482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի համահայկական շրջայցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում. շաբաթվա արդյունքների ամփոփում
17:28
28 Սեպտեմբերի 2009

Անցնող քաղաքական շաբաթը Հայաստանում նշանավորվեց կարևոր հաղորդագրությամբ այն մասին, որ հոկտեմբերի սկզբին նախագահ Սերժ Սարգսյանը կսկսի համահայկական մեկշաբաթյա շրջայցը՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցի վերաբերյալ հայկական սփյուռքի կարծիքի ու մոտեցումների հետ ծանոթանալու համար:

«Առաջին անգամ ՀՀ նախագահը կատարում է վերպետական, համազգային մի ուղևորություն, որի նպատակն է լինել բոլոր այն հայաշատ կենտրոններում, որտեղ ձևավորվում է հայկական սփյուռքի հանրային կարծիքը»,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ ուղևորության շրջանակներում ՀՀ նախագահը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով քաղաքները, որտեղ կկայանան տարածաշրջանային հանդիպումներ:

Փարիզում կանցկացվի հանդիպում Եվրոպայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, Նյու Յորքում՝ ԱՄՆ արևելյան ափի և Կանադայի, Լոս Անջելեսում՝ ԱՄՆ արևտյան ափի և Լատինական Ամերիկայի համայնքների ներկայացուցիչների հետ: Բեյրութում հայկական պետության ղեկավարը կհանդիպի Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Եգիպտոսի և Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ, իսկ Դոնի Ռոստովում՝ ԱՊՀ երկրների հայերի հետ:  

Ընդ որում, խոսելով հանդիպումներում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացի դեմ հանդես եկող ՀՅԴ անդամների մասնակցության մասին, Սարգսյանը նշեց, որ Դաշնակցությունը կարևոր է դեր է խաղում այդ համայնքներում և առանց նրա նման քննարկումներն անիմաստ կլինեն: 

Միևնույն ժամանակ ՀՅԴ-ն այս հարաբերությունների նորմալացման մեջ սպառնալիք է տեսնում, քանի որ կարծում է, որ Թուրքիան կապում է այն, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքերով՝ թուրք քաղաքական գործիչները բացահայտ են խոսում այդ կապի մասին: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն արդեն բացահայտ կերպով հայտարարում է Ղարաբաղյան հակամարտության հարցով Մինսկի խմբի ձևաչափի անարդյունավետության և կարգավորմանը Թուրքիայի մասնակցության պատրաստակամության մասին: Ավելին, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արձանագրությունները նպատակաուղղված են ղարաբաղյան կարգավորման գործընթացին Թուրքիայի մասնակցության օրինականացմանը:

Հովհաննիսյանը նաև կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունները Հայաստանի նկատմամբ շրջափակման քաղաքականության շարունակությունն են, և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը միջազգային պրակտիկայում ոչ մի կերպ չի փոխկապակցվում սահմանների բացման հետ և նշանակում է հաղորդակցման ուղիների բացում, միմյանց պետականության ճանաչում։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ:

Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը այս համատեքստում նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները թույլ կտան Հայաստանին երկխոսություն ծավալել Թուրքիայի հետ:  «Տվյալ փաստաթղթերի հիմնական նպատակը նվազագույն մթնոլորտի, հարթակի ապահովումն է, որը թույլ կտա Թուրքիայի հետ սկսել երկխոսություն և քննարկել տնտեսականից, քաղաքականից սկսած մինչև պատմամշակութային բազմաթիվ հարցեր»,- ասաց Սարգսյանը։

Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը նպատակ ունի կայունություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում:

«Սահմանների փակ լինելը անթույլատրելի է 21-րդ դարում, միայն սահմանների բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ կարող ենք առաջ քայլ կատարել՝ առկա խնդիրները ապագայում լուծելու համար»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանին պետք են ոչ թե ամեն գնով, այլ առանց նախապայմանների:

Արձանագրությունների առնչությամբ ավելի արմատական են տրամադրված ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչները՝ ենթադրելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վտանգավոր հետևանքները կարելի է կասեցնել ՀՀ նախագահի հրաժարականի միջոցով:

«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վտանգավոր հետևանքները հնարավոր չի լինի կասեցնել, եթե տեղի չունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Մուսինյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ: 

Նա նաև տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցի հայ-թուրքական հարաբերությունների հարցով հոկտեմբերի 1-ին նախատեսվող խորհրդարանական լսումներին:

Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված խորհրդարանական լսումները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում:

Լսումներ անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովին, իսկ միջոցառման նպատակը քաղաքական և հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ համակողմանի քննարկումների անցկացումն է:   

«Խորհրդարանը կազմակերպում է զուտ ձևական լսումներ: Որպես այդպիսին խորհրդարանը միևնույնն է՝ կվավերացնի այն որոշումը, որն իրեն կտան Բաղրամյան 26-ից»,- ասաց Մուսինյանը: 

Սրված քաղաքական գործընթացների ֆոնին Հայաստանն այս տարի սեպտեմբերի 21-ին նշեց իր գլխավոր տոնը՝ Անկախության օրը: Շնորհավորելով բոլորին տոնի կապակցությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է հաղթելու:

Միաժամանակ նախագահը նշեց խաղաղ քաղաքական կարգավորման հնարավորությունը, մասնավորապես, արցախյան հիմնահարցի: «Անկախությունը մեր ճակատագիրն է, մեր բեռն ու պատասխանատվությունը, մեր զենքն ու գործիքը, մեր ուժն ու իրավունքը»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանի անկախության լույսի ներքո արդեն 18-րդ տարին անընդմեջ Լեռնային Ղարաբաղը հանդես է գալիս որպես Ադրբեջանից անկախ հանրապետություն: Այս ողջ ընթացքում չլուծված է մնում Ղարաբաղյան հակամարտությունը, որը սկիզբ է առել 1988 թ.-ին: Ադրբեջանի կողմից հրահրված  լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Այս շաբաթ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում երբեք միակողմանի զիջումների չի գնա: Նա կարծում է, որ ղարաբաղյան խնդրում հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, որը, փաստորեն, չի կարող ավելի ցածր լինել, քան այժմ: Այսօր Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ պետություն է», - ասաց Շարմազանովը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն զիջումների հնարավորություն չի տեսնում երեք հիմնական կետի շուրջ՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ լինել Ադրբեջանի կազմում, այն պետք է ունենա Հայաստանի հետ ընդհանուր ցամաքային սահման, ինչպես նաև պետք է պահպանվեն Ղարաբաղի անվտանգության երաշխիքները:

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին Արցախի կարգավիճակի սահմանումն է, և այս հարցում փոխըմբռնումը հիմք կստեղծի հիմնախնդրի կարգավորման համար` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Իր հերթին ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանը հայտարարեց, որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու կարգավորումը հազիվ թե արդյունավետ լինի, և Ադրբեջանը չպետք է հրաժարվի ԼՂՀ հետ բանակցությունների սեղանի շուրջ հարցերը քննարկելուց: -0-

Օլեգ Բառնաշով, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: