482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Շաբաթը Հայաստանում. խուճապ երկրաշարժից հետո և համաներում դատապարտվածներին
11:46
22 Հունիսի 2009

Նախորդ շաբաթ Հայաստանում երկու նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել՝ մեկ օրվա տարբերությամբ: Եվ եթե առաջին իրադարձությունը՝ էպիկենտրոնում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը, խուճապ առաջացրեց բնակչության շրջանում, ապա երկրորդը՝ նախագահ Սարգսյանի առաջարկով ՀՀ խորհրդարանի կողմից հայտարարված համաներումը, ողջունեցին բոլոր կոալիցիոն և ընդդիմադիր քաղաքական ուժերը:

ԵՐԿՐԱՇԱՐԺ

Գառնի քաղաքից տասը կմ դեպի հյուսիս գտնվող էպիկենտրոնում 3,6 մագնիտուդով և 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի ունեցավ Հայաստանում հինգշաբթի՝ հունիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 12:34-ին: 3-4 բալ ուժգնությամբ ցնցումներ զգացվեցին նաև Երևանում և մերձակա բնակավայրերում:

Այդ շրջանների բնակիչները շատ էին վախեցել, 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժը, որը 25 հազար մարդու կյանք խլեց, դեռ կենդանի է հանրապետության շատ բնակիչների հիշողության մեջ: Այդ պատճառով Երևանի գրեթե բոլոր բազմահարկ շենքերի բնակիչները մի քանի ժամ անցկացրեցին բակերում կամ մերձակայքում գտնվող այգիներում և պուրակներում:

Նրանց օրինակին հետևեցին պետական և մասնավոր որոշ հաստատությունների և բանկերի աշխատակիցներ: Քաղաքում ասեկոսեներ էին տարածվել ստորգետնյա ցնցումների կրկնության մասին, ինչը ստիպեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը հանդես գալ հատուկ հայտարարությամբ և հանդարտեցնել վախեցած մարդկանց:

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

Նախորդ շաբաթ Հայաստանի կյանքում երկրորդ առավել նշանակալի իրադարձությունն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով ՀՀ խորհրդարանի կողմից համաներման հայտարարումը: Համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին երկար ժամանակ խոսում էին բազմաթիվ քաղաքական գործիչներ: Սակայն ընդդիմության ներկայացուցիչները մինչև վերջ հոռետեսական տրամադրվածություն ունեին՝ խոսելով այն մասին, որ իշխանությունները համաներում չեն հայտարարի 2008թ.-ի մարտյան անկարգությունների մասնակիցների նկատմամբ:

Այսպես, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նախորդ շաբաթ հայտարարում էր, որ հայկական իշխանությունները դժվար թե համապարփակ համաներում հայտարարեն մարտյան անկարգությունների մասին գործի առնչությամբ: Սակայն ընդդիմության ներկայացուցիչների հոռետեսական կանխատեսումները չարդարացվեցին և 2008թ.-ի մարտյան անկարգությունների մասնակիցները հայտնվեցին այն անձանց շրջանում, որոնց վրա ամբողջովին կամ մասամբ տարածվում է ՀՀ խորհրդարանի կողմից հայտարարված համաներումը:

Հարկ է նշել, որ այս համաներումը դարձավ ամենասպասվածը Հայաստանում երբևէ հայտարարված համաներումներից, և նույնիսկ խորհրդարանի նիստերի դահլիճում այդ որոշումը ողջունվեց բուռն ծափահարություններով: Համաներումը քննարկելու և դրա առնչությամբ որոշում ընդունելու համար խորհրդարանին պահանջվեց հինգ ժամ, որոնց ընթացքում պատգամավորները ներկայացրեցին առաջարկությունների մի ողջ շարք, որոնցից շատերն ընդունվեցին: Անհրաժեշտ է նշել, որ համաներման մասին որոշման օգտին քվեարկելիս պատգամավորները զարմանալի միաձայնություն դրսևորեցին՝ ՀՀ նախագահի առաջարկությանը «կողմ» քվեարկեց 98 պատգամավոր՝ մեկ «դեմ» և երեք «ձեռնպահ» ձայների առկայությամբ:

Համաներման արդյունքում պատիժը կրելուց ամբողջովին կազատվեն առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:

Նաև պատժից կազատվեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, 60 տարին լրացած անձինք, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձինք, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած անձինք, այն անձինք, ովքեր ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են: Ինչպես նաև համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամենանշանակալի և մամուլում լայնորեն լուսաբանված այցելությունը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի այցելությունն էր: Ասադի այցն առաջինն էր Հայաստանի անկախությունից հետո, որի ընթացքում քննարկվեց ինչպես երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այնպես էլ միջազգային բնույթի խնդիրներ:

Սիրիայի նախագահի՝ Հայաստան կատարած այցն անցկացվեց մեծ շուքով, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ այցը բարեկամ երկրի նախագահի պատմական այց համարեց:

Պակաս լավատես չէր նաև Սիրիայի նախագահը, նա իր այցը բնութագրեց՝ որպես քայլ առաջ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման և խորացման ճանապարհին, որը երկու պետությունների միջև նոր արդյունավետ համագործակցության սկիզբ կդառնա:

Նախորդ շաբաթ Հայաստան այցելեց նաև Կալինինգրադի մարզի պատվիրակությունը՝ մարզպաետ Գեորգի Բոոսի գլխավորությամբ: Այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներից բացի կազմակերպվեց նաև Ռուսաստանի Կալինինգրադի մարզը ներկայացնելու արարողությունը, «սաթե շրջանի» ապրանքների ցուցահանդես-վաճառքը, ինչպես նաև համաձայնագիր ստորագրվեց Ռուս-հայկական սլավոնական համալսարանի և Կանտի անվան ռուսական պետական համալսարանի միջև համագործակցության մասին:

Նախորդ շաբաթ եռօրյա այցով Հայաստան էին ժամանել նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն, ովքեր հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ ԱԺ փոխխոսնակի հետ:

Բացի այդ ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան 2008թ.-ի մարտի 1-2-ի դեպքերի և դրանց պատճառների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Համազեկուցողները նաև հանդիպումներ ունեցան ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, 2008 թ.-ի մարտի 1-2-ի գործով ձերբակալված անձանց փաստաբանների և հարազատների հետ:

Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։