480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Շախմատային հանդիպում, որ մի կյանք է տևում
11:22
18 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 17-ին նախկին ԽՍՀՄ շատ երկրներում նշում են շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան տարեդարձը: Պետրոսյանը մահացել է 1984 թ.-ին Մոսկվայում, բայց Ռուսաստանում մինչ օրս կան նրա տաղանդի մեծ թվով երկրպագուներ, ովքեր հիշում են նրան: Նրանց թվում են մի շարք հայտնի ռուս շախմատիստներ, ովքեր անձամբ են ճանաչել Պետրոսյանին: Նրանք մեծ ակնածանքով են հիշում շախմատի արքային:

«Նրա դերը ռուսական և համաշխարհային շախմատում դժվար է գերագնահատել, նա մի քանի տարի անընդմեջ պահպանում էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը, և ոչ ոք չէր կարողանում նրա հաղթել», - ասում է ՌԴ շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բախը: « Հատկապես դա մեծ ձեռքբերում է, եթե հաշվի առնենք, որ Պետրոսյանի դարաշրջանը «դասական շախմատի» դարաշրջան էր, երբ խաղացողները ծանր ընտրական փուլերի միջոցով կարողանում էին միայն երեք տարին մեկ անգամ ձեռք բերել աշխարհի առաջնությանը մրցելու իրավունքը», - ասում է Բախը, ով երկար տարիներ աջակցում էր գրոսմայստերին:

«Տիգրանի բնավորության տարբերվող գծերից էր նպատակասլացությունը, նա գիտեր, թե ինչ է ուզում: Թեպետ այդ հատկությունը առկա է բոլոր ուժեղ շախմատիստների մոտ, սակայն նրանցից ոչ բոլորն են դառնում աշխարհի չեմպիոն», - համոզված է Բախը: «Ես նաև կավելացնեի, որ նա կարողանում էր գնահատել իր գործընկերներին: Ես մի դեպք եմ հիշում, երբ նրա ներկայությամբ մեկը խոսում էր շախմատի հանճարների մասին: Պետրոսյանն այդ ժամանակ ասաց, որ շախմատի միակ հանճարը, ում ինքն է ճանաչում, Միխայիլ Տալն է», - ավելացրել է Ալեքսանդր Բախը:

«Մենք նրան մեր շրջանում «շախմատի արքա» ենք կոչում»,-  հիշողություններն է կիսում ԽՍՀՄ շախմատի 1975թ.-ի չեմպիոն Լյուդմիլա Բելավենեցը: «Ես հպարտ եմ, որ ինձ բախտ է վիճակվել խաղալ նրա հետ մեկ թիմում: Չէ՞ որ իր բոլոր արժանիքներով հանդերձ նա զարմանալիորեն համեստ էր, ոչ ոք չէր զգում նրա գերազանցությունը: Այս ամենը դրևորվում էր նաև թիմային խաղի ժամանակ, նա երբեք եսասիրական գծեր չէր դրսևորում», - պատմում է շախմատիստուհին:

Պետրոսյանը խաղի ինքնատիպ ոճ ուներ և միաժամանակ շախմատային արտասովոր տեսաբան էր: Միգուցե դա՞ է պատճառը, որ աշխարհի ութերորդ չեմպիոնի մասին հաճախ խոսում են ավելի երիտասարդ սերնդի խաղացողները, ում բախտ չի վիճակվել հանդիպել նրան շախմատի տախտակի շուրջ: Միջազգային վարպետ Ալեքսանդր Լոգինովը պատմել է Պետրոսյանի խաղի առանձնահատկությունների մասին. «Նա շատ զգուշ էր խաղում, նրա հաղթաքարտը բարդ դիրքերի պաշտպանությունն էր: Դժվարագույն իրավիճակներում, որոնք հաճախ ստեղծվում են խաղի ընթացքում, նա գտնում էր յուրօրինակ ելքեր՝ իրեն հավասարը չունենալով: Այս գրոսմայստերի փորձն այսօր ուսումնասիրում են բոլոր երիտասարդ շախմատիստները»:

Մոսկվայում բնակվող միջազգային վարպետ Մաքսիմ Օռլինկովն ասում է, որ ոչ ոք չէր կարողանում Պետրոսյանի նման հաշվել շախմատային քայլերը: Միաժամանակ նա, ինչպես շատերը, հիմնականում առանձնացնում էր զգուշությունը՝ որպես Պետրոսյան-խաղացողի հիմնական արժանիք: «Այդ զգուշությունն ուներ նաև բացասական կողմ, ինձ թվում է՝ եթե այն չլիներ, ապա Պետրոսյանը շատ ավելիի կհասներ», - կարծում է Օռլինկովը: «Թեպետ, չգիտեմ, կարելի՞ է այդպես խոսել մի մարդու մասին, ով դարձել է աշխարհի չեմպիոն», - վերապահությամբ ասում է նա:

Ժամանակակիցների հիշողություններով՝ Պետրոսյանն արտասովոր անձնավորություն էր: Օռլինկովը կարծում է, որ այդ զգուշությունը շատ տեղերում զսպում էր Պետրոսյանի տաղանդը: Այնուամենայնիվ, նրա կերպարի մասշտաբը բոլորին հարգանք էր ներշնչում: Չնայած աշխարհի չեմպիոնի հետաքրքրությունները չէին սահմանափակվում միայն շախմատային խաղով: Նա շատ էր զբաղվում մանկավարժությամբ, ուներ շախմատի սեփական դպրոցը, որտեղ ուսանում էին ողջ ԽՍՀՄ-ի երիտասարդ խաղացողները:

60-ականներին Պետրոսյանը  շախմատի մասին խոշորագույն ամսագրերից մեկի՝ «64»-ի խմբագիրն էր: Գրոսմայստերին հետաքրքրում էր նաև փիլիսոփայությունը, նա նույնիսկ ստացել էր փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան: Կյանքի վերջին տարիներին Պետրոսյանն ակտիվորեն մասնակցում էր Մոսկվայում շախմատի ակումբի ստեղծման աշխատանքներին, որը նրա մահից հետո ստացավ Պետրոսյանի անունը: Այսօր այդ ակումբը Մոսկվայի խոշորագույն շախմատի ակումբներից մեկն է: Ակումբի նախկին տնօրեն Լև Բերյոզովը կարծում է, որ Պետրոսյանը բնածին մանկավարժ էր և միաժամանակ վառ կազմակերպիչ:

«Կյանքում նա շատ ակտիվ, շփվող անձնավորություն էր: Մի պատմություն պատմեմ. երբ մենք կառուցում էինք այդ ակումբը, մոսկովյան շատ հաստատություններում ղեկավարները հայեր էին, և Պետրոսյանի զանգից հետո նրանք ընդունում էին ինձ՝ որպես ցանկալի հյուրի: Այնպես որ նա ակումբի ստեղծման գործում դիսպետչերի յուրօրինակ դեր էր կատարում», - հիշում է Բերյոզովը:

«Նա շատ էր սիրում աշխատել երեխաների հետ: Մի անգամ Զվենիգորոդում մրցումներ էին անցկացվում, և այդ ժամանակ նոր էին հայտնվել ավտոմատները, որտեղից հնարավոր էր ջուր գնել: Եվ երեխաները միշտ Պետրոսյանից տասնհինգկոպեկանոց մետաղադրամներ էին խնդրում: Այնուհետև հենց մրցումների ժամանակ նրան անհրաժեշտ եղավ մի պահ հեռանալ: Եվ երբ նա վերադարձավ, նրա գրպանները լի էին մանր մետաղադրամներով: Նա մանրել էր դրամները երեխաներին բաժանելու համար», - պատմում է շախմատային ակումբի տնօրենը:

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929 թ.-ին Թբիլիսիում: Սկսել է շախմատ խաղալ 40-ական թվականներին, շուտով սկսել է մրցանակային տեղեր զբաղեցնել համախորհրդային երիտասարդական մրցումներում: 50-ական թվականներին Պետրոսյանը տեղափոխվել է Մոսկվա: Մոսկվայում Պետրոսյանը միջազգային առաջնությանը մասնակցելու իրավունք է նվաճել և 1963 թ.-ին լարված խաղում պարտության է մատնել աշխարհի չեմպիոն Բոտվինիկին: Մոլորակի գլխավոր շախմատիստի տիտղոսը Պետրոսյանը կորցրել է 1969թ.-ին՝ պարտվելով Սպասկուն: Այդ ժամանակվանից ի վեր Պետրոսյանն ակտիվորեն զբաղվում էր մանկավարժական աշխատանքով շախմատի ոլորտում:

«Ես խորապես համոզված եմ, որ շախմատում, չնայած որ այն խաղ է, ոչինչ պատահական չէ: Եվ դա իմ կրեդոն է: Ես սիրում եմ միայն այնպիսի հանդիպումներ, որտեղ ես խաղում եմ դիրքերի պահանջներին համաձայն...Ես հավատում եմ միայն տրամաբանական, ճիշտ խաղին», - ասել է Պետրոսյանը մի խաղի մասին, որին նվիրել է իր ողջ կյանքը: Այս տարվա հունիսի 17-ին շախմատի արքան կդառնար ութսուն տարեկան:

Վալենտին Ռախմանով, «ՌԻԱ Նովոստի»

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։