480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան ընտրություններ և ղարաբաղյան խնդիր. նախորդ շաբաթվա արդյունքները
11:44
01 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվեցին մայիսի 31-ին: Պատմության մեջ առաջին անգամ երևանցիներն իրենք ընտրեցին քաղաքապետին և մայրաքաղաքի ղեկավարությանը։

Նախնական տվյալներով՝ մեծ առավելությամբ առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, որին հաջորդում են «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։

Դատելով նախնական տվյալներից՝ Երևանի քաղաքապետ, ըստ ամենայնի, կդառնա գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով ՀՀԿ-ի ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։

Ընտրություններից երեք օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դրական է գնահատում նախընտրական գործընթացը՝ նշելով, որ բոլոր կուսակցությունները Երևանի բնակիչներին սեփական ծրագրերը ներկայացնելու հավասար հնարավորություն են ունեցել:

ՀՀ նախագահը ասել է նաև, որ ընտրությունների արդյունքները պետք է ընդունեն ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը։

Մայիսի 28-ին նշվող Առաջին հանրապետության օրը նախագահը մեկ այլ հայտարարություն արեց, որը մեծ հասարակական արձագանք ստացավ. նախագահը պատրաստակամություն հայտնեց օգտվել համաներում շնորհելու իր սահմանադրական իրավունքից։

«Վերջին համաներումը հայտարարվել է 2006 թվականին, և եթե երեք տարվա ընթացքում երկրում հասունացել է նոր համաներում կրրառելու գաղափարն, ապա ես պատրաստ եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից»,- ասաց նախագահը։

Նա առաջարկեց բոլոր քաղաքական ուժերին և հասարակական գործիչներին, մասնավորապես, Հանրային խորհրդին, նախագահի նստավայր ներկայացնել իրենց առաջարկությունները համաներման անցկացման անհրաժեշտության և կարգի վերաբերյալ։

Ներում շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի պատրաստակամությանը, որը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով ձերբակալված անձանց, աջակցել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

Նախորդ շաբաթ չէին հանդարտվում կրքերը նաև ղարաբաղյան խնդրի շուրջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին պաշտոնական Բաքվի ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակում հանդես եկան մի հայտարարությամբ, որը, ակնհայտորեն, չի նպաստում հակամարտության կարգավորման գործընթացին։

Սկզբից Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բողոքել էր ղարաբաղյան հարցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի զբաղեցրած կոշտ դիրքորոշումից, իսկ այնուհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիշել էր իր համար սովորական դարձած ագրեսիվ հռետորությունը՝ խոստանալով շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը։

Երևանի պատասխանը չուշացավ։ ՀՀ փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ «նման հայտարարությունն անցնում է ոչ միայն դիվանագիտական էթիկայի, այլև տարրական կոռեկտության սահմանները»։

Քոչարյանի կարծիքով՝ ավանդույթ է դառնում, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություն է անում, որով վնասում է դեռևս չկայացած հանդիպմանը։

«Տարօրինակ կերպով դա տեղի է ունենում նաև բանակցություններից հետո, երբ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները գրեթե միշտ տարբերվում են ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների գնահատականներից», - նշել է ՀՀ փոխարտգործնախարարը։

«Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ բանակցություննե՞ր վարել, թե՞ խղճուկ համառությամբ փորձել ձախողել այդ բանակցությունները», - նշել է Քոչարյանը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում։

Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը խոստացել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած  անձանց, ովքեր գարնանային զորակոչի  ընթացքում  կամովին կներկայանան  ոստիկանություն  կամ  զինկոմիսարիատ  և  ցանկություն   կհայտնեն  ծառայելու  ՀՀ  զինված  ուժերում, ազատել քրեական պատասխանատվությունից։

ՀՀ գլխավոր դատախազությունը կոչով դիմել է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին՝ «օգտվել  ընձեռված   հնարավորությունից,  կատարել  հայրենիքի  և  ժողովրդի  հանդեպ  սահմանադրական  պարտքը,  ձերբազատվել  հետախուզվող  մեղադրյալի  կարգավիճակից,  հպարտորեն կրել մեր  անկախ և  ազատ  հայրենիքի  քաղաքացին  և  զինվորը  լինելու  բարձր  կոչումը»։

Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշեց Առաջին հանրապետության հռչակման 91-րդ տարեդարձը։ Այս պատմական տարեթիվը ստիպեց շատերին հիշել XX-րդ դարի առաջին տասնամյակների պատմության մութ անկյունները։

Մասնավորապես, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը անօրինական համարեց 1921 թ.-ի մարտի 16-ին ստորագրված խորհրդա-թուրքական (Մոսկովյան) պայմանագիրը։

Խորհրդային Ռուսաստանի և քեմալական իշխանությունների կողմից ստորագրված Մոսկովյան պայմանագրի համաձայն՝ Հայաստանից Թուրքիային էին անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը։

Բացի այդ, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանության տակ էին անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասն ու Երևանի գավառի որոշ մասը։ Ընդ որում հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը չի զիջի այդ ինքնավարությունը երրորդ պետությանը։

Մոսկովյան պայմանագրի դրույթները հիմնականում կրկնում էին Կարսի պայմանագիրը, որը ստորագրվել է 1921 թ.-ի հոկտեմբերի 13-ին քեմալական Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջև։ Պայմանագիրը սահմանում է Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը։

«1921 թ.-ի մարտի 16-ի Մոսկովյան պայմանագիրը անօրինական փաստաթուղթ է, որով երկու երկրները՝ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը որոշում են երրորդ պետության՝ Հայաստանի սահմանները։ Ոչ քեմալական Թուրքիան, ոչ Խորհրդարային Ռուսաստանն այն ժամանակ միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին», - ասել է Մելքոնյանը։

Նա ընդգծել է, որ ժամանակակից Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է վավերացնի Կարսի պայմանագիրը։

Նույն օրը՝ մայիսի 28-ին իսպանական Վալենսիա քաղաքից մեկնարկեց «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը` հայկական աշխարհաշուրջը Սփյուռքի ճանապարհներով։Շուրջ մեկ տարի տևող ճամփորդության ընթացքում «Արմենիա» առագաստանավը խարիսխ կգցի հինգ մայրցամաքներում, կանցնի երեք օվկիանոսների ջրերով` Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական, կլինի բոլոր այն վայրերում, որտեղ կա հայկական համայնք:

Նախորդ շաբաթ հետաքրքրիր լուր ստացվեց նաև Մոսկվայից. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ղեկավարել է երկիրը 1998-2008 թթ.-ին, կարող է դառնալ «Սիստմեա» բաժնետիրական-ֆինանսական կորպորացիայի անկախ տնօրեն։

Ինչպես հաղորդվում է «Սիստեմա» կորպորացիայի տեղեկատվության մեջ՝ այս տարվա հունիսի 27-ին կայանալիք ընդհանուր ժողովի ժամանակ բաժնետերերին առաջարկվելու է ընտրել 13 անդամներից բաղկացած Տնօրենների խորհուրդ։

«Անկախ տնօրենների խորհուրդը մնում է կորպորատիվ կառավարման կարևորագույն գործիքներից մեկը, և մենք մտադիր ենք շարունակել դրա զարգացումն ու կատարելագործումը՝ «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն առաջադրվել է երկու թեկնածություն՝ Ռոբերտ Քոչարյանինը և Ռաջիվ Մեհրոթրայինը», - նշել է «Սիստեմա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը։ -0-

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: