483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան և ՀԱՊԿ. հաջող առաքելության մեկ տարին
12:25
15 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին՝ ՀԱՊԿ-ի ղեկավարի պաշտոնում իրականացրած մեծ և արդյունավետ աշխատանքի համար: Մեդվեդևն այդ մասին հայտարարել է նախօրեին Մոսկվայում՝ ամփոփելով ՀԱՊԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները:

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածը, իսկապես, կարելի է չափազանց հաջող և արդյունավետ համարել: Դրանում համոզվելու համար հարկ է հիշատակել միայն Արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման մասին համաձայնագիրը: Հենց այդ ուժերի ստեղծմամբ Կազմակերպության առաքելությունը, որը շատերին վերացական էր թվում, իրական բովանդակություն և կոնկրետ նպատակներ է ձեռք բերում:

ՀՀ նախագահը ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին պայմանավորվածությունները կարևորագույն ձեռքբերումներից մեկն է համարում: «Արագ արձագանքման հավաքական ուժերն այն գաղափարների նյութականացումն է, որոնք ընկած են ՀԱՊԿ հիմքում», - ընդգծել է Սարգսյանը ՌԴ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանը, որը մշտապես կողմ է եղել ՀԱՊԿ-ի ռազմական բաղկացուցչի ակտիվացմանը, իրապես հետևողական աշխատանք էր իրականացնում ոչ միայն Հավաքական ուժերի ստեղծման, այլև դրանց համաձայնեցված աշխատանքի համար անհրաժեշտ կոնկրետ մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ հենց Հայաստանի շնորհիվ է, որ փաստաթղթերի վերջնական տարբերակներում ավելացվել են դրույթներ, որոնք առավելագույն հստակեցում են ապահովում Հավաքական ուժերի կիրառման և որոշումների ընդունման մեխանիզմների հետ կապված մի շարք հարցերի շուրջ: Այդ հստակեցումը թույլ չտվեց վերածել ԱԱՀՈՒ-ն հերթական ձևական կառույցի:

Երկու մոտ դաշնակիցների՝ Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումներն այն հարցի շուրջ, որ ԱԱՀՈՒ-ն պետք է գործուն ուժ լինի, որը պատրաստ է յուրաքանչյուր պահի կատարել իր առջև դրված խնդիրները, լիովին համընկնում են:

Ինչպես նշել է Մեդվեդևը՝ ԱԱՀՈՒ-ի ստեղծումը նշանակում է այն պատկերացումների արմատական փոփոխությունը, թե ինչ պետք է իրենից ներկայացնեն հավաքական ուժերը:

«Իհարկե, դրանք պետք է շարժական լինեն, սակայն միաժամանակ դրանք պետք է բավականացնեն ամենահիմնական, ամենամեծ, ամենաբարդ սպառնալիքներին արձագանքելու համար: Ես նկատի ունեմ և ահաբեկչությունը, և հանցավորությունը, և այլ տարածաշրջանային մարտահրավերներն ու հակամարտությունները: Այդ պատճառով դրանք պետք է կոմպակտ լինեն, սակայն ոչ փոքր: Դրանք պետք է ի վիճակի լինեն լուծել ամենատարբեր խնդիրները: Դրանք պետք է հագեցած լինեն ռազմատեխնիկայի վերջին խոսքով: Դրանք պետք է ունեն անհրաժեշտ բոլոր ատրիբուտները՝ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար», - ընդգծել է ՌԴ նախագահը:

Նախագահ Սարգսյանը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում մեկ այլ կարևորագույն ձեռքբերում է համարել ՀԱՊԿ մասնակից-պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգումը: Հենց այս տարվա ընթացքում ավանդույթ ստեղծվեց անցկացնել Կազմակերպության անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդակցություններ միջազգային կարևորագույն միջոցառումների և ֆորումների նախօրեին՝ համաձայնեցված դիրքորոշումների մշակման նպատակով:

Նա ընդգծել է, որ վերջին տարվա ընթացքում հաջողվեց կոնկրետ բովանդակություն  հաղորդել ընդունված շատ որոշումների: «Մեկ տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնեց նախագահությունը, ես ասում էի, որ և Հայաստանը, և ՀԱՊԿ երկրները կաշխատեն ոչ միայն ընդունված որոշումների, այլև նոր գաղափարների վրա` հարստացնելով մեր պայմանագիրը», - ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ մեկ տարվա ընթացքում զգալի և լուրջ աշխատանք է իրականացվել:

Կարևորագույն եզրահանգումը, որն անում են փորձագետները ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից հետո, այն է, որ Հայաստանը Ռուսաստանի ամենահուսալի և կանխատեսելի դաշնակիցն է՝ հատկապես հաշվի առնելով ոչ երկիմաստ իրավիճակները, որոնք կապված էին ՀԱՊԿ-ի անդամ-երկրներից մեկի՝ նիստին չմասնակցելու հետ:

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: