484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հեքիաթ այն մասին, թե ինչպես հայ քաղաքագետը «հերքեց» Հայոց ցեղասպանության փաստը
11:59
28 Սեպտեմբերի 2009

Հայաստանի քաղաքագիտական և լրագրողական շրջանակներին, մեղմ ասած, զարմացրել էր վերջին օրերի ընթացքում տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ «Արարատ» գիտական-ռազմավարական կենտրոնը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել մի հայց, որի պատասխանորդն է Կովկասի Ինստիտուտը: Կենտրոնը, որը ներկայացնում է վերջինի ղեկավար Արմեն Այվազյանը, հայցով պահանջում է հերքել Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հրատարակությունները, արգելել օգտագործել ցեղասպանություն բառը չակերտների մեջ և փոխհատուցել հասցված վնասը՝ խորհրդանշական մեկ ՀՀ դրամի տեսքով:

Այվազյանի ճարտասանությունը, որով նա ներկայացավ լրագրողների առաջ և նրա հայտարարություններն այն մասին, թե Կովկասի ինստիտուտը՝ ի դեմս նրա տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի, «ոչ անմիջականորեն աջակցում է Թուրքիայի կողմից վարած հակահայկական ռազմավարությանը», ավելի շուտ նման էր ջրի բաժակի մեջ առաջացած փոթորկի, քան «թուրքական լոբբիզմի» փաստերից բխող իսկական մտահոգության:

Այվազյանի մեղադրանքների էությունն այն էր, որ 2008թ.-ին Կովկասի ինստիտուտի կողմից հրապարակված «Կովկասյան հարևանություն. Թուրքիա և Հարավային Կովկաս» ժողովածուի մեջ, որտեղ հավաքված են Թուրքիայում կազմակերպված խորհրդաժողովի նյութերը, ներառվել է «Թուրքական տնտեսական և սոցիալական հետազոտություններ» ստամբուլյան հիմնադրամի աշխատակից Այբարս Ղօրղուլուի «Հայ-թուրքական հարաբերությունները. հավիտենական փակուղի՞» խորագրով զեկույցը: Այս հրատարակության մեջ, Այվազյանի պնդմամբ, հեղինակը, խոսելով 1893-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, ուղղակիորեն կասկածի տակ է առնում այս պատմական փաստը, ինչպես նաև բազմաթիվ անգամ չակերտների մեջ դնում ցեղասպանություն բառը:

Ամենայն հավանականությամբ Այվազյանն այդքան էլ ծանոթ չէ քաղաքագիտական խորհրդաժողովների, քաղաքագիտական համաժողովների և վերլուծաբանների սիմպոզիումների նյութերի հրատարակման պրակտիկային, որի համաձայն՝ նման ժողովածուների հրատարակումը սովորական բան է: Ավելին, նման ժողովածուների խմբագրական ծանոթագրության մեջ գրեթե միշտ նշվում է, որ բոլոր հոդվածներն արտացոլում են բացառապես հեղինակների անձնական կարծիքը:

«Կովկասյան հարևանություն. Թուրքիա և Հարավային Կովկաս» գրքի ծանոթագրության մեջ, որն անձամբ կազմել է Ալեքսանդր Իսկանդարյանը, ևս նշվում է, որ հոդվածները չեն արտացոլում Կովկասի ինստիտուտի կամ «այլ կազմակերպությունների, այդ թվում նաև նախագծի հովանավորների և այն կազմակերպությունների դիրքորոշումը, որոնց հետ աշխատում կամ համագործակցում են հոդվածների հեղինակները»: Ի դեպ, այնտեղ նաև նշված է, որ «անախորժություններից խուսափելու նպատակով ժողովածուի մեջ հրապարակված բոլոր հոդվածներում պահպանվել են անունների և անվանումների հեղինակային գրառումները»: Սա վերաբերում է թուրք հեղինակի կողմից ցեղասպանություն բառը չակերտավորելու կապակցությամբ Այվազյանի անհանգստությանն ու վրդովմունքին:

Ալեքսանդր Իսկանդարյանն այս կապակցությամբ ընդգծել է, որ Այբարս Ղօրղուլուն Կովկասի ինստիտուտի հրատարակած գրքում ցեղասպանությունը չի ժխտում, իսկ քաղաքագիտական տեսակետից գրում է, որ Ցեղասպանության գործոնն ազդում է հայ-թուրքական հարաբերությունների վրա, ընդ որոմ նա Ցեղասպանության պատմությունն ընդհանրապես չի քննարկում: Միաժամանակ Իսկանդարյանն այս հրատարակման հետ կապված խնդրի արմատները դիտարկում է գիտության և գիտական գիտելիքի էությունը չհասկանալու տեսակետից:

«Գիտությունը նպատակ ունի արտացոլել իրականությունը, և այս իմաստով ժողովածուի հոդվածներն արտացոլում են տարբեր իրողություններ, հոդվածները գրել են տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ վրացիներ, հայեր, աբխազներ, օսեր, ադրբեջանցիներ, թուրքեր, ովքեր սահմանում են իրենց երկրների իրականությունն ու կիսում են իրենց կարծիքն այն ուղղվածությունների շուրջ, որոնք գոյություն ունեն իրենց երկրում», - պարզաբանել է նա:

Այս կապակցությամբ իր կարծիքն է արտահայտել նաև Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Նշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտման հարցով «Արարատ» կենտրոնի տնօրենի կողմից դատարան դիմելու փաստը հետաքրքրություն է առաջացնում՝ նա ընդգծել է, որ «միակ բանը, ինչում կարելի է «մեղադրել» Կովկասի ինստիտուտին, դա նշված ժողովածուի մեջ Թուրքիայի և Հարավային Կովկասի բոլոր վեց սուբյեկտների ներկայացուցիչների կողմից տարածաշրջանային խնդրի վերաբերյալ բազմակարծության ներկայացումն է»:

Անձնական մակարդակում այս հարցը դիտարկելիս՝ Իսկանդարյանի հասցեին ուղղված Այվազյանի մեղադրանքները որևէ փաստագրական հիմքից զուրկ են թվում: «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը նշում է, որ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ մասնակցել է ամենատարբեր կոնֆերանսների և բազմաթիվ անգամ լսել նրա շուրթերից, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է, որը հնարավոր չէ վիճարկել: «Իսկանդարյանը երբեք չի ժխտել Ցեղասպանության փաստը, և նույնիսկ Թուրքիայում է նա այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել», - ընդգծում է քաղաքագետը:

«Նման զրպարտանքի և չարախոսության» կապակցությամբ իր վրդովմունքն է արտահայտել է նաև Ազգային և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը՝ նշելով, որ Իսկանդարյանը «ենթարկվել է անհեթեթ և վիրավորական գրոհի հայկական քաղաքականության ավելի մարգինալ խմբերի կողմից, որոնց գործողությունները միայն Հայաստանի թշնամիներին են ձեռնտու»:

«Բայց ամենաանհանգստացնողն այն փաստն է, որ Հայաստանի շատ խնդիրների լույսի ներքո, որոնց թվում են ժողովրդավարության մեջ ակնհայտ բացթողումներն ու հստակ սոցիալ-տնտեսական անհավասարությունը, Հայաստանում որոշ մարդիկ անպատիվ ու անարժան կերպով նախընտրում են անհատական գրոհների ենթարկել ուրիշներին», - ասել է նա:

«Արարատ» կենտրոնի տնօրեն Այվազյանին պետք է գնահատել, քանի որ նա բավականին պրոֆեսիոնալ կերպով է գործի անցել՝ G-Partners իրավաբանական կազմակերպության գործընկեր Սարգիս Գրիգորյանի օգնությամբ հաշվարկելով, որ նման հրապարակումից ստացված բարոյական վնասի փոխհատուցումը պետք է կազմի 20 միլիոն դրամ: Գրիգորյանի խոսքերով, հաշվարկման հիմքում ընկած են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի սկզբունքներն ու չափանիշները՝ մասնավորապես հաշվի առնելով տեղեկատվության բնույթը, դրա տարածման շրջանակները և այս ամենի սոցիալական հետևանքները:

Իրավիճակը, սակայն, պարզվեց բավականին սեղմ ժամկետում և ակնհայտորեն ոչ այնպես, ինչպես ակնկալում էր հայցվորը, ով հույս ուներ, որ Հայաստանի դատական համակարգը «այս հարցում կանցնի միջազգային և հայկական իրավունքի կողմը»: Սակայն նա սխալվեց:

Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի տեղեկատվության համաձայն, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների դատարանը հայցը քննարկման չի ընդունել: Հիմնավորումը շատ պարզ է և հասկանալի. հայցը չի համապատասխանել Քաղաքացիական-ընթացակարգային օրենսգրքի պահանջներին, իսկ հայցին կցված նյութերը ներկայացվել են օտար լեզվով, ինչպես նաև ամբողջովին չի վճարվել պետական տուրքը:   

Կարելի էր հանգիստ խղճով վերջակետ դնել այս պատմությանը, եթե չլիներ մի «բայց»: Խոսքն այն մասին է, թե հայկական հասարակության մեջ, տարածաշրջանային և միջազգային շրջանակներում  ինչպիսի արձագանք կարող էր ստանալ Հայաստանում Հայոց ցեղասպանությունը ժխտելու կապակցությամբ դատավարության նախադեպը:

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանն այս կապակցությամբ ասել է, որ այս իրավիճակը կարող է մոլորության մեջ գցել, առաջին հերթին, հայկական հասարակությանը: «Չէ՞ որ ստացվում է, որ ոչ միայն հայ հեղինակների հոդվածներ պարունակող գրքում հոդվածների հրապարակումը կարող է այս տեսակ իրավիճակի հանգեցնել», - ասել է նա: Իսկ ընդհանրապես, ըստ նրա, եթե անտեսենք, թե ով է ներկայացնում հայցը, ում նկատմամբ և ինչի կապակցությամբ, ապա Ցեղասպանությունը ժխտելու կամ չճանաչելու փաստերի քննարկումը դատարանում կարող է հանգեցնել հետևանքների, որոնք ձեռնտու կլինեն Հայաստանին: 

Նա կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել հայկական օրենսդրությունը, պետք է դրա մեջ ներառել Հայոց ցեղասպանության ժխտման մասին հոդվածը՝ հաշվի առնելով այսօր տեղի ունեցող հայ-թուրքական գործընթացները:

«Ֆրանսիայում և Շվեյցարիայում օրենսդրական մակարդակի վրա արգելվում է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը, և այս իմաստով բավականին անբնական է, որ նման օրենսդրություն չի գործում նաև Հայաստանում: Դա կարող է բավականին նորմալ երևույթ լինել, որը համապատասխանում է գոյություն ունեցող հայկական և միջազգային իրողություններին», - ընդգծել է Բեքարյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: