481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Պայքար «Ժառանգության» համար
15:14
15 Սեպտեմբերի 2009

Անցյալ շաբաթ լուրջ կրքեր էին բորբոքվել հայկական ընդդիմադիր կուսակցության շուրջ, որը հիմնադիրները  ռոմանտիկ պաթոսով «Ժառանգություն» էին անվանել։ Կուսակցության շարքերից հեռացվել էին կուսակցության երեք անդամներ, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավոր Վարդան Խաչատրյանը։ Կուսակցության ղեկավարությունը հայտարարում է, որ «Ժառանգությունը» շարունակում է նորմալ գործել, և որևէ աղետալի բան տեղի չի ունեցել։ Ավելի պակաս լավատես փորձագետները կողքից զգուշորեն ակնարկում են փլուզման հնարավորության մասին, իսկ իրենց կուսակցական տոմսերին հրաժեշտ տված նախկին դաշնակիցները հարազատ քաղաքական ուժի գրեթե հուղարկավորությունն են կատարում։  

Դրամատիզմով հագեցած ներկուսակցական անցքերը, որոնք, ինչպես դա ընդունված է Հայաստանում, ուղեկցվում են անցումով անձանց, բարձր տոնով խոսակցություններով, էկրաններին «հանուն ճշմարտության տուժած» ու «իսկությունը ճաշակած» գործիչների հայտնվելով, որոշ չափով բազմազանեցրին Հայաստանի՝ վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին անվերջ դատողությունների միատոն գույներով ներկված քաղաքական պատկերը։      

«Ժառանգության» հետ կապված իրավիճակը, չնայած որոշակի առնձնահատուկ գծերին, որքան էլ տարիօրինակ է, լիովին օրինաչափ է ու լիարժեք կերպով համահունչ է ժամանակակից Հայաստանի քաղաքական գործընթացների տրամաբանությանը։ Ստեղծված իրավիճակը օրինաչափ է նախևառաջ նրանով, որ մեկ մարդու խարիզմայի վրա ստեղծված ցանկացած կուսակցություն վաղ թե ուշ բախվում է մեծ ու բարդ քաղաքական կյանքում իր տեղը գտնելու խնդիրների որոնման հետ, ինքնահաստատման անհրաժեշտության ու այն գաղափարը հաստատելու փորձերի հետ, որ ոչ թե մարդն է զարդարում կուսակցությանը, այլ՝ կուսակցությունը մարդուն:

«Ժառանգությունը» հիմնադրել է ժամանակակից Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ ԱՄՆ-ում փայլուն կրթություն ստացած ամերիկացի հայն ու հայտնի գիտնականի որդին ոչնչով իրեն չի անվանարկել. հենց նրա մեջ բողոքող ընտրազանգվածի զգալի մասը տեսավ գործող իշխանության ու արմատական տրամադրված ընդդիմության իրական այլընտրանքը։ Եթե դրան գումարենք գրեթե սրբազան թրթիռը, որով հայկական լյումպենը լսում է հարգարժան քաղաքական գործչի արտաբերած խոսքերը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած ցանկացած նախագծի հաջողությունը կանխորոշված էր։    

Այդպես էլ պատահեց։ Նախկին արտգործնախարարի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը 2007 թ.-ին անցավ հայկական խորհրդարան։ Հաշվի առնելով, որ այդ պահին ավանդական ընդդիմադիր ուժերը երկրում գրեթե կաթվածահար էին, իսկ իշխանությունից դժգոհ մարդկանց թիվը դեռևս մեծ էր, թվում էր, որ հենց «Ժառանգությանն» է տրված դառնալու այն ուժը, որը երկրում կձևավորեր նոր համակարգային ընդդիմություն։

Ամեն ինչ հենց դրան էլ գնում էր, քանի դեռ Հայաստանի՝ իշխանությանը կարոտած նախկին ղեկավարները չհամոզեցին մեծ քաղաքականություն վերադառնալ իրենց նախկին առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Ռաֆինացված դիվանագետ Րաֆֆի Հովհաննիսյանի «ճերմակ ձեռնոցներն» ու նրա արիստոկրատ շարժուձևը քաղաքականության մեջ խորթ էին Տեր-Պետրոսյանի՝ «փողոցային կռվում» կոփված կողմնակիցներին։

«Ժառանգության» և Տեր-Պետրոսյանին շրջապատող քաղաքական ուժերի մոտեցումների տարբերությունները հստակ դրսևորվեցին 2008 թ.-ի մարտի 1-ին։
                                            
Խորհրդանշական է, որ այդ օրը հենց «Ժառանգություն» կուսակցության վարչության ներկայիս նախագահ Արմեն Մարտիրոսյանը կյաքի գնով նետվեց փրկելու ոստիկանին, որի վրա հարձակվել էին «խաղաղ» ցուցարարները։

Այսօր, չնայած քաղաքական պայքարի հանդեպ տարբեր հայացքներին, իրենց բացառիկ ընդդիմադիր կարգավիճակը առաջ մղող որոշ քաղաքական ուժեր դեմ չեն օգտվել «Ժառանգության»՝ նախկին արտգործնախարարի հավաքած ընտրազանգվածի ներուժից և կուսակցությունը դարձնել, լավագույն դեպքում, իրենց հավելուկը։

Ելնելով նրանից, թե ինչ ձևակերպումներով են «Ժառանգությունից» հեռացվել դրա որոշ անդամներ, այդ կուսակցությունում ամեն ինչ չէ, որ դեմ էր արմատական ընդդիմության նման ծրագրերին։ Կասկած չի հարուցում այն փաստը, որ իշխանությունների հասցեին հնչող քննադատությունը, որոցով հանդես են գալիս «Ժառանգության» ներկայացուցիչները, պակաս սուր չէ։ Բայց դրանցում չկան արմատական ընդդիմադիրների սիրելի «ժողովրդի թշնամիների» ու նրա «փրկիչների» մասին բոլշևիկյան ձևակերպումները։
 
Կուսակցությունում իրավիճակը բարդանում է դրա հիմնադրի քաղաքական պասիվությամբ։ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, մարդկանց շրջանում չի երևում և զերծ է մնում կուսակցությունում ստեղծված իրավիճակի մասին հանրային մեկնաբանություններից։   

Հովհաննիսյանի լռությունը ասեկոսներ ու ամենատարբեր խոսակցություններ է առաջացնում։ Զոյա Թադևոսյանը՝ վարչության երեք անդամներից մեկը, որին հեռացրել էին կուսակցությունից, խոսում է Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի մասին։ Նրա հետ համաձայն չէ «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, որը հավաստում է, որ «Ժառանգությունից» նրա հիմնդրի հեռանալը չի համապատասխանում իրականությանը։

Այդուհանդերձ, վերջնական պատասխանները պետք է տա հենց Հովհաննիսյանը։ Չէ՞ որ կուսակցությունը նրա հետ և առանց նրա՝ երկու միանգամայն տարբեր բան է։ -0-

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։