478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ընդդիմության աշխուժացումը, Բրայզային ուղղված պատասխանը և «Ջերմուկի» շախմատի մրցաշարը. շաբաթվա ամփոփում
17:42
15 Օգոստոսի 2009

Շաբաթվա ամենանշանակալի ներքաղաքական իրադարձություն կարելի է համարել Հայ ազգային կոնգրեսի՝ հայկական ընդդիմության արմատական թևի, ուրբաթօրյա երթերի և ակցիաների վերսկսման մասին հայտարարությունը։

ՀԱԿ հաղորդագրությունում ասվում է, որ առայժմ Նիկոլ Փաշինյանը (ընդդիմադիր թերթի խմբագիր) անազատության մեջ է, և նրա կողմնակիցներն անում են ամեն ինչ, «որպեսզի նրա ձայնը հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի յուրաքանչյուրը զգա նրա ներկայությունն ու էներգիան»։

Մայրաքաղաքում զանգվածային անկարգությունների համար հետախուզման մեջ գտնվող Փաշինյանը դուրս է եկել ընդհատակից և հուլիսի 1-ին հանձնվել իրավապահ մարմիններին։

Նա մեղադրվում է 316 հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում) և 225 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ։
 
Ընդդիմադիր թերթի խմբագրին վերագրվում է կյանքի համար անվտանգ բռնության կիրառում ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թվականի հոկտեմբերի 23-ին և մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգությունների կազմակերպում Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ին։

Ողջ շաբաթը նվիրված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Հայաստան կատարած մեկօրյա այցի ժամանակ արած հայտարարությանը։

Բրայզան հայտարարել է, որ ստատուս-քվոն ամրագրված է հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներում, իսկ հիմնարար սկզբունքները ենթադրում են «Ադրբեջանի վերահոսկողության ներքո վերդարձնել Լեռնային Ղարաբաղը շրջապատող բոլոր յոթ շրջանները», ընդ որում դրանցից հինգը վերադարձվելու են անմիջապես, իսկ երկուսն ավելի ուշ՝ ելնելով Լեռնային Ղարաբաղում բնակվող քաղաքացիների անվտանգության բաղադրիչներից։

Տարբեր մեկնաբանություններին վերջ դրեց ԼՂՀ արտգործնախարարությունը: ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանը հայտարարեց, որ ժողովրդի կամքը պետք է դրսևորվի բանակցությունների ընթացքում։

Պետրոսյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը ձեռնտու է Հայաստանին, «քանի որ հակառակ դեպքում հանրապետության տնտեսական զարգացումը կբարդանա, ինչն, իր հերթին, խնդիրներ կստեղծի ժողովրդական բարեփոխումների անցկացման հարցում»։

«Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը գերակա է նաև ԼՂՀ-ի համար։ Բայց դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք կարգավորման ամեն գնով, այն էլ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Մեզ համար կարգավորումը ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատումն է, որին կարելի է հասնել միայն իրերի փաստացի դրությունը նկատի առնելով»,- մեջբերեցին Պետրոսյանի խոսքերը Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Սակայն պարոն Բրայզան կարգավորման հարցը կապում է տնտեսական զարգացման և ժողովրդական բարեփոխումների հարցերի հետ։ Տվյալ հարցերը մի «փաթեթում» ընդգրկելն ավելի շատ առևտուր և ամեն գնով համաձայնագիր փաթաթելու փորձ է հիշեցնում»,- ավելացրեց ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա ափսոսանքով նշեց, որ վերջերս ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագացման միտում է նկատվում` ինչպես հակամարտության էությունը, պատմությունը, այնպես էլ ներկայիս իրողությունները անտեսող բանաձեւի հիման վրա:  

«Եվ պարոն Բրայզայի հայտարարությունները, մեր կարծիքով, նշված միտման հենքով են ընթանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս շտապողականությունը կապված է ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահների, մասնավորապես պարոն Բրայզայի ազդարարվող փոխարինման հետ: Ինչպես արդեն նշել ենք, ԼՂՀ ԱԳՆ ս.թ. հուլիսի 15-ի հայտարարության մեջ, բանակցային գործընթացի չհիմնավորված արագացումը բացասական հետևանքներ կունենա և կհանգեցնի միայն լարվածության ուժեղացմանը, քանի որ միջնորդների առաջարկած բանաձևը  ուղղված է տարածաշրջանում կայունության և խաղաղության հիմքում ընկած ուժերի հավասարակշռության փոփոխությանը»,- ընդգծեց Պետրոսյանը։

Նախորդ շաբաթը նշանավորվեց նաև հայկական առողջարանային Ջերմուկ քաղաքում 2009 թվականին նշվող` ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հինգերորդ մրցաշարի բացումով`նվիրված աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին: 

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին Ջերմուկում ներկա է գտնվել ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը, հանդես եկել ողջույնի խոսքով:

Շախմատային խաղերը մեկնարկել են օգոստոսի 9-ին` Լևոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ խաղազույգի խաղատախտակ վրա ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդարացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կատարած առաջին խորհրդանշական քայլերով:

Մինչ բոլոր 7 խաղատախտակների վրա կատարվում էին առաջին քայլերը, 8-րդ խաղատախտակի վրա իրենց ուժերն են չափել ՀՀ Նախագահը եւ ՖԻԴԵ-ի նախագահը` գրանցելով ոչ-ոքի արդյունք:

Ինչպես հանդիսավոր բացման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր Հայաստանն այնպիսի մրցաշար է ընդունում, որի անցկացումը պատիվ կբերեր ցանկացած երկրի:

Նրա խոսքով, վերջին օրերի ընթացքում Ջերմուկը ողջ աշխարհի շախմատասերների ուշադրության կենտրոնում է: «Բոլորը սպասում են լավ, որակյալ խաղի, հետաքրքիր պայքարի, ես վստահ եմ, որ մեր սպասումներы կարդարացվեն»,- ասաց նախագահը:

Իլյումժինովն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը շախմատը տարածելու ու զարգացնելու կենտրոն ու օազիս է հանդիսանում:

«Վերջին ժամանակում Հայաստանում կարևոր շախմատային իրադարձություններ են անցկացվել ու անցկացվում: Հայաստանն անցկացրեց Շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան ու մի շարք այլ շախմատային մրցաշարեր»,- ասաց Իլյումժինովը: Նրա խոսքով, Գրան-պրիի անցկացումը Հայաստանում նույնպես պատահական չէ, քանի որ Հայաստանի հավաքականը կրկնակի օլիմպիական չեմպիոն է:  

Ջերմուկում անցկացվող մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Էթյեն Բակրոն (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Վլադիմիր Հակոբյանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):

Ջերմուկում հայտնի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ջանում է հաղթել նաև այս մրցաշարում և այդպիսով 2010 թվականի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու իրավունք ստանալ:

Ներկայում հինգ տուրից հետո ՖԻԴԵ-ի Գրան-պրին գլխավորում են ուկրաինացի Վասիլի Իվանչույկն ու հունգարացի Պետեր Լեկոն, իսկ Արոնյանը Ռուստամ Կասիմջանովի և Բորիս Գելֆանդի հետ կիսում է երեքից հինգերորդ տեղերը:-0-

Ռաֆայել Խոջյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։