484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հույս ունի, իսկ ԼՂՀ-ն բացառում է բանակցությունների հաջող ընթացքն առանց իր մասնակցության
11:30
06 Հուլիսի 2009

Նախորդ շաբաթ Հայաստան էր այցելել ԵԱՀԿ Գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսը: Նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման արդյունքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց կլինի:

«Մենք, իհարկե, աջակցում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և բաց ենք դրա համար: Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումն այս հարցում առաջընթաց կարձանագրի», - ասել է Բակոյանիսը:

Սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այդքան էլ լավատես չէ: Հինգշաբթի Բակոյանիսի հետ հանդիպումից հետո նա լրագրողներին ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, եթե ԼՂՀ-ն դառնա բանակցային գործընթացի լիիրավ մասնակից:

«Մենք խնդրել ենք ԵԱՀԿ գործող նախագահին, որպեսզի այդ կազմակերպությունն օգտագործի իր լիազորությունները բանակցությունների նման ձևաչափի (Ղարաբաղի լիարժեք մասնակցությամբ) վերականգնման համար», - ասել է նախագահը:

Բացի այդ, Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման ժամանակ Բաքուն ավելի կառուցողական դիրք կզբաղեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Միաժամանակ ԼՂՀ նախագահն ասել է, որ հանդիպման արդյունքում ղարաբաղյան հարցի շուրջ որևէ փաստաթղթի ստորագրում չի ակնկալում:

Բակոյանիսի այցի շրջանակներում տեղի է ունեցել Երևանում ԵԱՀԿ նոր գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը:

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը չափազանց կարևոր երկիր է Հարավային Կովկասի անվտանգության համակարգում և հույս է հայտնել, որ Հայաստանը կաջակցի Եվրոպայում անվտանգության համակարգի ընդլայնման գործընթացին:

Խոսելով հայ-հունական հարաբերությունների մասին՝ Հունաստանի ԱԳ նախարարն այդ հարաբերությունները հրաշալի է համարել:

«Ես ուրախ եմ լինել Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր հույն իրեն զգում է ինչպես իր տանը: Մեր ժողովուրդների միջև գոյություն ունեն պատմական ընդհանրություններ և երկարատև բարեկամական կապեր, որոնք երկկողմ միջպետական հարաբերությունների խթանիչներն են», - ասել է նա:

Ինչպես Բակոյանիսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանրապետությունը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:

«ԵԱՀԿ-ն շարունակում է մեր տարածաշրջանում մնալ որպես կայունության ու խաղաղության ամրապնդող գործոն, ժողովրդավարության, մարդու իրավունքների զարգացման գործընթացի ակտիվ դերակատար», - ընդգծել է ՀՀ նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը կնպաստի համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը նշել է, որ Բակոյանիսի այցը տեղում տարածաշրջանային խնդիրներին ծանոթանալու, Հայաստան-ԵԱՀԿ օրակարգային հարցերը քննարկելու, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ կարծիքներ փոխանակելու լավ առիթ է:

Սարգյանը կարևորել է նաև ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահությունը որպես Հայաստանի հետ բարեկամ երկիր:

Նախորդ շաբաթ չէին հանդարտվում քննարկումները Հայաստանի մասին ԵԽԽՎ նոր բանաձևի և ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի գործողությունների շուրջ: Զարուհի Փոստանջյանը թույլ է տվել Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների անդամներին ստորագրել իր առաջարկությունների տակ:

Զարուհի Փոստանջյանը հունիսի 24-ին ԵԽԽՎ-ի քննարկմանն է ներկայացրել մի փաստաթուղթ, որը պարունակում է, մասնավորապես, 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների հետ կապված ձերբակալված անձանց ազատ արձակման մասին պահանջը, փաստահավաք խմբի գործունեության վերսկսումը: Միաժամանակ Փոստանջյանը փաստաթուղթը ստորագրելու խնդրանքով դիմել է Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնց հետո Հայաստանը բարդ հարաբերություններ ունի:

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը կարծում է, որ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ նոր բանաձևը իշխանությունների և ընդդիմության միջև առողջ բանավեճերի մեկնարկի հնարավորություններ է պարունակում:

«ԵԽԽՎ թիվ 1677 նոր բանաձևը, որոշ իմաստով, ամփոփել է նախորդ բանաձևերն ու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունների կապակցությամբ առաջընթաց է ներկայացրել: Նման կերպ բանաձևը շրջել է երկրում նախագահական ընտրություններից և մարտյան իրադարձություններից հետո հատուկ մոնիտորինգ անցկացնելու մասին էջը, որն անցկացվում էր ընթացիկ պարտավորությունների կատարման մոնիտորինգին զուգահեռ», - ասել է Բեքարյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ հայկական հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է գոհ լինեն ԵԽԽՎ թիվ 1677 բանաձևից:

«Սա Եվրոպայի Խորհրդի օբյեկտիվ գնահատականն էր Հայաստանի կողմից նախորդ բանաձևի կատարմանն ուղղված աշխատանքներին, և ես կարծում եմ, որ հայկական հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է գոհ լինեն այդ բանաձևից», - հայտարարել է Սահակյանը:

Նա ավելացրել է, որ բանաձևը կնպաստի Հայաստանում հետագա դրական քաղաքական գործընթացներին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանում Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, Փոստանջյանը պետք է ոչ թե հպարտ լինի Վեհաժողովում կատարած իր արարքով, այլ ընդունի, որ այդ արարքն անփորձության ապացույցն է:

Ռուստամյանի խոսքերով, Փոստանջյանի պատմության մեջ ծայրահեղություններն աբսուրդի են հասնում: Միաժամանակ նա նշել է, որ չի ցանկանում կասկածի տակ դնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հայրենասիրության հարցը:

Նախորդ շաբաթ Հայաստանի ներքաղաքական կյանքը նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ. Երևանում 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը՝ «Հայկական ժամանակ» ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, դուրս է եկել ընդհատակից և հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր «ընդհատակից դուրս գալու և քաղաքական պայքարը բանտում շարունակելու» իր որոշման մասին: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն աջակցել են Փաշինյանի նման որոշմանը:

ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:

Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում: Համաներումը տարածվում է նաև հետախուզման մեջ գտնվող անձանց վրա, ովքեր կհանձնվեն իրավապահ մարմիններին մինչև 2009թ.-ի հուլիսի 31-ը:

Շողիկ Վարդանյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։