486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի նոր քաղաքապետը խոստանում է հետևողական լինել, իսկ Ֆիլիպ Գորդոնը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը
14:30
15 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթվա ամենանշանակալի քաղաքական իրադարձությունը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդման արարողությունն էր: Զուր չէ, որ այս իրադարձությունը դարձավ քաղաքական.  անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվեցին քաղաքական ուժերից՝ համընդհանուր ընտրությունների միջոցով:

Երևանի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երդման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների և հասարակության ներկայացուցիչների ներկայությամբ խոստացավ պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Ավագանու խորհրդի որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը,  գործել ի բարօրություն քաղաքի բնակիչների:

Երևանում մայիսի 31-ին անցկացված Ավագանու խորհրդի առաջին ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն խորհրդում ստացավ 35 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 17, ՀԱԿ-ը՝ 13 մանդատ:

Քաղաքապետի երդման արարողությանը ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեծ հույսեր է կապում Երևանի ավագանու նորընտիր խորհրդի հետ։ Սարգսյանն ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքապետը որոշումներ ընդունելու ավելի քիչ հնարավորություններ կունենա, քան անցյալում, սակայն դա ամենևին էլ չի նշանակում պատասխանատվության աստիճանի կամ հասարակության վրա քաղաքապետի ազդեցության նվազում:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ հերթական ընտրություններին անհրաժեշտ է գնալ  այնքան պատրաստված, որպեսզի ժողովրդի և միջազգային հանրության կողմից տրված գնահատականներն ամբողջովին համապատասխանեն պահանջվող չափանիշներին:

Այդուհանդերձ, հանրապետության մի շարք քաղաքական ուժեր դժգոհեցին անցկացված ընտրություններից: Այսպես, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը նշեց, որ Հայկական ընդդիմությունը կդիմի Վարչական դատարան՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավելի վաղ մերժել է ՀԱԿ-ի՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը։ 

«Ընտրական գործընթացն ընդդիմության համար չի ավարտվել։ Մենք կօգտագործենք բոլոր օրինական ճաանպարհները ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար»,- նշեց Ավագյանը։ 

Հայկական ընդդիմությունը հրաժարվեց մայիսի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում ստացած բոլոր մանդատներից։ Ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանի խոսքերով՝ «ընդդիմությունն այրում է բոլոր կամուրջները», երկխոսության չի գնա իշխանության հետ, և նրա միակ պահանջը նախագահի հրաժարականն է։ «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմության խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ընտրությունները հակահայկական էին և չէին համապատասխանում օրենքին:

Իսկ կոալիցիայի մեջ մտնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ավելի մեղմ էր ընտրությունների արդյունքների գնահատականներում: «Բարգավաճ Հայաստանն», անշուշտ, ամբողջովին բավարարված չէ ընտրությունների արդյունքներից, նրանք կարող էին ավելի լավը լինել, և մեր սխալներն ուղղելու համար ներկուսակցական աշխատանք կիրականացվի», - ասել է նա՝ եզրափակելով, որ իր կուսակցությունը կներկայացվի Ավագանու խորհրդում այն ծավալով, որով թույլ են տալիս ընտրողների ձայները:

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն իր հերթին կարծում է, որ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ժամանակ տեղ գտած որոշ խախտումներ ստվեր գցեցին ընտրությունների ընդհանուր ընթացքի վրա՝ չնայած ընդհանուր առմամբ ընտրությունները լավ են անցել:

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ հունիսի 6-ին ՀՀ նախագահը ցրել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների փաստահավաք խումբը: Այդ իրադարձությունների հետևանքով առաջացած անկարգությունների ժամանակ, որոնք կազմակերպել էր ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը, զոհվել էր տասը և վիրավորվել ավելի քան 200 մարդ:

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի անդամների որպես անկախ փորձագետներ գործելու անկարողությունը հանգեցրեց խմբի գործունեության ձախողմանը։ «Առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից՝ փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ավարտին հասցնել իրենց գործը։»,- ասել է Ֆարմանյանը:

Միաժամանակ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ խմբի ցրումը բարձրացնում է իշխանությունների նկատմամբ հասարակական անվստահության մակարդակը, այն դեպքում, երբ խմբի ստեղծումն ինքնին դրական քայլ էր և ցանկացած հանգամանքում խումբը վստահության քվե ուներ:

Նախորդ շաբաթ զգալիորն ակտիվացել էր նաև Հանրայի խորհրդի գործունեությունը, որը հայտարարել էր, որ մտադիր է առաջարկել ՀՀ նախագահին համաներում հայտարարել: Ի դեպ, ՀՀ նախագահը դեռևս մայիսի 28-ին հայտարարել էր երկրում համաներում հայտարարելու պատրաստակամության մասին:

Միաժամանակ նախորդ շաբաթ ՀՀ խորհրդարանն ավարտեց գարնանային նստաշրջանը: ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին հերթական նիստի շրջանակներում պատգամավորներին հաջողվեց հետաձգել ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսդրության մեջ կատարվելիք փոփոխությունների վիճահարույց օրինագծի քննարկումը: Պատգամավորները հաստատեցին Հայաստանի 2008 թ.-ի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը, Դրամավարկային քաղաքականության և 2009 թ.-ի առաջին եռամսյակում գնաճի մակարդակի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի հաշվետվությունը:

ՀՀ ԱԺ պատգամավորները երկուշաբթի գաղտնի քվեարկությամբ ընտրեցին խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների ղեկավարներին: Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի գլխավորեց ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:  Եվրոինտեգրման հանձնաժողովի ղեկավար դարձավ «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Շաբաթվա արտաքին-քաղաքական իրադարձություններից նշանակալի դարձավ  ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի (Philip Gordon) այցը: Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Գորդոնը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումն օգտակար կլինի  երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար, և այդ գործընթացը շատ կարևոր է: Ըստ նրա՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում, քանի որ գործընթացը չի կարող անվերջ շարունակվել:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասին՝ Գորդոնն ընդգծել է, որ ժողովրդի կամքի արտահայտության յուրաքանչյուր մեխանիզմ պետք է ներառվի այդ գործընթացի մեջ:

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Թուրքիան որևէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Նալբանդյանի խոսքերով, Հայաստանը պատրաստ է առանց որևէ նախապայմանի կարգավորել դրանք և ողջունում է հարաբերությունների շուտափույթ կարգավորման մասին թուրքական կողմի յուրաքանչյուր հայտարարություն:

Նախորդ շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ խնդրանքներով» վերջապես պարզաբանել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ավելի մեծ ֆինանսական օգնության տրամադրումը, մասնավորապես՝ ռազմական ոլորտում: Դեսպանը բավականին անկեղծ այդ փաստը կապել է Կասպյան տարածաշրջանում ԱՄՆ-ի որոշակի շահերի հետ:

«Այն, որ Ադրբեջանին կարող է ավելի շատ գումար հատկացվել, պայմանավորված է ԱՄՆ որոշակի շահերով Կասպյան տարածաշրջանում, որտեղ մենք աշխատում ենք, այդ թվում՝ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ»,- ասաց դեսպանը:

Շաբաթվա վերջում Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ստորագրվել է Արագ արձագանքման հավաքական ուժերի  (ԱԱՀՈՒ) ստեղծման մասին համաձայնագիրը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության մեկ տարվա ընթացքում շատ օգտակար բան է արվել՝ ընդգծելով երկու պահ՝ առաջինը` ԱԱՀՈՒ-ի ստեղծումը, երկրորդը` արտաքին-քաղաքական գործունեության ավելի սերտ համակարգումը:

ՀԱՊԿ-ում նախագահությունը ժամանակավորապես Հայաստանից փոխանցվել է Ռուսաստանին, քանի որ Բելառուսը հրաժարվել է մասնակցել կազմակերպության մոսկովյան գագաթնաժողովին: Կիրակի բելառուսական պատվիրակությունը չի ներկայացել գագաթնաժողովին` իր քայլը բացատրելով մասնակից-երկրներից մեկի կողմից իրականացվող «տնտեսական խտրականությամբ»: Մինսկի դժգոհության պատճառը բելառուսական կաթնամթերի ներկրման նկատմամբ Ռուսաստանի կողմից մտցված սահմափակումներն են:

Օլեգ Բառնաշով, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: