480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռեքվիեմ Իրանում զոհվածների հիշատակին և բանակցություններ Ղարաբաղի շուրջ
14:30
20 Հուլիսի 2009

Նախորդ շաբաթ Հայաստանի բոլոր քաղաքական իրադարձությունները մնացին հուլիսի 15-ին տեղի ունեցած ողբերգության ստվերում, երբ Թեհրանից մեկնած ՏՈՒ-154 ինքնաթիռը, որում 168 մարդ կար, ավիավթարի ենթարկվեց։

ԱՎԻԱՎԹԱՐ

Caspian Airlines  ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը հուլիսի 15-ին Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն էր իրականացնում, ավիավթարի ենթարկվեց Իրանի մայրաքաղաքից 200 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռի բոլոր 153 ուղևորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվեցին։

ՀՀ նախագահը աղետի կապակցությամբ ընդհատեց իր աշխատանքային այցը Սպիտակ ու վերադարձավ Երևան, որտեղ արտակարգ խորհրդակցություն  անցկացրեց օդանավի վթարի կապակցությամբ:

Հետագայում պարզվեց, որ ինքնաթիռում 36 հայ կար, որոնցից երկուսն ավիատեխնիկներ էին։ Չնայած նրան, որ ավիավթարի հետևանքով զոհվածների թվում միայն հինգն էին ՀՀ քաղաքացիներ, ողջ երկիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հուլիսի 16-ին հայտարարված սգո օրը սգում էր ավիավթարի բոլոր զոհերի համար՝ անկախ ազգային պատկանելությունից։

Զոհվածների հարազատներին օգնություն ցուցաբերելու և անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով ստեղծվեց օպերատիվ շտաբ՝ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ, իսկ օդանավակայանում սկսեց գործել ավիավթարի զոհերի հարազատներին և մտերիմներին հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակավոր շտաբը։

Ինքնաթիռի կործանումից ժամեր անց ուղևորների հարազատները դեռևս հույս ունեին, որ որևէ մեկին հաջողվել է փրկվել, մարդիկ ժամերով տեղեկություն էին սպասում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ նրանց հոգեբանական և բժշկական օգնություն էր ցուցաբերվում։ Սակայն ժամանակն անցնում էր, իսկ հույսերն աստիճանաբար մարում էին, չորեքշաբթի երեկոյին մոտ պարզ դարձավ, որ ուղևորներից ոչ ոք չի փրկվել։

Փորձագետների գնահատմամբ՝ ենթադրաբար աղետի առաջին պատճառներից էր ինքնաթիռի շարժիչներից մեկում հրդեհի բռնկումը: Սակայն ինչպես նշել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը, մինչև չգտնվեն և չվերծանվեն «սև արկղերը», վաղ է խոսել ավիավթարի հնարավոր պատճառների մասին: Շաբաթվա վերջում բոլոր երեք «սև արկղերը» գտնվեցին աղետի գոտում և ուղարկվեցին վերծանման։

Ավիավթարի հաջորդ օրը ողբերգության զոհերի հարազատները Իրանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների և ՀՀ ՔԱԳՎ ներկայացուցչի ուղեկցությամբ  այցելեցին Իրանի Քազվին քաղաքում ինքնաթիռի կործանման վայր, որտեղ ծաղիկներ դրեցին և հարգեցին իրենց հարազատների և մտերիմների հիշատակը։ Ինքնաթիռի կործանման կադրերը, որոնք ցույց էին տալիս, որ ինքնաթիռի անկման վայրում մեծ փոս էր առաջացել, ցուցադրվեցին ողջ աշխարհում, իսկ հայ ժողովուրդը այդ օրերին հիշեց 2006 թ.-ի մայիսին տեղի ունեցած ողբերգությունը, երբ ռուսական Ադլեր քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս ավիավթարի ենթարկվեց «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող А-320 ինքնաթիռը։ Այդ ժամանակ ավիավթարի զոհ գնաց 113 մարդ, այդ թվում նաև անձնակազմի ութ անդամ և հինգ երեխա։

Շաբաթ օրը Հայաստանում շարունակվեցին սգո արարողությունները. Երևան ժամանեց զոհվածների հարազատներով ինքնաթիռը, որը բերում էր նաև զոհվածների մասունքները, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը զոհվածների համար հոգեհանգստի արարողություն կատարեց։

Զոհվածների ընտանիքներին ցավակցություն հայտնեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Վրաստանի ԱԳ նախարարությունը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Եվրամիությունը։ Ցավակցություններ փոխանակեցին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ

Նախորդ շաբաթը նշանավորվեց հերթական՝ վերջին 13 ամսվա ընթացքում արդեն վեցերորդ բանակցություններով՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս անգամ հանդիպում անցկացնելու առիթը Մոսկվայում անցկացված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մրցանակի համար ձիարշավն էր: Սկզբում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում անցկացրեցին ընդլայնված կազմով, որին ներկա էին արտգործնախարարներն ու ԵԱՀՄ ՄԽ համանախագահները, դրան հետևել է նախագահների առանձնազրույցը, որից հետո համանախագահները հանդիպել են երկու երկրների ԱԳ նախարարների հետ:

Մոսկովյան բանակցություններն ընդհանուր առմամբ տևեցին ավելի քան երեքուկես ժամ, և սրատես հայ լրագրողները հանդիպումից հետո հասցրեցին նկատել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոգնած տեսք ուներ և ինչ-որ բանով մտահոգված էր՝ ի տարբերություն նախագահ Սարգսյանի, ով առույգ տեսք ուներ:

Հարկ է նշել, որ պետությունների ղեկավարների այս հանդիպումից ոչ ոք բանակցությունների առաջընթացի հույս չեր ակնկալում: Այսպես, մինչ հանդիպման սկիզբը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող որևէ փաստաթղթի ստորագրում չեն ակնկալում, սակայն հուսով են, որ երկու երկրների նախագահները  համաձայնության կգան կարգավորման կարևորագույն սկզբունքներից գոնե մի քանիսի շուրջ, որոնց առնչությամբ մինչ այժմ համաձայնություն ձեռք չէր բերվել:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը թույլ կտա մի փոքր էր մերձեցնել կողմերի դիրքորոշումները: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին Ղարաբաղի լիակատար մասնակցությունը համարում է անհրաժեշտություն և խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք:

Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ ամպեր էին թանձրացել նաև ՀՀ ԱԳ նախարարի վրա: Ազդեցիկ «Դաշնակցություն» կուսակցությունը պահանջում էր նախարարի հրաժարականը՝ համարելով, որ նրա գործողությունները վնասում են Հայաստանի շահերին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔ

Հայաստանի կարևորագույն մշակութային իրադարձությունը Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային վեցերորդ կինոփառատոնի անցկացումն էր, որին մասնակցելու համար ողջ աշխարհից Երևան էր ժամանել կինեմատոգրաֆիստների հեղինակավոր պատվիրակություն: Փառատոնի  շրջանակներում հայ հանդիսատեսին ներկայացվեցին նոր ֆիլմեր, ինչպես նաև կազմակերպվեց հայ և օտարերկրա ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

Անցյալ շաբաթ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը մեկօրյա պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, որտեղ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին հավատարիմ է եղբայրության ուխտին Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ: 

Հանդիպման ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը բարձր գնահատեց ՌԴ իշխանությունների և Ռուս Ուղղափառ Եկեղեցու կողմից Ռուսաստանի հայերի և Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմին ցուցաբերած աջակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին նաև Մոսկվայում շարունակել Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների առաջնորդների, ինչպես նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Ադրբեջանի մահմեդականների հոգևոր առաջնորդի միջև եռակողմ հանդիպումները:

Անցյալ շաբաթ նաև պայմանագիր է ստորագրվել դեպի Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցման մասին։ Ճոպանուղու կառուցումը «Տաթևի վերածնունդն ու վերականգնումը» եռամյա ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն իրականացնում է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը 2009 թվականի փետրվարից։

Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։

Ճոպանուղու շինարարությունից հետո վերելքը դեպի համալիր կզբաղեցնի մոտ 10 րոպե, իսկ սրահում կտեղավորվի շուրջ 25 մարդ։ Ծրագիրը առանձնապես կարևոր նշանակություն ունի, քանի որ Տաթևը հասանելի է դարձնում նույնիսկ ձմեռվա պայմաններում։ Դա թույլ կտա եռապատկել Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը: Շինարարության ծրագրի արժեքը կկազմի 6,8 մլն եվրո։  --0--

Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: