484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Պետերբուրգյան համաժողովն ու Երևանի քաղաքապետի աննախադեպ ընտրությունները
14:48
08 Հունիսի 2009

Նախորդ շաբաթվա քաղաքական իրադարձությունները պայմանականորեն կարելի է առանձնացնել կարևոր արտաքին-քաղաքական և ներքաղաքական իրադարձությունների։ Շաբաթվա կարևոր արտաքին-քաղաքական իրադարձությունն, անկասկած, Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր։

Նախորդ հինգշաբթի տեղի ունեցավ նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, երկու պետությունների նախագահների հանդիպումն անցել էր կառուցողական մթնոլորտում։

«Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջ շարժվել բանակցային գործընթացում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ», - ասվում էր տեղեկատվության մեջ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում սանկտպետերբուրգյան հանդիպումը հինգերորդն էր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև։ Հանդիպումը սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի և Բեռնար Ֆասիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով: Մոտ երկուսուկես ժամ տևած բանակցություններն այնուհետև կրկին շարունակվել են ընդլայնված կազմով։

Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սարգսյանը հանդիպել է նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

«Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ գործադրում է բոլոր ջանքերը՝ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար», - նշել է Սարգսյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։

ՌԴ նախագահն իր հերթին օգտակար է համարել երկու պետությունների ղեկավարների հաճախակի հանդիպումները՝ հայ-ռուսական համագործակցության, անձնական հարաբերությունների զարգացման տեսակետից և նշել, որ դրանք թույլ են տալիս կոնկրետ հարցերի կապակցությամբ հասցեական որոշումներ ընդունել։

Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, տրանսպորտային ոլորտում նախատեսված ծրագրերի իրագործմանն առնչվող հարցեր, անդրադարձել են ՀԱՊԿ երկրների ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում արագ արձագանքման ուժերի կազմակերպման հարցերին։

ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից ի վեր Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած պետերբուրգյան հանդիպումը թվով 16-րդն էր՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում։ Արտաքին-քաղաքական իրադարձությունների թվում անհրաժեշտ է նշել նաև մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Ստամբուլում մայիսի 26-27-ը կայացած հայ-թուրքական հարաբերությունների հարցերին նվիրված խորհդաժողովի (խորհդաժողովը կազմակերպել էր SETA հետազոտական կենտրոնը) արդյունքներին։

Մեկնաբանելով հայ-թուրքական հարցերին նվիրված ստամբուլյան խորհդաժողովի արդյունքները՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ Թուրքիայում առկա է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության հասկացությունը։

«Խնդիրն այժմ ղարաբաղյան հակամարտության հետ այդ հարցը կապելու կամ չկապելու մեջ է», - ասել է նա։

Նրա խոսքերով, խորհդաժողովի մասնակիցների զգալի մեծամասնությունը կողմ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ընդ որում որոշ մասնակիցներ կարծիք էին հայտնում, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է որևէ կերպ կարգավորվի զուգահեռաբար, իսկ որոշ մասը կողմ էր, որպեսզի այդ երկու հարցերը կապվեն միմյանց հետ։

Ինչպես նշեց Իսկանդարյանը, խորհդաժողովը շատ հետաքրքիր ու ներկայացուցչական էր, մասնակցում էին ակադեմիական և պետական շրջանակների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Թուրքիայի վարչապետի խորհրդականը, Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև թուրք գիտնականներ և քաղաքագետներ։

Սեմինարին հայկական կողմն էին ներկայացնում Ազգային և ռազմավարական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը, ով բոլոր փաստաթղթերում հենց այդպես էլ ներկայացված էր։

Հատկանշական է նաև այն, որ Բեքարյանի խոսքերով, հայկական պատվիրակությունը խորհդաժողովի թուրք մասնակիցների բանավեճերի վկան էր, ինչը խոսում է այն մասին, որ Թուրքիայի ներսում մի շարք հարցերի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորված չէ։

Բեքարյանն ասաց նաև, որ ուշադրության էր արժանացել այն նաև հարցը, թե, արդյո՞ք, կապ կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան խնդրի լուծման միջև։

«Այս հարցը բավականին ամբողջական և բազմակողմ էր ներկայացված, և ես հուսով եմ, որ թուրքական կողմի համար պարզ դարձավ, որ այն Հայաստանում վեճի առարկա չէ և որ նման կապ, ուղղակի, չի կարող լինել», - ընդգծեց նա։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովի խոսքերով, նկատվեց այդ խորհդաժողովի նկատմամբ ԶԼՄ-ների բարձր հետաքրքրվածությունը։ Խորհդաժողովի բացմանը ներկա էին այդ երկրի հեռուստաընկերությունները, առաջատար բոլոր թերթերն ու լրատվական գործակալությունները։ Լրագրողները չէին հեռանում և աշխատում էին ողջ օրվա ընթացքում, իսկ նստաշրջաններից մեկի ավարտից հետո հայ մասնակիցները շուրջ 20 հարցազրույց տվեցին։

Նախորդ շաբաթվա ներքաղաքական աննախադեպ իրադարձությունը մայիսի 31-ին կայացած Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն էին։

Սա Ավագանու խորհրդի առաջին ընտրություններն էին, և ընտրություններում հաղթած կուսակցության ցուցակի առաջին համարը կդառնա Երևանի քաղաքապետ։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետը նշանակվում էր ՀՀ նախագահի կողմից։ ԿԸՀ-ի տվյալների համաձայն, Երևանի Ավագանու խորհրդի կազմ են անցել երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։

Ինչպես ԿԸՀ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Հարություն Շահբազյանը՝ ձայնի իրավունք ունեցող 771 477 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 404 634 ընտրող։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 53 տոկոս։

ԿԸՀ-ի տվյալների համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,3 տոկոս), «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը 91141 ձայնով (22,71 տոկոս) զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը 69871 ձայնով (17,41 տոկոս) զբաղեցրել է երրորդ տեղը։

Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։ ՀՀ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը մայիսի 31-ին կայացած Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն արդար է համարել։

ԵԽ Կոնգրեսի դիտորդների պատվիրակության ղեկավար Նայջել Մերմագենը հայտարարել է, որ Խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդները ընտրությունների ընթացքում լուրջ բացթողումներ են արձանագրել, սակայն առաքելության վերջնական եզրակացությունը կներկայացվի ընթացիկ տարվա հոկտեմբերի կեսերին կայանալիք Կոնգրեսի աշնանային նստաշրջանի ընթացքում։

«Կան բազմաթիվ ասպեկտներ, որոնք այդքան էլ բավարար չէին, սակայն, ընդհանուր առմամբ, մենք ընտրությունները դրական ենք գնահատում։ Մենք պետք է ավելի մանրամասն արձանագրություն կազմենք, որտեղ կներկայացնենք մանրամասները»,- ասել է Մերմագենը։

Transparency International տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Ամալյա Կոստանյանը հայտարարել է, որ ընտրություններն անցել են լուրջ խախտումներով։

Միաժամանակ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ՀԱԿ-ը հրաժարվում է մայիսի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում ստացած բոլոր մանդատներից։

Այնուամենայնիվ, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրություններն անցել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան։

Կայացած ընտրությունների կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի բնակիչներին։

«Ավարտվեցին Երևանի ավագանու առաջին ընտրությունները: Մայրաքաղաքում մենք սկիզբ ենք դնում կառավարման նոր համակարգի, որը լուրջ առաջընթաց է Հայաստանում ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երևանցիներին», - ասվում է նախագահի ուղերձում։

Նախորդ շաբաթվա կարևորագույն իրադարձություններից է «ուժայիններին» ուղղված ՀՀ նախագահի հանձնարարականը, համաձայն որի մինչև ս.թ. հունիսի 15-ը պետք է առաջարկություններ ներկայացվեն երկրում համաներման պայմանների և իրավական ընթացակարգերի վերաբերյալ։

«Նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել նաև քաղաքական ուժերից, գործիչներից և Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները», - ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ։

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ համաներման նախաձեռնության իրավունքով լիազորված է երկրի նախագահը, ինչից հետո այն հաստատում է խորհրդարանը։

Մայիսի 28-ին նախագահը պատրաստակամություն հայտնեց օգտվել համաներում շնորհելու իր սահմանադրական իրավունքից։ Նախագահի խոսքերով, վերջին համաներումը հայտարարվել է 2006 թվականին, և եթե երեք տարվա ընթացքում երկրում հասունացել է նոր համաներում կրրառելու գաղափարն, ապա ինքը պատրաստ է օգտվել իր սահմանադրական իրավունքից։

Սարգսյանն առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին և հասարակական գործիչներին, մասնավորապես, Հանրային խորհրդին, նախագահի նստավայր ներկայացնել իրենց առաջարկությունները համաներման անցկացման անհրաժեշտության և կարգի վերաբերյալ։ Նախագահը նշել է, որ եթե պարզվի, որ իսկապես համաներում հայտարարելու անհրաժեշտություն կա, ապա ինքն անմիջականորեն այդ հարցով կդիմի խորհրդարան։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով, նախնական քննարկումների ընթացքում ընդունվել է որոշման փաթեթը, որտեղ համաներումը, որպես մարդկային քայլ, կարող է նպաստել հայկական հասարակությունում համաձայնության մթնոլորտի ձևավորմանը։

«Միաժամանակ գիտակցելով, որ համաներման արդյունքում կարող են հանցավոր տարրերի և հանցագործությունների կրկնության (ռեցիդիվ) թվի ավելացման հետ կապված լրացուցիչ բարդություններ առաջանալ՝ այդ հարցը լուրջ քննարկման կարիք ունի», - ասվում է որոշման նախագծում։

Համաներումը, մասնավորապես, կարող է վերաբերել Երևանում 2008 թ.-ի մարտյան անկարգությունների մասնակիցներին, և հայկական հասարակությունում դա դիտարկվում է՝ որպես «մարտի 1-2-ի դեպքերից հետո ստեղծված լարվածության լիցքաթափում»։-0-

Ռաֆայել Խոջոյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով: