483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Օսեթիայի դասերը
14:46
07 Օգոստոսի 2009

Հարավային Օսեթիայում արյունալի վրացական ագրեսիայի մոտեցող տարելիցը ստիպում է մեզ ոչ միայն հիշել պատերազմի սարսափեցնող դրվագները, այլև թույլ է տալիս խոսել այն դասերի մասին, որոնք տալիս է Կովկասի պատմության այդ ողբերգական էջը։ Այդ դասերն ինչպես հուսադրում, այնպես էլ մտահոգություն են հարուցում։

Գլխավորը, ինչ ցույց տվեց հնգօրյա պատերազմը, հետևյալն է՝ Կովկասի վարչական սահմանների բռնի փոփոխության ցանկացած փորձ՝ առանց հաշվի առնելու ժողովուրդների կամքը և ստեղծված իրականությունը, դատապարտված է ձախողման։ Ժողովրդի՝ սեփական ճակատագիրը կերտելու ձգտումը ճնշելուն ուղղված անհաջող քայլերը հանգեցնում են միայն մարդկային անիմաստ զոհերի։

Վրացական բլիցկրիգի ձախողումը հենց ստիպեց սեփական «ռազմական ձեքբերումներով» հպարտացող Ադրբեջանին հրաժարվել անկանխատեսելի հետևանքներով նմանատիպ ավանտյուրաներից։

2008 թվականի օգոստոսյան դեպքերը բացահայտեցին ևս մեկ կարևոր օրինաչափություն։ Գործնականորեն գոյություն ունեցող և արդյունավետ գործող պետական միավորումները, որոնք ինչ-որ ժամանակ առաջացել են արհեստականորեն ստեղծված հանրապետությունների տարածքում, վաղ թե ուշ դառնում են անկախ դե-յուրե, և այդ գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ։

Սակայն այս ամբողջ պատմության մեջ կան նաև մտահոգիչ պահեր։ Հետխորհրդային տարածքի առանձին քաղաքական գործիչներ, ովքեր լրջորեն հավատում են իրենց բացառիկ կարգավիճակին և այլ երկրներն իրենց ենթարկելու իրավունքին, չգիտես ինչու կարծում են, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս իրենց գաղութային պատերազմներ ծավալել։

Դրան նպաստում է ռազմական հիստերիային հանդուրժողաբար վերաբերող, այսպես կոչված, միջազգային հանրության երկիմաստ դիրքրոշումը, որը չի փորձում տաք գլուխներին համոզել իրենց վրա վերցնել ուժի չկիրառման պարտակավորությունը։

Բացի այդ, քարացած եվրոպական պաշտոնյաների մշտական հայտարարությունները նախկին խորհրդային վարչական միավորումների  տարածքային ամբողջականության և ստալինյան սահմանների սրբության մասին կրակի վրա յուղ են լցնում՝ մղելով ոչ այնքան հավասարակշիռ քաղաքական գործիչներին ակնհայտ խենթության։

Եվս մեկ հանգամանք, որը նախորդ տարվա օգոստոսին ծայրաստիճան մտահոգիչ էր։ Խոսքը եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կողմից վրացական բանակի գործողություններին լիակատար օժանդակության մասին է պատերազմի առաջին օրերին։ Արևմտյան երկրները ցույց տվեցին, որ պատրաստ են աչք փակել «այրված հողի» քաղաքականության նկատմամբ, որն  իրականացվում է իրենց կրտսեր դաշնակիցների կողմից այն դեպքում, եթե պատերազմը կայծակնային լինի։

Իրականում քարոզչության հեղեղից բառացիորեն կուրացած արևմտյան երկրների հանրությունները մի քանի ամսվա ընթացքում ընդունակ չեն եղել իրապես գնահատել իրավիճակը, ճշմարտությունը դժվարությամբ էր ներթափանցում «ազատ մամուլում» ստեղծված «ժողովրդավարական» անջրպետների միջով։ Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը ստիպված եղավ հաշտվել իրական վիճակի հետ և դադարեցնել պատմությունը հետ շրջելու անիմաստ փորձերը։

Այն մասին, որ արևմտյան դիվանագետները մտադիր են համակերպվել պատմական իրողությունների և փաստացի իրադրության հետ, խոսում են ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալված վերջին գործընթացները։ Մասնավորապես՝ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների թվում գերտերությունները մատնանշում են ժողովրդի ազատ կամարտահայտությունը, որի արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան։    
       
Այս կետն իրականացնելիս Լեռնային Ղարաբաղն անխուսափելիորեն կդառնա դե-յուրե անկախ, միջազգայներոն ճանաչված պետություն։ Ղարաբաղյան խնդրի նման ելքը կդառնա ժողովրդի կամքի անխուսափելի հաղթանակն այն ճնշելու փորձերի նկատմամբ։ 

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։