486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտի համաժողովի մասնակիցները կոչ են արել բոյկոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նորացված առաջարկությունները
19:13
14 Հուլիսի 2009

Ո՛չ մադրիդյան նորացված սկզբունքներին. այսպիսին էր հուլիսի 10-11-ը Ստեփանակերտում ՀՅԴ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից անցկացված «Հայ-թուրքական հարաբերություններ. Ղարաբաղյան խնդիր» համահայկական համաժողովի գլխավոր արդյունքը։

Համաժողովին մասնակցեցին ավելի քան 120 պատվիրակներ աշխարհի 25 երկրներից, մասնավորապես, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Կանադայից։ Մասնակիցների մեծամասնությունը ներկայացնում էր «Դաշնակցությունը» և ԼՂՀ-ն, սակայն բացի նրանցից հրավիրված էին Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հայտնի հասարակական և մշակութային գործիչներ Հայաստանից և սփյուռքից։

Թեև համաժողովը ծրագրված էր Իտալիայում «մեծ ութնյակի» երկրների առաջնորդների հանդիպումից շատ առաջ, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ Աքվիլում արված համատեղ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նոր ազդակ հաղորդեց քննարկումներին՝ առաջացնելով համընդհանուր վրդովմունք և Ստեփանակերտի համաժողովի մասնակիցների անբարյացակամ վերաբերմունքը։

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը: Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:

Աքվիլայում ընդունած փաստաթղթում երեք երկրների ղեկավարները կոչ են անում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին վերացնել իրենց միջև առկա որոշ տարաձայնությունները և ավարտել այդ հիմնական սկզբունքների համաձայնեցումը, որը կկազմի կարգավորման համապարփակ ծրագիրը։

Այդ սկզբունքների համաձայն՝ նախատեսվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂՀ բանակի կողմից ազատագրված տարածքների մեծ մասի վերադարձ, փախստականների վերադարձ և հետո միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի  քննարկում։

Համաժողովի որոշ մասնակիցներ նույնիսկ կարծիք են հայտնել, որ Ղարաբաղը կարող է խաղաքար դառնալ գերտերությունների ձեռքում՝ տարածաշրջանում ազդեցության և Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներին տիրանալու համար։

Իր տեսակետը համաժողովում այս առաջարկությունների վերաբերյալ արտահայտեցին ղարաբաղյան իշխանությունները։ Այսպես, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը նշեց, որ Ղարաբաղն իր տեսակետն ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ, և առանց նկատի ունենալու Արցախի ժողովրդի կարծիքը ղարաբաղյան հակամարտության որևէ լուծում կենսունակ չի լինի։

Ինչպես ԼՂՀ ներկայացուցիչներն, այնպես էլ համաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ եթե Ղարաբաղն իրավունք ուներ իր ստորագրությունը դնելու հրադադարի մասին համաձայնագրի տակ՝ որպես զինված հակամարտության մասնակից, ապա այն նույնպես իրավունք ունի մասնակցել բանակցային գործընթացին՝ որպես բանակցությունների լիիրավ սուբյեկտ։

Նշվեց, որ Ադրբեջանին ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու վերադարձը դրա դիմաց ԼՂՀ համար ինչ-որ միջանկյալ կարգավիճակ ստանալու փոխարեն, և գլխավոր խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն ապագային թողնելը բացարձակապես անընդունելի է։ 

Համաժողովի վերջնական բանաձևում մասնակիցներն ընդգծեցին, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և նրա ժողովուրդն արդեն արտահայտել է ինքնորոշման ցանկությունը 1991 թվականի Անկախության և 2006 թվականին ԼՂՀ Սահմանդրության ընդունման հանրաքվեների միջոցով։ Բանաձևում նշվել է նաև, որ Արցախյան խնդիրը պետք է լուծվի բանակցությունների և զիջումների ուղով, բայց այդ զիջումները փոխադարձ, հավասարարժեք և միաժամանակյա պետք է լինեն և ընդհանուր փաթեթի մաս հանդիսանան։

Իր տեսակետը համաժողովում նախագահների համատեղ հայտարարության վերաբերյալ արտահայտեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Ղարաբաղյան հակամարտությունն առաջացավ Ադրբեջանի ուժային քաղաքականության պատճառով, որը սկզբում փորձեց վախեցնել Ղարաբաղի ժողովրդին, էթնիկ զտումներ էր իրականացնում, ինչից հետո լայնածավալ պատերազմ սկսվեց։ Ագրեսորն այս հակամարտությունում հենց Ադրբեջանն էր, որն այսօր փորձում է խեղաթյուրել իրականությունը»,- ասաց նա լրագրողներին։

Փոխնախարարի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունն օժանդակում է Ադրբեջանի խեղաթյուրված մոտեցմանն այս հարցում։ «Դա երաշխիք չէ, որ մենք իսկապես կարող ենք գնալ կարգավորման»,- նշեց նա այս առիթով։

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի հետ  համատեղ մամուլի ասուլիսում նշեց, որ ողջունում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունները։
 
«Ես ողջունում եմ այն մեծ ուշադրությունը, որը համանախագահ երկրների նախագահները հրավիրում են հակամարտության կարգավորմանը»,-ասաց նախարարը։

Նրա խոսքերով՝ Երևանը շնորհակալ է համանախագահ երկրների նախագահներին հակամարտության կարգավորման ուղիով առաջ ընթանալու հարցում կողմերին աջակցելու համար։

Հարկ է նշել, որ վերջին իրադարձությունները ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ և ապրիլի 22-ի հայ-թուրքական հայտարարությունը «ճանապարհային քարտեզի» ընդունման վերաբերյալ դժգոհության մի հսկա ալիք են բարձրացրել Նալբանդյանի գործունեությունից, և համաժողովի որոշ մասնակիցներ նույնիսկ սկսեցին պահանջել նախարարի հրաժարականը։

Այս կապակցությամբ հարկ է նշել համաժողովում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթը, ով դատապարտեց նորկայիս իշխանությունների արտաքին քաղաքականության գործունեությունը։ ԱԳՆ նախկին ղեկավարը, կարծես, ուշադրությունից դուրս թողեց այն պահը, որ նախագահ Սերժ Սարգսյանը և նախարար Նալբանդյանը միայն շարունակեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և անձամբ իր սկսած գործընթացները։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունից հետո դրանք կարծես մղվեցին երկրորդ պլան։ Սակայն համաժողովում ընդունված բանաձևում ընդգծվեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջև պետք է կայանա առանց Թուրքիայի կողմից նախապայմանների, ինչպես նաև առանց ազդեցության ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի և Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա։

Հայկ Խալաթյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» թղթակից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը: