482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
«Ներքաղաքական խորհրդակցություններ» սկսելու մասին հայ-թուրքական համաձայնագրերից մինչև ԼՂՀ-ի անկախություն. շաբաթվա արդյունքները
18:08
07 Սեպտեմբերի 2009

Նախորդ շաբաթվա սկիզբը նշանավորվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված կարևորագույն իրադարձությամբ, որը շատերի համար բավականին անսպասելի էր: Խոսքը օգոստոսի 31-ի երեկոյան արված Թուրքիայի և Հայաստանի արտգործանախարարությունների, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի համատեղ հայտարարության մասին է, որի համաձայն՝ «Հայաստանը և Թուրքիան պայմանավորություն են ձեռք բերել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»:

Նշված երկու արձանագրությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ են սահմանում խելամիտ ժամկետներում: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար: Երկու կողմերն առավելագույն ջանքերը կգործադրեն վավերացման արագ ընթացքի համար` համաձայն իրենց սահմանադրական և օրենսդրական ընթացքին:

Սա մեծ արձագանք գտավ ինչպես հայկական, այնպես էլ թուրքական հասարակություններում: Մասնավորապես, Հայաստանում այս ուղղությամբ մի քանի կարծիք և մոտեցում ձևավորվեց՝ հատկապես երկրի տարբեր քաղաքական շրջանակներում:

Վերջերս ընդդիմադության շարքերն անցած և գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղղվածության նկատմամբ՝ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված ռազմավարության հարցում արմատական տրամադրված «Դաշնակցություն» կուսակցությունը չորեքշաբթի Երևանում հանրահավաք անցկացրեց: Այն ինքնատիպ ժեստ էր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման նախօրեին:

«Ավելի քան մեկ տարի է անցել այն օրվանից, երբ ՀՀ նախագահը, սկիզբ դնելով, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությանը», Մոսկվայում հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների խթանմանն ուղղված նոր քայլերի ձեռնարկման մասին և այն մասին, որ պատրաստվում է հրավիրել Թուրքիայի նախագահին երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը: Սակայն եթե զուգադրենք անցած 14 ամիսների ընթացքում կողմերի կորուստներն ու ձեռքբերումները, ապա պարզվում է, որ Թուրքիան զգալի ձեռքբերումների է հասել Հայաստանի հաշվին: Հատկապես կարևոր ձեռքբերում կարելի է համարել այն, որ այսօր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, փաստորեն, սառեցված վիճակում է: Հրապարակային բանակցությունների միջոցով հայ-թուրքական հարաբերություններում արագ արդյունքներ ձեռք բերելու ՀՀ նախագահի և արտգործնախարարի ձգտումը Դաշնակցությունը համարում է, առնվազն, անզգուշություն, որի համար վճարվելիք գինը կարող է շատ բարձր լինել», - հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հանրահավաքի ժամանակ:

Միաժամանակ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունն ավելի չափավոր դիրք զբաղեցրեց՝ թեև հրապարակված արձանագրությունների հետ կապված ձեռքբերումները համարեց բացառապես թուրքամետ: «Օգոստոսի 31-ի հայ-թուրքական համաձայնագրով Հայաստանի իշխանություններն ընդունեցին Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանները», - չորեքշաբթի լրագրողներին Ստեփանակերտում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կողմ հանդես եկող ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարեց, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների և ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության շահերից։ Սակայն միաժամանակ ՀԱԿ-ը չթաքցրեց իր մտահոգությունը այդ արձանագրությունների ստորագրման արդյունքում «Հայ-թուրքական հարաբերություններ» և «Ղարաբաղյան հակամարտություն» խնդիրների հարթակները պարտադիր խառնելու կապակցությամբ:

Մասնավորապես, ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ կողմերը բազմիցս հայտարարել են մինչև տարեվերջ ղարաբաղյան հարցը կարգավորելու մասին: Այս ամենի կապակցությամբ նա ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը զուգահեռ է ընթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով՝ չնայած, որ համաձայնագիրը պատրաստ կլինի երկու ամսից, արդեն այսօր  քաղաքական ուժերը մեղադրում են իշխանություններին Հայաստանի ազգային շահերը դավաճանելու մեջ, որոնք, չունենալով քաղաքական հայեցակարգ և ծրագրված գործողություններ, փորձում են ստեղծել անառողջ խուճապ:

Քննարկման համար առաջարկված արձանագրություններին առնչվող հարցերը լայն քննարկումների առարկա դարձան նաև հասարակական գործիչների շրջանում: Մասնավորապես, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվիանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները հայկական դիվանագիտության մեծ ձեռքբերում է համարել, քանի որ «այդ արձանագրությունները որևէ նախապայման չեն պարունակում»: Իսկ փորձագետ Կարեն Բեքարյանը դրական է գնահատել կոնկրետ ժամկետների առկայությունը, քանի որ «այդ գործընթացը կարող էր անդադար տևել՝ չհանգեցնելով ոչ մի արդյունքի, ինչը միշտ ձեռնտու է եղել թուրքական կողմի համար»:

Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Խաթլամաջյանն իր հերթին նշել է, որ «ներքաղաքական խորհրդակցություններ» սկսելու մասին հայ-թուրքական պայմանավորվածությունը վաղուց էր ակնկալվում, և տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ տերությունների շատ քաղաքական գործիչներ արդեն վաղուց անհամբերությունն էին արտահայտում այն բանի կապակցությամբ, որ, այսպես կոչված, «հարաբերությունների կարգավորման» գործընթացը փոքր-ինչ ձգձգվում է:

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունենրի նախագծերի մասին՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ այդ արձանագրությունները Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չեն պարունակում, ինչը չափազանց կարևոր գործոն է:

Միաժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը «Մենք փորձել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները մեր հարևան պետության հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին: Համարում եմ, որ այս արձանագրությունները տալիս են այդ հնարավորությունը»:

ՀՀ նախագահը նշել է, որ հրապարակված նախագծերն արտացոլում են երեք առանցքային իրականություն, որոնցից մեկն այն է, որ Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որևէ այլ խնդրի հետ կապված որևւէ նախապայման:

Միաժամանակ, ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Թուրքիայի հետ մշտական թշնամանքի և դիմակայության մեջ գտնվելը չի բխում մեր երկրի ազգային շահերից: «Հենց դա է պատճառը, որ մենք ջանքեր ենք գործադրում և փորձում ենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները», - ասել է նախարարը:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանում ընթացող բուռն քաղաքական քննարկումների ֆոնի ներքո տոնեց իր անկախության 18-ամյակը:

1991թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։ Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։

Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Հայաստանի պատվիրակությունը ՝ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

«Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ որ ամենակարևորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով: Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխանության և ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ և արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Շնորհավորում եմ այս լուսավոր տոնի առթիվ, ցանկանում են բարեկեցություն, երջանկություն և ոգի տոկունություն», - ասվում է  ԼՂՀ անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում:

Տասնութամյակի կապակցությամբ Ղարաբաղին շնորհավորել են նաև ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն և Մարկ Քիրքը՝ շնորհավորական ուղերձ հղելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումով, Ղարաբաղի անկախության 18-ամյակի տոնակատարություններով հագեցած «բուռն շաբաթը» Հայաստանի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների նոր մեկնարկ դարձավ, որոնք քաղաքական զարգացումների նոր սցենարներ են ենթադրում: Կարելի է պնդել, որ կողմերի ներկայացրած արձանագրությունները վավերացնելուց և Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների արդյունքներից մեծամասամբ կախված կլինի ոչ միայն ղարաբաղյան խնդրի հետագա զարգացումը, այլև խաղասեղանին կդրվի հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությունը:

Ռոման Մելիքյան, հատուկ ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

 Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: