482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Տարածաշրջանային խոշոր նախագծերի մեկնարկն ու Ղարաբաղի թեմայով Բրայզայի հայտնությունների ավարտը
13:36
10 Օգոստոսի 2009

Նախորդ շաբաթ Հայաստանում խոշոր, քաղաքական իրադարձություններ տեղի չունեցան, սակայն շաբաթը նշանավորվեց միանգամից երկու տարածաշրջանային կարևոր նախագծերի մեկնարկով:

Սակայն ինչպես պարզվեց, հայ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները որոշել են չվատնել ուժերը ամառվա տապին և սահմանափակվեցին հին իրադարձությունների՝ օրինակ դեռևս հուլիսի կեսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ «ալարկոտ» մեկնաբանություններով կամ էլ ակնկալվելիք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ոչ պակաս «ալարկոտ» կանխատեսումներով:

Հարկ է նշել, որ հայ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները ոչ իրավացի կերպով ուշադրությունից դուրս թողեցին նախորդ շաբաթ Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Այնուամենայնիվ, Հայաստանի համար, որը կազմակերպության անդամ է 1992 թ.-ից, կառույցին անդամակցելը կարևոր նշանակություն ունի չլուծված ղարաբաղյան հակամարտության պայմաններում:

Հայաստանի դերը գիտակցում է նաև ՀԱՊԿ ղեկավարությունը: Այսպես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը 2008-2009 թվականներին ՀԱՊԿ նախագահության ընթացքում հանդես եկավ որպես կազմակերպության զարգացման լոկոմոտիվ։ «Ղրղզստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նա հիշեցրեց, որ Հենց Հայաստանի նախագահության ընթացքում համաձայնեցվեցին շատ կարևոր փաստաթղթեր Արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման վերաբերյալ։ Դրանք վերջիվերջո ստորագրվեցին պետությունների մեծամասնության կողմից։

ԽՈՇՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ՀՀ կառավարության նիստի ժամանակ տրվել է միանգամից երկու խոշոր տարածաշրջանային նախագծերի՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մեկնարկը: Այս շինարարական նախագծերի կարևորության մասին վկայում է արդեն այն, որ տրանսպորտային միջանցքը հանրապետության համար կապահովի ելք դեպի Սև ծով, իսկ երկաթուղին՝ դեպի Պարսից ծոց:

Աշխատանքների հսկա ծավալը հանրապետությունից կպահանջի մեծ ծախսեր. Հայաստանի տարածքում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի միայն առաջին հատվածի կառուցումը կկազմի 700 միլիոն դոլար, իսկ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալը, Զարգացման ասիական բանկի նախնական գնահատականներով, կարող է կազմել շուրջ 1,5 միլիարդ դոլար:

Սակայն եթե Հյուսիս-Հարավ նախագծի ֆինանսավորման հետ կապված ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, ապա Իրան-Հայաստան երկաթուղու հարցը մնում է բաց: Նախնական տվյալներով՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ներդրումները կկազմեն 2 միլիարդ դոլար: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում Համաշխարհային բանկն ու Զարգացման ասիական բանկը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Ուկրաինան:

Ամենայն հավանականությամբ ֆինանսավորման հետ կապված հարցը կպարզվի հատուկ ստեղծված Երկաթուղու կառուցման տնօրինության աշխատանքի մեկնարկից հետո, որը զբաղվելու է ֆինանսական միջոցների ներգրավմամբ և շինարարական աշխատանքների իրականացմամբ:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահի աշխատանքի օրակարգը նախորդ շաբաթ չափազանց հագեցած էր. բացի Օրենբուրգ կատարած այցից Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, բացել է Ջերմուկում մեկնարկած ՖԻԴԵ-ի մրցաշարը:

Միության պատվիրակների հետ հանդիպման ժամանակ, ովքեր Երևանում մասնակցում են մարզական խաղերին, ՀՀ նախագահն անդրադարձել է համահայկական միջոցառումների անցկացման գործում երկրի դերին, սփյուռքի խնդիրների լուծմանը, հայապահպանության գործին՝ հավաստիացնելով, որ այդ հարցերում հանրապետության մասնակցությունը տարեցտարի ավելանալու է:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ ՀՀ նախագահն ասել է սփյուռքի ներկայացուցիչներին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում հայկական կողմը շարունակում է հանդես գալ հակամարտության լուծման առանցքային երեք սկզբունքների շրջանակում` ԼՂ կարգավիճակի ամրագրում, ցամաքային կապ Հայաստանի հետ և ԼՂ անվտանգության հստակ երաշխիքների ապահովում:

Ղարաբաղյան հակամարտությունը քննարման առարկա է դարձել նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի և երկրի քաղաքական ղեկավարության միջև կայացած հանդիպումների ժամանակ: Բրայզան մեկ օրով ժամանել էր Երևան: Սա Բրայզայի վերջին այցն է տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում, և որոշ տվյալների համաձայն՝ նրան ՄԽ համանախագահի դերում կփոխարինի մեկ ուրիշ դիվանագետ:

Բրայզան Հայաստան կատարած իր կարճատև այցելության ընթացքում հասցրել է ոչ միայն հանդիպել ՀՀ ղեկավարության և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ, այլև մասնակցել է «Եվրաֆորում-Հայաստան. Երիտասարդների ակտիվ մասնակցություն միջմշակութային երկխոսության և հաղորդակցության միջոցով» խորագրով սեմինարին:

Ամերիկացի համանախագահը, ով համարում են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի հավակնորդ, տեղեկացրել է հայ երիտասարդներին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի պահպանումը հավասարակշռություն է ազգի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքների միջև:

Նրա կարծիքով՝ ստատուս-քվոն արձանագրված է հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներում և նախատեսում է ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովում, որն ինքն է ընտրելու իր ղեկավարությանը և տնօրինելու իր ճակատագիրն ու ապագան:

Ամերիկացի համանախագահը կարծում է, որ ԼՂՀ ճակատագիրը որոշող հանրաքվեի ժամանակ կպահպանվի Ղարաբաղի հայկական և ադրբեջանական բնակչության միջև համամասնությունը՝ ԽՍՀՄ-ում արված վերջին մարդահամարի համաձայն: Հատկանշական է, որ 1991 թ.-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում բնակվել է 75 տոկոս հայ և 23 տոկոս ադրբեջանցի:

Բրայզան ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ժամկետները կախված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից, իսկ համանախագահները բանակցային գործընթացի ժամանակ ճնշում չեն գործադրում կողմերից որևէ մեկի վրա, այլ հանդես են գալիս միայն միջնորդի դերում: Խոսելով խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին՝ ամերիկացի համանախագահը հավաստիացրել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժերն ավելի շուտ իրականացնելու են դիտորդական գործառույթներ և զինված չեն լինելու:

Բրայզան նաև ընդգծել է, որ կողմերն իրենք են ընտրելու խաղաղարար ուժերի կազմը և ունենալու են որևէ երկրի զինված ուժերի մասնակցության նկատմամբ վետոյի իրավունք:

ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՎԻԱՎԹԱՐԻ ՇՈՒՐՋ

Անցյալ շաբաթ Հայաստանի ավիացիոն իշխանությունները ստիպված էին հերքել իտալական Corriere della Sera թերթի տարածած տեղեկատվությունը, թե Կազվինի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի պատճառը պայթյունն է եղել ինքնաթիռի բեռնատար  բաժանմունքում, որտեղ իբրև թե ռազմամթերք և պայթուցիչներ են եղել՝ ուղարկված  «Իսլամական հեղափոխության պահապաններ» կազմակերպության կողմից «Հզբոլլահ» շիիթական շարժման համար։

Չնայած այս «տեղեկատվության» ողջ անհեթեթությանը՝ ՀՀ արտգործնախարարությունն ու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հանդես են եկել պաշտոնական հերքումով: Այսպես, օրինակ, ՀՀ ՔԱԳՎ  թռիչքային անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանը հայտարարել է այդ տեղեկատվության անհիմն լինելու մասին և նշել, որ «նման տեղեկատվության տարածումը Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլ է»:

Նրա խոսքերով՝ ուղևորատար ինքնաթիռներում չի կարող ռազմամթերք և զենք գտնվել: Բացի այդ Կարապետյանը նշել է, որ Միջպետական ավիացիոն կոմիտեն այն եզրահանգման է եկել, որ ավիավթարի պատճառը շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է եղել:

Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները, ովքեր զբաղվում են իրանական Caspian Airlines ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ՏՈՒ-154 ինքնաթիռի կործանման պատճառների քննությամբ, ուշադրություն չեն դարձնում ԶԼՄ-ներում ավիավթարի վարկածների վերաբերյալ տեղ գտած հաղորդագրություններին: ՄԱԿ փոխնախագահ Օլեգ Երմոլովի խոսքերով՝ ՄԱԿ-ը զբացվում է ավիավթարի քննությամբ ևԶԼՄ-ների հաղորդագրություններին ուշադրություն դարձնելու իրավունք պարզապես չունի։

Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Զոհեի թվում եղել են նաև Վրաստանի և Իրանի քաղաքացիներ։--0--

 Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: