482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտությունը Մադրիդյան սկզբունքների լույսի ներքո
14:37
03 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երրորդ շաբաթն անընդմեջ ղարաբաղյան հակամարտությունը մնում է Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ամենահրատապ խնդիրներից մեկը:

Միաժամանակ նախորդ շաբաթ այս խնդիրը փոքր-ինչ այլ երանգ ստացավ. հասարակությունն ու քաղաքական գործիչները սկսեցին ավելի հաճախ արտահայտվել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության օգտին:

Այսպես՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ ԼՂՀ-ին վերաբերող ոչ մի հարց չի կարելի լուծել առանց նրա մասնակցության:

Նա նշել է, որ Հայաստանը միշտ պահանջել է և շարունակում է պահանջել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին ԼՂՀ-ի ուղղակի մասնակցությունը:

ԱԳ փոխնախարարը համոզված է, որ մադրիդյան փաստաթղթում շարադրվածն ինքնին ԼՂՀ-ի սուբյեկտայնություն է ենթադրում, և որ հասունանում է այն փուլը, որը կստիպի Ադրբեջանին, այն դեպքում, եթե վերջինս կցանկանա շարունակել բանակցությունները, հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տնօրեն Արփի Վարդանյանն իր հերթին կարծում է, որ ԱՄՆ հայկական համայնքի կողմից դրսևորված ակտիվությունը, Հայաստանի և Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաներին, միջազգային հանրության ներկայացուցիչներին ուղղված հայտարարությունները և ուղերձները կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վրա և, մասնավորապես, նպաստել այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավմանը

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի խոսքերով՝ բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու ժամկետները կախված կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան թարմացված սկզբունքների բովանդակությունից, որոնք, մասնավորապես, ենթադրում են Ղարաբաղի կարգավիճակի սահմանում՝ ազատ կամարտահայտնության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովում, անվտանգության երաշխիքների տրամադրում:

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավարը նաև կարծում է, մոտակա ամիսներին կողմերը կդառնան այլ փոփոխությունների ականատեսը, մասնավորապես, ԵՄ կառույցները՝ ի դեմս Եվրահանձնաժողովի պատվիրակության, ակտիվ աշխատանք կսկսեն Ղարաբաղի հետ:

Բեքարյանը հավատում է, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ հակամարտող կողմերից ոչ մեկին: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի գնա դրան մի շարք պատճառներով, առաջին հերթին այն պատճառով, որ ռազմական գործողությունները կարող են զրոյի հավասարեցնել ստեղծված բոլոր նավթային հաղորդակցություններն ու եկամուտները, որոնք ստանում է պետությունն ու իշխանությունը:

«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ խոսնակ, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Խոսրով  Հարությունյանի կարծիքով Մադրիդյան սկզբունքները պետք է պարունակեն  ղարաբաղյան հակամարտության կողմերի մոտ սպառազինության հավասարաչափ մակարդակի ապահովման անհրաժեշտության մասին յետ:

Նա համոզված է, որ հակառակ դեպքում չարժե հակամարտության արդար լուծում ակնկալել:

Միաժամանակ Հայաստանի Հանրային խորհուրդը չորեքշաբթի հերթական նիստի ընթացքում որոշում է ընդունել Ղարաբաղյան խնդրի երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման մասին: Աշխատանքային խումբը կձևավորվի սեպտեմբերին:

Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ վերջին 10-20 տարիներին անիմաստ է ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ընտրված հստակ ուղղվածությունը՝ չճանաչել ԼՂՀ-ի կարգավիճակը սեփական կազմից դուրս:

Միաժամանակ Մանուկյանը ընդգծում է, որ Հայաստանի իշխանություններն ու հայկական իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը վայելում է Ղարաբաղի ժողովրդի բացարձակ վստահությունը:

Միաժամանակ ընդդիմության կարծիքով, որը հնչեցրեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, հուլիսին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը, ըստ էության, հայկական հասարակության համար ազդանշան դարձավ այն մասին, որ շուտով կարվեն միակողմանի զիջումներ Բաքվի օգտին, այն դեպքում, երբ նման դիրքորոշումը չպետք է ընդունելի լինի Հայաստանի համար՝ ելնելով սեփական ազգային անվտանգության շահերից:

Շահնազարյանի խոսքերով՝ հայկական հասարակությունը հստակ գիտակցում է, որ առանց զիջումների ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել, սակայն 2007 թ.-ի նոյեմբերի 29-ին Մադրիդում ընդունված սկզբունքներն ամենևին իրենց մեջ չեն պարունակում որևէ հայամետ դրական տարր, այդ պատճառով դրանք հավանության չեն արժանանում հայկական հասարակությունում:

Հասարակական շրջանակներում ակտիվորեն լուսաբանվող մեկ այլ թեմա է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այս համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ կրկին հաստատել է հայկական և թուրքական հավաքականների միջև կայանալիք ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Թուրքիա այցելելու հնարավորությունն այն դեպքում, եթե Անկարան բացի սահմանները:

«Ես կընդունեմ հրավերը միայն Հայաստանի և Թուրքիայի միջև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանն ուղղված իրական քայլերի առկայության դեպքում: Այսինքն` ես կայցելեմ Թուրքիա, եթե մենք ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին», - ասել է նախագահը՝ հիշեցնելով, որ երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին:

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է երկու երկրներին էլ: Սակայն հարկ է նշել, որ եթե Անկարան ցանկանում իսկապես տարածաշրջանում առաջին ջութակի դերը ստանձնել, իսկ նա չափազանց շահագրգռված է Արևմուտքի և ԱՄՆ-ի աչքերում սեփական հեղինակության բարձրացմամբ, ապա նրա համար չափազանց կարևոր է կարգավորել այդ հարաբերությունները:

Այս իմաստով չի կարելի չհամաձայնել Կարեն Բեքարյանի արտահայտած այն կարծիքի հետ, որ Թուրքիան մրցում է տարածաշրջանում գերտերության կոչման համար, և դրա համար չպետք է փակ սահմաններ ունենա:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի շահերն ակտիվորեն քննարկվում են ԱՄՆ խորհրդարանում: Նախորդ շաբաթ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ներկայացնող 82 ամերիկացի կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում նշվում է, որ Թուրքիան չի կատարում Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելուն ուղղված պարտավորությունները:

«Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտում Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» արգելակման կապակցությամբ», - ասվում է նամակում:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին բարձր է գնահատել կոնգրեսականների նախաձեռնությունը՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորումը չպետք է խոչընդոտի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հայաստանի անվտանգության հարցերին է անդրադարձել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կազմավորման 15-ամյակին նվիրված շքերթի ժամանակ:

«Մենք այսօր ուժեղ ենք, ուժեղ ենք, քան երբևէ: Մեր բանակն ամուր է, արդիական և ունակ լուծելու ցանկացած խնդիր: Մեր բանակը պատվով է հանձնել ոչ միայն պատերազմի, այլև խաղաղության քննությունը՝ մարմնավորելով ողջ հայության

Նրա խոսքերով՝ հայկական բանակը պատվով է շարունակելու իր սրբազան առաքելությունը. այն շարունակելու է մնալ պետության և ժողովրդի հանգստության և անվտանգության հուսալի պաշտպանը, տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային և անփոխարինելի բաղադրիչը:

Նախորդ շաբաթ Հայաստանի արտաքին-քաղաքական ոլորտում նշանակալի իրադարձություն էր նաև Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի այցը Երևան:

Ինչպես նշել է ՀՀ նախագահը՝ Հայաստանն ու Սերբիան փոխադարձ համագործակցության մեծ ներուժ ունեն և պետք է իրական քայլեր կատարեն՝ դրա արդյունավետ իրագործման համար:

Տադիչն իր հերթին բարձր է գնահատել խաղաղ բանակցությունների այն ձևը, որ որդեգրել են հայերը` Կովկասում և սերբերը` Բալկաններում: « Վստահ եմ, որ միայն բանակցությունների միջոցով վարվող խաղաղասիրական քաղաքականությունը կարող է երկարաժամկետ խաղաղություն բերել մեր ժողովուրդներին», - ասել է Տադիչը:

Արտաքին-քաղաքական մեկ այլ կարևոր իրադարձություն էր նախագահ Սարգսյանի այցը Բիշքեկ՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որտեղ պետությունների ղեկավարները պայմանավորվել են համակարգված քաղաքականություն վարել տեղեկատվական տարածքում, ինչպես նաև Իսիկ-Կուլ լճի ափին ստեղծել երիտասարդական դաստիարակության կենտրոն:

Նախագահները մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են կազմակերպության գործունեությանը, նրա արդյունավետության բարձրացմանը վերաբերող որոշ հարցեր:

Օլեգ Բառնաշով, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: