477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական մերձեցում. արդյոք լո՞ւրջ է ամեն ինչ այս անգամ
16:36
02 Սեպտեմբերի 2009

Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հերթական, թվում է, թե զգայացունց հայտարարությունը քաղաքական խորհրդատվությունների և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման վերաբերյալ, որին հաջորդելու է սահմանների բացումը, որոշակի խառնաշփոթ առաջ բերեց հայ քաղաքագետների ու քաղաքական գործիչների շրջանում: Այդուհանդերձ չնայած թվացյալ «անակնկալ» հայտարարությանը, տեղի ունեցածը տեղավորվում է գործընթացի շրջանակներում, որը 2008թ.-ից ստացել է «հայ-թուրքական հարաբերությունների բարելավում» անվանումը:      

Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2009 թ.-ի ապրիլի 22-ին հարաբերությունները բարելավելու մտադրության մասին ընդունած համանուն հայտարարությունից հետո շատերին թվում էր, թե գործընթացը կամ ընդհատվել է, կամ սառեցվել: Սակայն հայկական դիվանագիտական գերատեսչությանը մոտ կանգնած մարդիկ առանձին զրույցներում չէին թաքցնում, որ երկկողմ խորհրդատվությունների հաճախականությունը բոլորովին էլ չի պակասել:

Այս ամենը պետք է ինչ-որ արդյունքի հանգեցներ, և, այսօր հրապարակված հայտարարությունից ելնելով, այդ արդյունքն իսկապես ծանրակշիռ էր:  

Կողմերն առաջին անգամ բարի մտադրություններ հռչակելուց անցնում են այս կամ այն քայլի իրականացման որոշակի ժամկետների հնչեցման: Մասնավորապես, Երևանն ու Անկարան հայտարարում են վեց շաբաթվա ընթացքում ներքաղաքական խորհրդատվություններն ավարտելու ու երկկողմ հարաբերությունների զարգացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններ ստորագրելու մտադրության մասին:  

Հենց արձանագրության մեջ նշվում է, որ երկու պետությունների միջև սահմանները կբացվեն երկու ամսում փաստաթղթի վավերացումից հետո:

Սա նշանակում է, որ, այսպես ասած, երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձեռք է բերում չնայած հազիվ շոշափելի, բայց իրական ուրվագծեր, որոնք կարող են հանգեցնել գրեթե անհնարինին, այն է հայ-թուրքական սահմանի բացմանն ու բարիդրացիական հարաբերությունների պես մի բանի:  

Ինքը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը, համաձայն դրա դրույթների, հիմնված է փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Կողմերը որոշել են երկկողմ հարաբերություններ զարգացնել քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, մշակույթի, գիտատեխնիկական և այլ ոլորտներում՝ ելնելով երկու երկրների ընդհանուր շահերից:

Ավելին, երկու երկրները հայտարարում են իրենց միջև առկա տրանսպորտային, հաղորդակցական էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը առավելագույն կերպով օգտագործելու պատրաստակամության մասին: Այս դրույթի իրականացումը լիովին կփոխի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ուրվագիծը տարածաշրջանում՝ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Ռուսաստանի ու Իրանի մասնակցությամբ աննախադեպ տարածաշրջանային նախագծեր իրականացնելու հնարավորություն ստեղծելով: Իսկ Ղարաբաղյան հիմնահարցի փոխադարձ ընդունելի կարգավորման պարագայում տնտեսական նախագծերը կարող են անգամ դուրս գալ տարածաշրջանի սահմաններից:  

Ղարաբաղի մասին համատեղ արձանագրությունում չի խոսվում, սակայն կողմերը հաստատում են տարածաշրջանային ու միջազգային անհամաձայնությունները միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա խաղաղ ճանապարհով կարգավորելու վճռականությունը:

Բացի այդ, Հայաստանն ու Թուրքիան մտադիր են երկխոսություն սկսել երկու ժողովուրդների միջև վստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթությունում, այդ թվում առկա խնդիրների «հստակեցում» պատմական փաստաթղթերի ու արխիվների գիտական ու անկողմնակալ ուսումնասիրման միջոցով և համապատասխան առաջարկների մշակում:   

Այստեղ խոսքն, անշուշտ, 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայերի Ցեղասպանության հետ կապված փաստերի ուսումնասիրման մասին է: Հատկանշական է, որ ոչ մի հայ-թուրք պատմաբանների հանձնաժողովի մասին խոսք չի գնում, որի ստեղծումն այդքան ցավագին է ընդունվում հայ հասարակությունում: Հայաստանում շատերը կարծում են, որ նման հանձնաժողովն անիմաստ է, քանի որ հենց Ցեղասպանության փաստն այլևս ապացույցների կարիք չունի: Պատմական փաստերն ուսումնասիրելու կետի ներառումն անկասկած կարող է խոսակցության թեմա դառնալ Հայաստանում: Ամեն դեպքում ՀՀ նախագահը միանշանակ հասկացրել է, որ հայ ժողովուրդը չի մոռանա իր պատմությունն ու ոչ ոք կասկածի տակ չի առնում Ցեղասպանության փաստը:   

Բայց կա խնդրի հակառակ կողմը: Լիովին ակնհայտ է դարձել, որ Թուրքիան, գոնե թղթի վրա, հրաժարվում է բոլոր նախապայմաններից երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում և սեփական արտաքին քաղաքականությունը կառուցելիս չի առաջնորդվելու Ադրբեջանի շահերով: Թուրքական դիվանագիտության ղեկավարների՝ որոշ չափով Բաքվին ուղղված ռևերանսը «կրտսեր եղբորը» հանգստացնելու նպատակ ունի: Միանգամայն ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Անկարան նայելու է ոչ թե Բաքվի, այլ ուրիշ մայրաքաղաքների ուղղությամբ: Այդ մայրաքաղաքներում իշխանավորների շահերը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում, ըստ ամենայնի, համընկնում են...  

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան, հատուկ ՌԻԱ Նովոստիի համար:

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը: