան այս գործընթացի ինքանտիպ բարձրակետը և արտահայտվելու հնարավորություն ընձեռեցին ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր հայ փորձագետներին և քաղաքական գործիչներին։

Լսումների ժամանակ մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, ով հերթական անգամ՝ արդեն պառլամենտի ամբիոնից, հայտարարեց, որ փաստաթղթում կասկածի տակ չի առնված Հայոց ցեղասպանության փաստը, այն կախված չի լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից, իսկ նորմալացման բուն գործընթացը տարվում է առանց նախապայմանների։

«Ազգային Ժողովի ամբիոնից ես ցանկանում եմ պատասխանել վերջին ժամանակներս հնչող մեղադրանքներին։ Կա՞ն, արդյոք, նախապայմաններ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում։ Ոչ և կրկին անգամ՝ ոչ։ Դրվու՞մ է, արդյոք, կասկածի տակ Հայոց ցեղասպանությունը։ Ոչ և կրկին անգամ՝ ոչ։ Գոյություն ունի՞, արդյոք, կապ ղարաբաղյան հակամարտության հետ։ Ոչ և կրկին անգամ՝ ոչ»,- ասաց Նալբանդյանը։

Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլն էական առաջընթաց և բեկումնային պահ անվանեց։ «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործընթաց է երկու կողմերի համար, որը քաղաքական կամքի դրսևորում է պահանջում ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի կողմից»,- հայտարարեց Աբրահամյանը։
 
Միաժամանակ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ չի բացառում հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը Թուրքիայի կողմից։

Քննարկումների ժամանակ իրենց կարծիքը ներկայացրեցին ավելի քան 60 հայ  փորձագետներ և քաղաքական գործիչներ, ընդ որում` քննարկումները զերծ չմնացին նաև պատահարներից և իշխանությունների հասցեին կտրուկ քննադատություններից։ «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ նախաստորագրված արձանագրությունները Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսի դիլետանտիզմի դրսևորում են։ Ըստ նրա՝ այդ հայկական դիլետանտիզմը կդրսևորվի իրեն նաև հետագայում։

Եղան նաև արտառոց մեկնաբանություններ, դրանք ողջ ծավալով ներկայացրեց  «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը, ով հայտարարեց, թե ընդհանրապես չի տեսնում արձանագրությունների վավերացման անհրաժեշտությունը։

Քննարկումների մասնակիցների մեծամասնությունը, չնայած Հայաստանի արտաքին գործերի նախարարի հավաստիացումներին, մտահոգություն արտահայտեց, որ թուրքական կողմը կարող է Հայաստանի առջև Ցեղասպանության միջազգային ճանաչումից  հրաժարվելու, ղարաբաղյան կարգավորման հարցում նախապայմաններ դնել։

Քննարկումների արդյունքում վերջնական փաստաթուղթ չընդունվեց։ Քննարկումներն ամփոփեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով դրական գնահատեց Հայաստանի Ազգային Ժողովի նախաձեռնությունը։ Նախարարի խոսքերով՝ քննարկումները թույլ տվեցին լսել փորձագետների կարծիքների ողջ շրջանակը և կազմել իրավիճակի ամբողջական պատկերը։

Պատասխանելով քննարկումների մասնակիցների հարցերին՝ նախարարը կրկին ներկայացրեց բարելավման գործընթացի նախապատմությունը։ Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմը, բանակցությունները սկսելիս նախազգուշացրել է Թուրքիային գործընթացն առանց նախապայմանների վարելու մասին։ «Մենք ասել ենք, որ ավելի լավ է բանակցություններ չսկսել, եթե Թուրքիան դրանք կապի Ցեղասպանության հարցի, ղարաբաղյան կարգավորման հետ։ Այդ ժամանակ թուրքական կողմը համաձայնեց առանց նախապայմանների գործընթացը սկսելուն»,- հիշեցրեց նա։

Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս քննարկումը, ինչպես հավաստիացրեց արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահը, վերջինը չի լինի։ Մնում է սպասել դեպքերի զարգացմանը....

Անժելա Օսիպովա, ԱՄԻ «Նովոստի Արմենիայի» տեսաբան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: