477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ. խնդիրներ և լուծումներ
16:01
05 Օգոստոսի 2009

Օգոստոսի մեկին Ղրղզստանում ավարտված ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի արդյունքները կարելի է երկակի գնահատել։ Մի կողմից Ռուսաստանը զգալի հաջողության հասավ՝ հաստատելով իր ազդեցությունը կենտրոնական-ասիական տարածաշրջանում, մյուս կողմից՝ գագաթնաժողովը հաստատեց հետխորհրդային տարածքում գլխավոր ռազմաքաղաքական ուժի դերին հավակնող կազմակերպության որոշ անդամների միջև տարաձայնությունների առկայությունը։

ՀԱՊ կայացումը դժվար էր ընթանում։ Պայմանագիրը ստորագրվեց 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում։ Բացի Ռուսաստանից փաստաթղթերի տակ ստորագրեցին Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ 1993 թվականին պայմանագրին միացան նաև Ադրբեջանը, Վրաստանը և Բելառուսը։

Հինգ տարի ժամկետով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ պայմանագիրը ուժի մեջ մտավ 1994 թվականի ապրիլի 20-ին։ 1999 թվականի ապրիլի 2-ին պայմանագրի երկարացման արձանագրությունը ստորագրեցին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։ Այդ պահից պայմանագրի երկարացումն ավտոմատ կերպով տեղի է ունենում յուրաքանչյուր հինգ տարին մեկ։ Սակայն Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը չերկարացրեցին իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նույն 1999 թվականին Ուզբեկստանը միացավ 1997 թվականին ստեղծված Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի դաշինքին՝ ՎՈՒԱՄ-ին, որը վերածվեց ՎՈՒՈՒԱՄ-ի և աստճանաբար ավելի հակառուսական ուղղվածություն ձեռք բերեց։ 2006 թվականին Ուզբեկստանը վերադարձավ ՀԱՊԿ։

Գոյության առաջին տարիներին Խորհրդային Միության ավերակների վրա  ստորագրված ՀԱՊ-ը չէր կարող հպարտանալ արդյունավետությամբ։ Ռուսաստանն այն ժամանակ ինքն էլ չգիտեր, թե ինչ է նրան ընդհանուր առմամբ պետք այս կյանքից և ԱՊՀ գործընկերներից մասնավորապես։ 2001 թվականին սկսեցին գործի դրվել  ամերիկացիների պայմանագրերը, ովքեր Միջին Ասիայի մի շարք երկրների տարածքում ռազմաբազաներ ստեղծեցին՝ Աֆղանստանում օպերացիային օժանդակելու նպատակով։

Այդ ժամանակ որոշակի փոփոխություններ տեղի ունեցան նաև Ռուսաստանում, որը սկսեց վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում։ 2002 թվականին պայմանագրի հիման վրա ստեղծվում է կազմակերպություն՝ ՀԱՊԿ՝ մշտապես գործող կառուցվածքով։

ՀԱՊԿ կառուցվածքն արդյունավետ գործիք դարձավ կրկին, ինչպես և մեկուկես հարյուրամյակ առաջ, Միջին Ասիային տիրանալու համար «մեծ խաղ» մտած Ռուսաստանի ձեռքում։ Միայն թե այժմ նրա հիմնական հակառակորդը դարձավ ոչ թե Բրիտանական Կայսրությունը, այլ առաջնորդության անգլոսաքսոնական քաղաքակրթության նրա իրավահաջորդը՝ ԱՄՆ-ն։ Իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն էլ (ՀԱՊԿ) աստիճանաբար վերափոխվում է լիարժեք ռազմական դաշինքի։ 

Այդ վերափոխման կարևորագույն պահը 2009 թվականին Մոսկվայում կայացած գագաթնաժողովին ընդունված որոշումն էր ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի ստեղծման վերաբերյալ, որոնք գործի կդրվեն ագրեսիայի դրսևորման դեպքում դաշինքի անդամներին աջակցելու կամ որևէ այլ արտակարգ իրավիճակում։

Սակայն այս ուժերի ստեղծումը բախվեց Մոսկվայի և երկար ժամանակ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների թվում Ռուսաստանի վստահելի դաշնակից հանդիսացող Մինսկի միջև հակասությունների հետ կապված մի շարք խոչընդոտների։ Արդյունքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չմասնակցեց ՀԱՊԿ հունիսյան գագաթնաժողովին, որում ստորագրվեց արագ արձագանքման հավաքական ուժերի վերաբերյալ համաձայնագիրը։ Ավելին՝ բելառուսական ղեկավարությունը հրաժարվեց ՀԱՊԿ-ում նախագահությունից՝ չնայած նրան, որ 2009 թվականի հունիսին եկել էր դաշինքի ղեկավարությունը ստանձնելու՝ Մինսկի հերթը։ Արդյունքում տեխնիկական նախագահ դարձավ Ռուսաստանը։

Արդյունքում ԱԱՀՈՒ-ին և ՀԱՊԿ այլ կառույցներում Բելառուսի մասնակցության հարցը դարձավ կենտրոնականներից մեկը ղրղզական ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ամենայն հավանականությամբ՝ կողմերը որոշակի փոխզիջումների հասան՝ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացավ ոչ միայն առաջին իսկ հնարավորության դեպքում ստորագրել ԱԱՀՈՒ վերաբերյալ համաձայնագիրն, այլև ստանձնել ՀԱՊԿ նախագահությունը, ինչը պետք է աներ դեռ հունիսին։

Այս ֆոնի ներքո Ռուսաստանի հաջողությունն ասիական հարևանների հետ հարաբերություններում առավել ներշնչող տեսք է ստանում։ Ղրղզստանի տարածքում կտեղակայվի լրացուցիչ ռուսական ռազմական համակազմ և կստեղծվի ուսումնական կենտրոն երկու երկրների զինծառայողների պատրաստման համար։ Այդ կենտրոնից կարող են օգտվել նաև ՀԱՊԿ մյուս անդամ-երկրները։ Ներկայումս Ղրղզստանի տարածքում՝ Կանտ օդանակավակայանում, տեղակայված են ռուսական ՌՕՈՒ բազաները ու ևս մի քանի ռազմական օբյեկտներ։ Բացի այդ հանրապետության տարածքում գտնվում է նաև ամերիկյան «Մանաս» ավիաբազան, որի միջոցով մատակարարվում են ԱՄՆ զորքերն Աֆղանստանում։

Կանտ օդանակավակայանում տեղակայված են ռուսական ուղղաթիռներ, տրանսպորտային և ռազմական ինքնաթիռներ։ Անհրաժեշտության դեպքում բազան կարող է ընդունել ցանկացած դասի ինքնաթիռ՝ ներառյալ ռազմավարական ռմբակոծիչները։

Լրացուցիչ համակազմը, որը կունենա ծանր սպառազինությամբ ցամաքային կամ օդադեսանտային զորքի գումարտակին հավասար քանակություն, այսպիսով ռուսաստանյան ներկայացվածությունը Ղրղզստանում պետք է ավելի ճկուն դարձնի, ինչը հնարավորություն կտա արագ և համապատասխան արձագանքել Ռուսաստանի կամ տարածաշրջանում նրա դաշնակիցների շահերի դեմ ուղղված ցանկացած վտանգի՝ անկախ դրա ծագումից։

Հարկ է միաժամանակ նկատի ունենալ, որ Ռուսաստանի ազդեցությունը ՀԱՊԿ իր դաշնակիցների վրա առավելապես որոշվում է այն տնտեսական աջակցութոյամբ, որը մեր երկիրն ընդունակ է ցուցաբերել իր գործընկերներին։ Արդյունքում Ռուսաստանի քաղաքական հաջողությունները շատ հաճախ ուղիղ համեմատական են այն գումարային միջոցների ծավալին, որոնք Մոսկվան պատրաս է ներդնել այս կամ այն հանրապետությունում։ Մի կողմից նման պրակտիկայում որևէ նոր բան չկա՝ քաղաքական ազդեցությունը վաղուց գնվում և վաճառվում է։

Մյուս կողմից՝ համաշխարհային ճգնաժամի պայմաններում համատեղ տնտեսական նախագծերի՝ ճանապարհների կառուցումից մինչև ՀԷԿ-երի կառուցում, ավիավերանորոգման բնագավառում համագործակցությունից մինչև սպառազինության համատեղ արտադրություն, հնարավորություն է ընձեռում ոչ միայն ամրապնդել քաղաքական ազդեցությունն, այլև «դուրս քաշել» տնտեսությունը։ Հնարավոր է՝ դա ներկայումս հետխորհրդային տարածքում համագործակցության կարևոր խնդիներից մեկն է։

Իլյա Կրամնիկ, «ՌԻԱ Նովոստիի» ռազմական մեկնաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը: