483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտություն. բանակցային գործընթացի նոր փուլը
17:27
04 Սեպտեմբերի 2009

Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո ղարաբաղյան հակամարտության կողմերի վարքագիծն էականորեն փոխվել է:

Մասնավորապես, այս տարվա հուլիսին նախագահներ Սարգսյանի և Ալիևի մոսկովյան հանդիպումը չարդարացրեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ակնկալիքները, և ձեռք չբերվեցին էական արդյունքներ, որոնց շնորհիվ հնարավոր լիներ խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրական ձեռքբերումների մասին:

Այդ ամենի փոխարեն սկզբունքների արդեն հրապարակված տարբերակում ներկայացվեցին մինչ այդ գաղտնի մնացած և հասարակության համար անհասանելի «Մադրիդյան սկզբունքները», որոնք դարձան արտաքին և ներքին քաղաքականության և հասարակական քննարկման առարկա: Այդ սկզբունքները մինչև այսօր լիարժեք երկկողմանի ճանաչում ձեռք չեն բերել:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «մադրիդյան սկզբունքները», մասնավորապես, նախատեսում են Ղարաբաղի կարգավիճակի սահմանում՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովում, անվտանգության երաշխիքների տրամադրում, ինչպես նաև վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերում:

Եթե ադրբեջական կողմի համար այս սկզբունքները կարող են ընդունելի լինել՝ հաշվի առնելով որոշակի ասիճանում դրանց «ադրբեջանամետ» բովանդակությունը, հատկապես յոթ շրջանները վերադարձնելու և Ղարաբաղի կարգավիճակը անորոշ ժամկետներում որոշելու կետերը, ապա հայկական հասարակական-քաղաքական շրջանակներում այդ սկզբունքներին մեծամասամբ քննադատորեն են վերաբերվում:

Այսպես, հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը վերջին «Մադրիդյան սկզբունքները» կործանարար է համարել Հայաստանի պետականության համար: «Այդ սկզբունքներն ամենահաջողը չեն հայկական կողմի համար, քանի որ իրենց մեջ չեն պարունակում ոչ մի կետ, որը կարող է համապատասխանել Հայաստանի և ԼՂՀ-ի բնակչության շահերին», - նշել է փորձագետը:

Միաժամանակ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել մադրիդյան համաձայնագրերի սկզբունքների ճանաչման շուրջ: «Հայաստանը հավանության չի արժանացրել Մադրիդյան փաստաթուղթը, և նման հայտարարություն ոչ մի անգամ չի հնչել պաշտոնական մակարդակում: Մենք միշտ հայտարարել ենք, որ Մադրիդյան փաստաթուղթը հիմք է հանդիսանում բանակցությունների համար», - ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հատկանշական է, որ պաշտոնական Երևանը երբեք ետ չի կանգնել ղարաբաղյան հարցում ունեցած իր սկզբունքներից, և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միշտ հանդես է եկել՝ ելնելով հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից, որոնք են՝ ԼՂՀ կարգավիճակի ամրագրման անհրաժեշտությունը, Հայաստանի հետ ցամաքային կապի առկայությունն ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքները:

Այս ամենի արդյունքում բանակցություններում միջնորդի դերում հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այլևս չթաքցրեցին ղարաբաղյան խնդրի կարճաժամկետ լուծման անհնարինությունը՝ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացներն ինքնուրույն են զարգանում: Այդ գործընթացներից յուրաքանչյուրը շատ բարդ է, և բարդ իրողությունների համակցումը թույլ չի տալիս հասնել պարզ լուծմանը», - հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն Երևանում հրավիրված մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ:

Ավելի մեծ թվով լրատվամիջոցներ են սկսել խոսել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի փոփոխության մասին՝ այդ պաշտոնում ներկայացնելով տարբեր թեկնածություններ, մասնավորապես, դիվանագետ Թինա Քեյդենաուի թեկնածությունը, ով երկու տարվա ընթացքում աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելությունում, իսկ դրանից առաջ երեք տարվա ընթացքում ստանձնել է Սարաևոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Սակայն Հայաստանի համար այդ փոփոխության ողջ ինտրիգը նրանում է, որ Բրայզան կարող է զբաղեցնել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Ադրբեջանում:

«Բրայզան բարձր դիրք է զբաղեցնում ամերիկյան վերնախավում, իսկ սպասվող փոփոխությունը համարժեք չի լինի, և դա, ամենայն հավանականությամբ, փոքր-ինչ կիջեցնի ՄԽ կարգավիճակը բանակցային գործընթացում» , - կարծում է հայ փորձագետ Շուշան Խաթլամաջյանը:

Կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում Բրայզայի նշանակումը սկզբնապես ծրագրված էր ամերիկյան ղեկավարության կողմից, և այն փաստը, որ ամերիկացի դիվանագետի կինը թրքուհի Զեյնա Բարանն է (հայտնի վերլուծաբան, ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտում եվրասիական ծրագրերի ղեկավար), չի թաքցնում Բրայզայի ադրբեջանամետ կողմնորոշումը, ինչի մասին, ի դեպ, բազմաթիվ անգամ գրել են մամուլում:

Այլ հարց է, թե ինչու՞ է որոշվել նրան ուղղարկել հենց Ադրբեջան, այլ ոչ թե Վրաստան, եթե հաշվի առնենք վերջին ժամանակներում Միացյալ Նահանգների հատուկ հարաբերությունները Վրաստանի հետ: «Միշտ պարզ է եղել, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի համար լավագույն գործընկերն Ադրբեջանն է, այլ ոչ թե Վրաստանը: Այդ երկիրը հյուսիսատլանտյան դաշինքի համար հետաքրքիր է եղել իր անկեղծ և ուղիղ հակառուսական ուղղվածությամբ»:

Սակայն Բրայզայի սպասվելիք նշանակումը չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է Վրաստանից՝ հատկապես հաշվի առնելով ներդրված հսկա ֆինանսները: ՆԱՏՕ-ն կսկսի ջանասիրաբար աշխատել հենց Ադրբեջանի հետ: Այս իմաստով Ադրբեջանում դեսպանի պաշտոնում Բրայզայի նման քաղաքական ծանրաքաշի նշանակումը մի-փոքր կապված է հենց դրա հետ», - վերլուծում է Խաթլամաջյանը:

Բացի այդ, դժվար չէ նկատել, որ Միացյալ Նահանգները երբեք մտադրված չի եղել հրաժարվել «արժեքավոր» դիվանագետ Բրայզայից՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող նրա մեծ փորձն ու գիտելիքները: Այդ պատճառով առաջադրելով հենց Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում՝ երկու խնդիր է լուծվում՝ մի կողմից այն կուժեղացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, մյուս կողմից՝ Ադրբեջանը, որպես ԱՄՆ-ի «երկարաժամկետ էներգետիկ աղբյուր և դաշնակից», կհասնի իր համար ավելի դրական արդյունքների և իրեն բավարարված կզգա:

ԱՄՆ-ն և ԵՄ-ն այսօր, ինչպես երբեք, շահագրգռված են տարածաշրջանի կայունությամբ՝ ելնելով, առաջին հերթին, սեփական էներգետիկ մտադրություններից: Միաժամանակ այս համատեքստում Ռուսաստանի մենաշնորհը կթուլանա՝ համենայն դեպս Հայաստանի նկատմամբ: Մյուս կողմից Ռուսաստանը չի կարող մի կողմում մնալ և չակտիվացնել այդ հարցում իրականացվող դիվանագիտությունը: Իհարկե, Ռուսաստանն իրեն կներկայացնի որպես հակամարտության կարգավորման ակտիվ կողմնակից, սակայն, միաժամանակ, ինչպես ցույց է տալիս տարածաշրջանում նրա աշխարհատնտեսական ռազմավարությունը, այդ կապակցությամբ նրա մոտ կնկատվի որոշակի փոփոխություն աշխարհաքաղաքական ուղղությամբ:

Այնուամենայնիվ, կարելի է կանխատեսել, որ մոտ ժամանակներում բանակցային գործընթացում կմտցվեն որոշակի փոփոխություններ, որոնք ենթադրում են ոչ թե ձևաչափի, այլ համանախագահների կազմի փոփոխություն, քանի որ պետությունների նպատակներն ու շահերը կմնան նույնը, կփոխվեն միայն դրանց կատարողները:

Բանակցային գործընթացի նոր փուլմ, անկասկած, կմեկնարկի աշնան կեսերին, երբ պարզ կդառնան գործընթացում տեղի ունեցող կադրային վերադասավորումները: Սակայն միաժամանակ, չարժե գործընթացում լուրջ տեղաշարժեր ակնկալել, քանի որ ինչպես ցույց է տալիս պատմական «դառը» փորձը, բանակցությունների կազմի կամ ձևաչափի փոփոխությունից միշտ բանակցային գործընթացը կամ սկսվում է սկզբից, կամ վերջիվերջո կողմերը չեն հանգում փոխադարձ համաձայնության: Սակայն, հաշվի առնելով այս ամենը, հարկ է նշել, որ հակամարտության կարգավորման մեջ ամենագլխավորն այն է, որ այդ բանակցություններին պատրաստ լինեն հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները:

«Կարգավորումն անհնար է, քանի դեռ երկու ժողովուրդները չեն որոշել ապրել ինչպես նորմալ հարևաններ: Հնարավոր է միայն ժամանակավոր կարգավորում, սակայն դրա իրականացումն անհամեմատ բարդ կլինի», - արդարացիորեն նշել է ՀՀ Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ռոման Մելիքյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: