486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանցի լրագրողներն իրենց անդաստիարակության ողջ փալյով
15:44
17 Հուլիսի 2009

Ադրբեջանցի լրագրողները, հնարավոր է, իրենք էլ չցանկանալով, դարձան ապացույցն այն ասացվածքի, թե պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Այլ խոսքով, շարունակեցին միաձայն երգել իրենց նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով վերջին օրերի ընթացքում, հանդես գալով Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հերթական անգամ դրսևորեց իրեն որպես ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային մեթոդների կողմնակից և հայտարարեց, որ Ղարաբաղը վերադարձնելու համար պատրաստ է ռազմական գործողություններ վերսկսել։ 

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում: Հնարավո՞ր է, արդյոք, առաջընթաց բանակցություններում» թեմայով տեսակամուրջի ընթացքում մոսկովյան ստուդիայում ներկա գտնվող ադրբեջանցի լրագրողներն իրենց պահեցին ավելի քան անպարկեշտ, ինչը, թերևս, բացատրվում է ոչ այնքան  իրենց քաղաքական դիրքորոշումով, որքան դաստիարակության տարրական պակասով, որը կրկնապատկվում է վերջին տարիների ընթացքում ձեռք բերված պարտված երկրի բարդույթներով։

Ուրիշ ոչնչով չի կարելի բացատրել նրանցից մեկի՝ ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հասցեին արած արտահայտությունը, որով առաջարկում էր «գնալ բանջարապուր եփելու՝ հիմար արտահայտություններ անելու փոխարեն»։ Եվ, անկասկած, գոնե քիչ թե շատ դաստիարակված մարդը դժվար թե իրեն նման արտահայտություն թույլ տար մեկ այլ պատգամավորի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության և նախկինում Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հասցեին, թե «ահաբեկիչներն ու ավազակները կարող են այս երկրում պատգամավոր դառնալ և քաղաքական ուժեր ներկայացնել, իսկ փողկապով վերնաշապիկը նույնիսկ Ուսամա Բեն Լադենին է սազում»։

Կողքից նման վարքը ոչ թե ծիծաղելի, այլ ավելի շուտ խղճալի էր երևում։ Եվ դա հասկանալի է՝ հնարավորություն չունենալով ոչ բարոյական, ոչ էլ փաստական մակարդակներով արժանի դիրք գրավել Հայաստանի և հայերի հետ հարաբերությունների հարթությունում, ադրբեջանցիներին այլ բան չի մնում, քան անընդհատ փորձել անհիմն վիրավորանքներ հասցնել կամ, խոսելով «ագրեսորի զոհի» դիրքերից, միջազգային հանրության մոտ վրդովմունքի հորդում առաջացնել։

Հայկական կողմն ինչպես, թերևս, միշտ, ավելի բարձր մնաց այդ բոլոր հիստերիկ հայտարարություններից և տեղը դրեց զգացմունքները զսպել չկարողացող երիտասարդին, ում չհաջողվեց, ավելի շուտ, ով չկամեցավ իրեն քաղաքավարության սահմաններում պահել երևանյան և մոսկովյան ստուդիաներում գտնվող անծանոթ քաղաքագետների, փորձագետների և պատգամավորների ներկայությամբ։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հարկ չհամարեց առանձնահատուկ մեկնաբանություն տալ ադրբեջանցի լրագրողի լպիրշությանը, «քանի որ քաղաքական ֆրուստրացիայի վիճակում գտնվող մարդը միայն կարող էր իրենց թույլ տալ վիրավորել հարևան երկրի կին պատգամավորին, ում հետ փորձում են իբր երկխոսություն ծավալել»։ Իսկ թե ով պետք է բանջարապուր եփի, ակնհայտ կերպով ցույց տվեցին 1988-1994թթ. դեպքերը։ «Ես հպարտանում եմ, որ տիկին Նաղդալյանն անձամբ է մասնակցել ռազմական գործողություններին, որոնց դուք, երիտասարդ, չէիք կարող  մասնակցել, հավանաբար այն պատճառով, որ դեռ շատ երիտասարդ եք, իսկ եթե այժմ ինչ-որ բան սկսվի, դուք կրկին մի տեղ կփախչեք, այդ պատճառով էլ այժմ Մոսկվայում եք»։

Հայ խորհրդարանականը չանցավ նաև լրագրողի կողմից այնքան անզգուշորեն բացած ահաբեկչության և ավազակության թեմայի կողքով, ով, ի դեպ, իր «բոցավառ» խոսքում հայտարարեց, որ չի կամենում այս թեմայով մեկնաբանություններ լսել հայկական կողմից։ Ի՞նչ է սա՝ «իրեն ցույց տալու» ցանկություն, թե՞ «տեղը դրված» լինելու առջև սովորական վախ։

«Ինձ ուրախացնում է, որ Ադրբեջանում առայսօր հիշում են իմ կուսակցությունը, որովհետև, երբ 1905 և 1918 թվականներին դուք ձեր թուրք եղբայրների օրինակով փորձեցիք կոտորել հայկական բնակչությունը, հենց դաշնակցական ջոկատները հարված հասցրեցին ադրբեջանական ջարդարարների ատամներին, և եթե հարկ լինի, կրկին պատրաստ ենք այդ անելու»,- ասաց Հովհաննիսյանը։

Տեսակամուրջի ընթացքում «տարբերվեց» նաև մի այլ ադրբեջանցի լրագրող, ով,  նախապես ներողություն խնդրելով իր հարցի «էմոցիոնալ» լինելու համար, կոչ արեց ռուսական կողմին խաղաղության հարկադրել Հայաստանին՝ Վրաստանում տեղի ունեցածի օրինակով։ Անհայտ է՝ ընդունվեց, արդյո՞ք, ռուսական ստուդիային հասցեագրված հարցի ներողությունը, բայց ՄՊՀ-ին առընթեր Հետխորհրդային տարածքում Հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը նշեց, որ հակամարտության մասնակիցներից որևէ մեկին խաղաղության հարկադրելու հավանականությունը հավասար է մեկ հազարերորդի։ Նա բացատրեց դա բազմաբևեռ տարածաշրջանում խաղացողների մեծ թվով, ինչն անհնար է դարձնում ուժային մեթոդով համաձայնության ձեռքբերումը։

Նույն թեմայով արտահայտվեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը, ով հիշեցրեց, որ Վրաստանին խաղաղություն հարկադրելը տեղի է ունեցել իր կողմից ստատուս-քվոյի խախտման ֆոնի ներքո։ «Այս հակամարտությունում ստատուս-քվոն պահպանվում է սեփական ուժերով, և քանի դեռ այն պահպանվում է, ձեր տեսանկյունից թեկուզ անարդարացի կերպով, նշանակում է՝ կա բանակցությունների հնարավորություն»,- նշեց նա։

Դե ինչ, ստացան այն, ինչ ուզում էին. մի կողմից, տրվեցին «էմոցիոնալ» և գռեհկության աստճանի հասնող հարցեր, մյուս կողմից՝ ստացան կշռադատված և հիմնավորված պատասխաններ։ Եվ դժվար թե հնարավոր լինի գտնել իրական դեմք, դաստիարակություն և թեմային տիրապետելու կարողությունը ցույց տալու ավելի հարմար առիթ, քան շփումն է հարցերի և պատասխանների ձևաչափով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։