480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Շաբաթը Հայաստանում. պաշտոնատար նոր անձինք և ակտիվ արտաքին քաղաքական կապեր
13:01
25 Մայիսի 2009

Պետական իշխանության կառուցվածքում տեղի ունեցած լուրջ փոփոխությունները դարձան Հայաստանում նախորդ շաբաթվա իրադարձությունների ցանկի հիմնական լեյտմոտիվը։

Այսպես, ՀՀ Ազգային ժողովի նոր փոխխոսնակ ընտրվեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը: Ի դեպ, նրա թեկնածությունը միակն էր այդ պաշտոնի համար այն բանից հետո, երբ Դաշնակցություն կուսակցությունը հրաժարվեց խորհրդարանի բոլոր ղեկավար պաշտոններից, չնայած հետագայում ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, պահպանեց խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։

ՀՀ ԱԺ փոխխոսնակի ընտրվելու կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը նորընտիր փոխխոսնակին արդյունավետ աշխատանք մաղթեց։  

Միաժամանակ Սամվել Նիկոյանի փոխարեն Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության նոր քարտուղար ընտրվեց կուսակցության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էդուարդ Շարմազանովը։

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին էր առաջադրվել ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանի՝ այլընտրանք չունեցող թեկնածությունը։

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը մնացել էր թափուր այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը նշանակվել էր ՀՀ կրթության և գիտության նախարար։

Երկուշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում՝ Դավթյանը նշեց, որ գիտակցում է հանձնաժողովի նախագահի պաշտոնի կարևորությունը, քանի որ այդ ոլորտը զարգացման հեռանկարային գործոններից մեկն է։

Նրա կարծիքով՝ առաջնահերթ խնդիրների թվում են կրթության ոլորտում տիրող իրավիճակի մոնիտորինգի անցկացումը, ոլորտի մասնագետների հետ հանդիպումների կազմակերպումը հիմնական խնդիրների բացահայտման նպատակով, առկա խնդիրների իրագործման ծրագիրն ու ժամանակացույցը կազմելը։

Իր հրաժարականի մասին հայտարարեց նաև ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի Արթուր Աղաբեկյանը։

Ներքաղաքական կյանքում ևս մեկ կարևոր իրադարձություն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հանրային խորհրդի անդամենրի (հանձնաժողովների նախագահների) կազմի հաստատելու մասին կարգադրության ստորագրումը։

Նախորդ շաբաթ Հայաստանի ներքաղաքական կյանքը նշանավորվեց հայ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց օտարերկրյա գործընկերների միջև տեղի ունեցած ակտիվ շփումներով։

Մասնավորապես, Երևանում Փոխըմռնման մասին հուշագիր ստորագրեցին Հայաստանի և Չեխիայի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանն ու Ռենատա Վեսեցկան։

«Այս համաձայնագիրը կնպաստի Հայաստանի և Չեխիայի իրավական համակարգերի բազմաթիվ հարցերի օպերատիվ լուծման գործում», - այս առթիվ ասաց Հովսեփյանը։

Վեսեցկան իր հերթին կարևորեց սերտ համագործակցությունը։

«Ստորագրված Հուշագիրը հիմք է հանդիսանում փոխգործակցության մակարդակի բարձրացման և լուրջ արդյունքների ձեռքբերման համար»,- ասաց Վեսեցկան: Նրա խոսքերով՝ չեխական կողմը պատրաստ է փորձի փոխանակում կատարել։ 

«Կրթություն ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է նաև փորձ ունենալ։ Եվ փորձի փոխանակումն այն գործի հիմքն է, որը լավ արդյունքների կհանգեցնի», - նշեց Չեխիայի գլխավոր դատախազը։

Վեսեցկան նշեց, որ այս հուշագիրը երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության անկյունաքարն է։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվեցին սերտ համագործակցության մասին հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, մասնավորապես, թրաֆիքինգի դեմ պայքարի և անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվեցին նաև ակտիվացնել կապերը քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարևորեց ՀՀ և Չեխիայի գլխավոր դատախազների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը: Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը ևս ձգտում է մերձենալ Եվրոպային և ապրել եվրոպական չափանիշներով, այդ թվում` նաև իրավապահ ոլորտում:

Նախորդ շաբաթ ուշադրության կենտրոնում էին նաև հայ-հնդկական կապերի ակտիվացման հարցերը։

Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմամբ, ասել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հերթական խորհրդատվության ընթացքում:

Խորհրդատվության ժամանակ հնդկական կողմը ներկայացնում էր Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի համակարգող քարտուղար Դիվյաբ Մանչանդան։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից զրույց են ծավալել տարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնման, նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման վերաբերյալ։

Ղազինյանը կարևորել է քաղաքական երկխոսության ակտիվացումը և տնտեսական ու մշակութային համագործակցության խորացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը։

Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դիվյաբխ Մանչանդան։

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների խորացումը: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի գործունեությունն ու կառուցվածքը:

Միաժամանակ տնտեսական և քաղաքական համագործակցությանն առնչվող խնդիրներ են քննարկվել Խորվաթիայի նախագահի Ստյեպան Մեսիչի՝ Երևան կատարած այցի ընթացքում, որը տեղի էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։

Խորվաթիայի նախագահի՝ Հայաստան կատարած առաջին այցի հիմնական նպատակն էր ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը:

Այցի շրջանակում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, հյուրընկալվել է նաև  Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:

Խորվաթիայի նախագահի այցի կարևոր արդյունքը Հայաստանի և Խորվաթիայի կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին, ինչպես նաև Հայաստանի և Խորվաթիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրերի ստորագրումն էր։

Շողիկ Վարդանյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: