486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ձիարշավ Ղարաբաղի շուրջ
18:55
17 Հուլիսի 2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զինադադարի 15 տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի օժանդակությամբ ակտիվացել է, իսկ վերջին օրերին մի յուրահատուկ իրարանցում է վերապրում։ Այսօր՝ հուլիսի 17-ին, Մոսկվայում կանցկացվի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ մեկ տարվա ընթացքում արդեն վեցերորդ հանդիպումը։ Այն նվիրված է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահի ձիարշավի անցկացման սահմանած մրցանակի համար։

Մոսկովյան հանդիպման նկատմամբ  հատուկ ուշադրություն գրավեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ Ակվիլայում մեծ ութնյակի հանդիպման ընթացքում հնչեցրած համատեղ ուղերձը։ Նրանք դիմել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին վերջապես ավարտել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը (դրանք կողմերին են առաջարկվել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում, իսկ 2009 թվականի հուլիսին՝ նորացվել)։

Հրապարակված «մադրիդյան սկզբունքների» էությունը սենսացիա չառաջացրեց, քանի որ հիմնական ուրվագծերը ճիշտ են հաշվարկվել բազմաթիվ երկրների փորձագիտական հանրության կողմից։ Նշենք միայն Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման անցանկալի «հանրաքվե» տերմինի փոխարինումը «իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտություն» բառակապակցությամբ։ Կադրից դուրս են մնում վեց հրապարակված դիրքորոշումներից ամեն մեկի մասով մի շարք հարցեր՝ ե՞րբ, ինչպե՞ս,  ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ պայմաններով։ Այնուամենայնիվ, սկզբունքների բավական սխեմատիկ շարադրումը շատ հարցերում հանում է բանակցային գոչծընթացի գերգաղտնիության վերաբերյալ նախատինքը։

Իլհամ Ալիևին և Սերժ Սարգսյանին մոսկովկան հանդիպման ընթացքում առաջխաղացումների դրդելով՝ երեք նախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծված բարձրացնում են նախորդ հանդիպումներում ձեռքբերումների նշանակությունը՝ ապագա համաձայնագրի մնացած տարաձայնությունները մինչև «մանրուքների» հասցնելով: Կարելի է հասկանալ դրա մարտավարական նպատակահարմարությունը, բայց ավելի լավ է տեսադաշտից բաց չթողնել իրական բարդությունները։ Դրանցից մի քանիսը բխում են կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի գլխավոր վիճելի հարցով իրարամերժ հարցադրումներից, որոնք չեն հանվում կամարտահայտության բազմամյա հետաձգումով։

Մյուսները ծնվել են բոլոր երեք հասարակությունների՝ զիջումների գնալու անպատրաստակամությունից, և դա հղի է ներքաղաքական լուրջ բարդություններով և Ադրբեջանում, և Հայաստանում։ Հայերի մի հատված արդեն իր դժգոհությունն է հայտնում սկզբունքների բովանդակությունից։ Մի շարք բարդություններ են առաջ գալիս նաև ԼՂ-ի չմասնակցությունից հենց իրենց ճակատագրի հետ կապված խնդիրների քննարկումներում։ Կարգավորման գործընթացում արդեն առաջին նախագիծը չէ, որ նույնիսկ Բաքվի և Երևանի համաձայնության դեպքում, գործնականորեն արգելափակվել է Ստեփանակերտի կողմից (ԼՂ)։

Իսկ կարևորը՝ իր տրամաբանական ավարտին չի հասցվել այս հակամարտության առաջնահերթ հարցը՝ ռազմական գործողությունները լիովին բացառելու մասին։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող մոսկովյան հռչակագրի ողջ էությամբ հանդերձ չի կարելի բավարարվել միայն դրանով՝անհրաժեշտ է ուժի չկիրառում պարտադրող համաձայնագիր։ Նման համաձայնագիր ստորագրելու առաջարկը (որի նմանը բազմիցս առաջարկում էին Սահակաշվիլուն Վրաստանում) կմոտեցնի ճշմարտության պահը Ղարաբաղում, իսկ դրա ստորագրումը և միջազգային կշիռ ունեցող երաշխիքները կօգնեին անցնել բռնազավթված տարածքներից զորքերի փուլային դուրսբերմանը։ Ղարաբաղում նոր պատերազմի վտանգի վերացումը դարձավ գործնականորեն sino qua non պահանջ, առանց որի պարզապես հնարավեր չէ հակամարտության խաղաղ կարգավորումը։

Վերջին ժամանակներում միջնորդները հիշեցին, որ ազգերի տարածքային ամբողջականությունից և ինքնորոշումից բացի հելսինկյան սկզբունքների թվում  գոյություն ունի խնդրահարույց իրավիճակներին վերաբերող կետ՝ ուժի չկիրառում։ Այդպես էլ պահանջարկ չունեցավ նույն նշանակության ևս մեկ սկզբունք՝ վեճերի խաղաղ լուծումը։ Այս բոլոր սկզբունքները, ներառյալ տարածքային ամբողջականությունը, գրված են ԵԱՀԿ անդամ-պետությունների միջև հարաբերությունների ոլորտի համար։ Ղարաբաղում սկսված ներքին հակամարտության համար կիրառելի է միայն ազգերի ինքնորոշման իրավունքը։ Սկզբունքների հաշվարկումը կարգավորման դեպքում կարող էր լինել լրիվ և ոչ ընտրովի։

Բայց որքան էլ կարևոր չլինեն սկզբունքները, պակաս կարևոր չէ նաև իրողությունը հաշվի առնելը։ Վերջին ժամանակներում Հարավային Կովկասի աշխարհառազմավարական նշնակությունը կտրուկ աճել է, և նոր պատերազմը Ղարաբաղում միջազգային իրավիճակի լուրջ բարդացմանկհանգեցներ։ Իսկ դա անընդունելի է նաև այն առումով, որ դարերով կարմատացներ թշնամությունն ադրբեջանցիների և հայերի միջև՝ թաղելով իրենց պատմական հաշտեցման հույսերը։ Ռազմատենչ հռետորությունը, սպառազինման մրցումները, միջադեպերը շփման գծում, դիպուկահարներն առաջնային գծում, անվստահության և ատելության քարոզումը միայն թեժացնում են լարվածության աստիճանը Ղարաբաղի շուրջ։ Ինչ էլ որ կողմերը գերակա չհամարեն իրենց համար, միջազգային հանրության համար գերակա և նույնիսկ հրամայական է՝ ռազմական գործողություններ թույլ չտալը։ 

1991-1194թթ. պատերազմից ի վեր գիտեմ, թե որքան ցածր է այս հակամարտության կողմերի պայմանագրունակությունը, իսկ որևէ մեկի համար՝ հավատարմությունը ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ Օրինակները քիչ չեն՝ խուսափումներ նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից, հրադադարի խախտումներ, համաձայնագիրը պահպանելու չկամեցողությունը շփման գծում միջադեպերի հետևանքով (միաժամանակ ԵԱՀԿ-ն պարզապես անօգնական է ապահովել իր ակտիվում առկա միակ պայմանավորվածությունը)։ Այս բոլորը հատուկ ուշադրություն է պահանջում նոր փաստաթղթեր ստորագրելու, իսկ ավելի շատ՝ դրանք բոլոր կողմերի կատարման դեպքում։ Բայց դա դեռևս հեռու է մեզնից։ Ներկայում հնարավոր են միայն որոշակի առաջխաղացումներ ապագա համաձայնագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, բայց «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։

Դատելով «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից՝ Իլհամ Ալիևը պատրաստ է հողերի շուտափույթ վերադարձի համար գնալ ԼՂ երկարաժամկետ միջանկյալ կարգավիճակի հաստատման, բայց կամենում է հետաձգել հանրաքվեն վերջնական կարգավիճակի վերաբերյալ։ Նման իրավիճակում առավել ևս անհրաժեշտ է այսուհետ ուժային ռեցիդիվների լրիվ բացառում։

Միջնորդների ջերմեռանդությունը վերջին ժամանակներում հիշեցնում է ձիավորների մղումը ձիարշավի ընթացքում։ Սպասումներն ու հիասթափություններն առայսօր բազմիցս պարուրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները։ Լավ կլիներ, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի համար այս ձիարշավն ավարտվեր իրական առաջխաղացումներով։ -0-

Վլադիմիր Կազիմիրով, դեսպան, Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ. ՌԻԱ Նովոստիի համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։