486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Այո», թե «ոչ» հայ-թուրքական արձանագրություններին. շաբաթվա լեյտմոտիվը
18:04
22 Սեպտեմբերի 2009

Հայաստանի քաղաքական կյանքը լարվում է պատմականորեն կարևոր իրադարձության մոտենալուն զուգահեռ, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման արձանագրությունների հնարավոր ստորագրումն ու վավերացումը:

Անցյալ շաբաթ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացան խորհրդակցություններ: Հրավիրված 64 կուսակցությունից նախագահի հետ խորհրդակցությանը մասնակցեց 52-ը, ինչպես նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կարևորելով նման խորհրդակցությունների անցկացումը` նախագահը, դիմելով խորհրդակցությանը ներկա կուսակցությունների առաջնորդներին, ընդգծեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը ինքը դիտում է որպես նվազագույն միջավայրի ապահովում, որը թույլ կտա երկխոսություն սկսել թուրքերի հետ: Ընդգծելով, որ «հասարակական-քաղաքական քննարկումների այս առաջին օրերի ընթացքում ինքը դեռ չի լսել ընդդեմ սահմանների բացմանն արտահայտվող որևէ քաղաքական ուժի կարծիք», նախագահն առաջարկեց բոլորին միասին քննարկել առաջիկա համատեղ աշխատանքը:

«Եկեք միասին դատենք. մեր համոզմունքներն ու ճշմարտության մեր հավատամքը զոհու՞մ ենք այս փաստաթղթերով, թե՞ ինքնամփոփ անաղարտության մեջ պարփակվելու փոխարեն դրանք տեղ հասցնելու ճանապարհներ ենք բացում, աշխատանքի ճակատ ենք բացում: Եկե՛ք միասին հասկանանք»,- նշեց նա:

Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման ու հայ-թորքական հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկումները կշարունակվեն հոկտեմբերի 1-ին քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Խորհրդարանական լսումների նախաձեռնող է հանդես եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բազմաթիվ հասարակական քննարկումների շրջանակներում Սարգսյանը հայտարարել է մի շարք խոշոր հայկական համայնքներ այցելելու իր մտադրության մասին՝ դրանց ներկայացուցիչների կարծիքը լսելու համար:

«Սա շատ բարդ, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ գործընթաց է»,- ընդգծել է երկրի ղեկավարը` հերթական անգամ հաստատելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները ոչ մի նախապայման չեն ներառում:

Օգոստոսի 31-ի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին:  Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:  

Իր հերթին, հայկական ընդդիմությունը երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ զարմանալի համախմբվածություն է ցուցաբերում` շարունակելով արտահայտել իր դժգոհությունը իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքական ուղղության առնչությամբ. ընդդիմությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

Այսպիսով, բողոքի ցույցի շրջանակներում ՀՅԴ-ն սեպտեմբերի 15-ին նախաձեռնեց նստացույց և հացադուլ հայ-թուրքական հարաբերությունների հարցով արձանագրությունների ստորագրման դեմ: Բացի այդ, տվյալ փաստաթղթերի հանդեպ հասարակական վերաբերմունքի ցուցադրման նպատակով կազմակերպվել է ստորագրահավաք:  

«Այս գործողությունների նպատակն է մերժել մեր վզին փաթաթվող պայմանները, պահանջել հայերի շահերը սպառնալիքի տակ դնող փաստաթղթերի վերանայում»,- ասվում է ՀՅԴ տարածած հայտարարության մեջ: Դաշնակցականները կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների, կուսակցության դիրքորոշումը պարզաբանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, սակայն նրա կարծիքով արձանագրություններում քողարկված են Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանները ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման քաղաքականությունից Հայաստանի հրաժարվելու առնչությամբ:    

«Ժառանգություն կուսակցությունը», չնայած ներկուսակցական ընդհարումներին ու կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալու և իր վեց ներկայացուցիչների հեռացման հետ կապված լարված իրավիճակին, շարունակում է ակտիվ գործողություններ ձեռնարկել արձանագրությունների ստորագրումը թույլ չտալու համար: Կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը դիմել են երկրի կառավարությանը՝ պահանջելով հայ-թուրքական արձանագրությունների և նախագահի վստահության հանրաքվե անցկացնել:  

Սակայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է այդ պահանջները ՀՀ նախագահի նախաձեռնած առաջիկա քաղաքական խորհրդատվությունների կապակցությամբ:

Իրենց հերթին, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման առնչությամբ ՀՀ իշխանությունների անցկացրած արատաքին քաղաքական կուրսի սատարման օգտին են հանդես գալիս իշխանամետ քաղաքական ուժերը, մասնավորապես, իշխող Հանրապետական կուսակցությունն ու Օրինաց Երկիր կոալիցիոն խմբակցությունը:  

Խմբակցության քարտուղար Արծրուն Աղաջանյանի խոսքերով, ՕԵԿ-ը սատարում է և պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործողություններ իրականացնելու հարցում:   

«Հայ-թուրքական կարգավորման արձանագրությունները հայկական դիվանագիտության հաղթանակն են»,- կարծում է ԱԺՄ կուսակցության առաջնորդ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը:

Նախագահ Սարգսյանի նախաձեռնությանը և համարձակ արտաքին քաղաքականությանը անխոս աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնել նաև ՄԻԱԿ-ը: «Մեր կուսակցությունը ողջունում է խելամիտ ժամկետներում քաղաքակիրթ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունների նախնական ստորագրումը»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:     

Արձանագրություններում հայկական կողմից զիջումների առկայության առնչությամբ ընդդիմության մտահոգությունների անհիմն լինելու մասին բազմիցս արտահայտվել են ոչ միայն երկրի ղեկավարը, այլև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Հայերի ցեղասպանության փաստը և դրա միջազգային ճանաչումը չի կարող կասկածի տակ առնվել»,- խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:  

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նախապես ստորագրված արձանագրություններով ենթադրվում է միջկառավարական հանձնաժողով ստեղծել, որի ենթահանձնաժողովներից մեկը կզբաղվի երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի վերականգնմամբ:

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը ոչ մի կերպ չպետք է կապվի Ղարաբաղյան հարցի հետ, այս առումով ևս ՀՀ իշխանություններն անսասան են: «Թուրքական կողմը տեղեկացված է և գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման կապը Ղրաբաղյան հիմնահարցի կարհավորման քայլերի հետ»,- հայտարարեց Նալբանդյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախկին վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ մինչև Ղարաբաղյան հարցը չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի:  

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Իրենց հերթին, հայ փորձագետները կարծում են, որ չնայած որոշ թերություններին, հայ-թորքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների նախաստորագրումը հայկական դիվանագիտության անվիճելի հաջողությունն է:

« Եթե իրատեսորեն մոտենանք, ապա պետք է ասեմ, որ հայկական կողմը ստացավ եթե ոչ 100 տոկոսով, ապա գոնե զգալի մասով այն, ինչ կարող էր ստանալ այսօրվա պայմաններում, և այս գործընթացի անկումը կարող է շատ ավելիծանր հետևանքների հանգեցնել, քան հարցի լուծումը անգամ որոշակի թերություններով»,- հայտարարեց ռուս հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ մեկնաբանելով արձանագրությունները:  

«Հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ՀՀ նախագահի ձեռնարկած դրական քայլերն անվիճելի են»,- կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: 

Սակայն, նրա խոսքերով, անհանգստություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից արձանագրությունները վավերացնել պահանջող կետը, որից կարող է օգտվել Թուրքիան անժամկետ ձգձգելով գործընթացը, ինչը լիովին հնարավոր է՝ հաշվի առնելով թուրքական ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից արձանագրությունների մասին բացասական արձագանքները:

Անցյալ շաբաթը նշանավորվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ. Երևանում մարտի 1-2 դեպքերի հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի վերջնական հաշվետվությունը սեպտեմբերի 16-ին ներկայացվեց հայ խորհրդարանականների դիտարկմանը: Հաշվետվության համաձայն, մարտի 1-2-ի դեպքերը կարելի էր կասեցնել նախընտրական քարոզչության ժամանակ, սակայն որոշ քաղաքական ուժեր օգտվեցին ձևավորված մթնոլորտից ի շահ իրենց, ինչն էլ հանգեցրեց տխրահռչակ դեպքերին:   

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։

Հաշվետվության անաչառության առնչությամբ դժգոհության հայտնեց ՀԱԿ-ը: Մասնավորապես իր հայտարարության մեջ ՀԱԿ-ը նշում է, որ հաշվետվությունը կազմված է եղել նախագահի աշխատակազմի, Գլխավոր դատախազության և հատուկ քննչական ծառայության կողմից ու ներկայացվել խորհրդարանական հանձնաժողովին, որն էլ հաստատել է այն կանոնակարգի կոպիտ խախտումներով:

Միևնույն ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ մարտի 1-ի դեպքերը դեռ մնում են ՀՀ ներքաղաքական օրակարգի կարևորագույն հարցերի շարքում, և ՀԱԿ-ը հետևողական կլինի ճշմարտությունը բացահայտելու և այն հանրությանը ներկայացնելու ձգտման մեջ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատել Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի հաշվետվությունը, բայց  դրանում տեսնում է նաև թերություններ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարտի 1-2 դեպքերի հետաքննման գործընթացում քննչական մարմինների աշխատանքի հանդեպ Գլխավոր դատախազության մեղմ դիրքորոշմանը:  

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարել մարտյան դեպքերի պատճառները հաստատելու հարցում հանձնաժողովի անաչառությունը: Ընդ որում, Հարությունյանն ասել է, որ դրական է գնահատում հանձնաժողովի հաշվետվությունը պատճառահետևանքային կապի և անցկացված միջոցառումների տեսակետից, բայց որոշակիության տեսակետից փաստաթուղթը վիճահարույց է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: