480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական սփյուռքի պասիվություն, ադրբեջանական գործոն. «Եվրատեսիլ - 2009» եզրափակչի գլխավոր եզրահանգումնները
16:53
19 Մայիսի 2009

Շաբաթ օրն ավարտվեց «Եվրատեսիլ» հերթական երաժշտական մրցույթը, որի գլխավոր տհաճ անակնկալները Հայաստանի համար նախորդ տարվա համեմատ հարաբերականորեն ոչ բարձր հորիզոնականի ֆոնի ներքո դարձան սփյուռքի պասիվությունն ու ադրբեջանական գործոնը։ 

Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյան քույրերը Jan-Jan երգով «Եվրատեսիլ - 2009» մրցույթի արդյունքներով զբաղեցրել են տասներորդ տեղը: Հիշեցնենք, որ եզրափակչին մասնացեց 25 երկիր՝ Լիտվա, Իսրայել, Ֆրանսիա, Շվեդիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Իսլանդիա, Հունաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Մոլդովա, Մալթա, Էստոնիա, Դանիա, Գերմանիա, Թուրքիա, Ալբանիա, Նորվեգիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա և Իսպանիա։

«Եվրատեսիլ - 2009» մրցույթի հաղթողը հանդիսատեսի քվեարկության արդյունքնում ճանաչվեց նորվեգացի երգիչ Ալեքսանդր Ռիբակը Fairytale երգով։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսլանդիայի ներկայացուցիչ Յոհաննան, երրորդ տեղը՝ Այսել և Արաշ դուետն Ադրբեջանից։

Զարմացրեց սփյուռքի պասիվ քվեարկությունը, ինչն, ըստ պտտվող լուրերի, պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների վերջին քայլերի նկատմամբ դժգոհությամբ։ Թեև եթե վերլուծենք 2008 և 2009 թվականներին Հայաստանին տված ձայները, ապա ակնհայտ է դառնում, որ բացառությամբ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Լեհաստանի, որտեղ խոշոր համայնքներ կան, 2008 թվականին Հայաստանին առաջին տեղն են տվել այն երկրները, որտեղ այնքան էլ շատ չեն հայերը՝ Չեխիա, Բելգիա, Նիդեռլանդներ և Հունաստան։ Պետք է նկատի առնել նաև, որ 2009 թվականին քվեարկությանը չի մասնակցել Վրաստանը, որը նույնպես մեզ առաջին տեղն է տվել 2008-ին։ Հաճելիորեն զարմացրեց և ուրախացրեց չեխերի քվեարկությունը, ովքեր արդեն երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղն են տալիս հայ մասնակիցներին։ 

Որոշ առումով Ինգայի և Անուշի՝ քիչ թվով ձայն հավաքելու վրա ազդեց նաև հաղթողի հավաքած ռեկորդային արդյունքը։ Նորվեգիայի ներկայացուցիչն ընդհանուր առմամբ հանդիսատեսի քվեարկության և ժյուրիի քվեարկության ընթացքում հավաքեց 387 միավոր։ Դա ռեկորդ է. նախորդը պատկանում էր ֆիննական «Լորդի» խմբին՝ 292 միավոր և սահմանվել էր 2006 թվականին։ Ռիբակին առավելագույն թվով՝ 12 միավոր տվեցին Ռուսաստանը, Իսպանիան, Բելառուսը, Գերմանիան, Շվեդիան, Իսլանդիան, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան, Լեհաստանը, Հոլանդիան, Էստոնիան, Դանիան, Սլովենիան, Հունգարիան։

Այս կապակցությամբ «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունների ղեկավար, ՀՀ հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հատուկ նախագծերով խորհրդական Դիանա Մնացականյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց հաղթողի մասին։

«Ինչպես և սպասվում էր, հաղթեց «սառը» երկրի ներկայացուցիչը, ինչի մասին վկայում էին բուքմեյքերների դրույքները եզրափակչից առաջ»,- ասաց նա։

Սակայն շատ մասնագետների և հասարակ մարդկանց կարծիքով՝ հայ կատարողների անհաջողության մեջ գլխավոր դերը խաղաց նաև FRESH ART ռուսական ընկերությունը, որը պատրաստում էր մեր մասնակիցների բեմականացումը, խորեոգրաֆիան, կոստյումները, դիմահարդարումը և սանրվածքը։ Առաջին կիսաեզրափակչից հանդիսատեսի և մասնագետների մոտ այն զգացողությունն առաջացավ, որ FRESH ART-ի էքսցենտրիկ ոճաբանների տրիոն՝ Ասլան Ահմադով, Դավիթ Գևորկով և Ալեքսանդր Սիրադեկիան, չափն անցնում է՝ մռայլ երանգների շպար օգտագործելով։

«Երգը որպես այդպիսին շատ լավն է, սակայն մուգ կապույտ երանգները սարսափ ֆիլմ էին հիշեցնում, իսկ շարժումներում որևէ դինամիկա չկար»,- այս առիթով ասաց նախկին վարչապետ և խորհրդարանի խոսնակ Խոսրով Հարությունյանը։

Միաժամանակ տարակուսանք առաջացրեց Եվրատեսիլի կազմակերպիչների որոշումը՝ Ադրբեջանի ԱԳՆ ճնշման տակ հայկական տեսահոլովակից հանել հայ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հեղինակած «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը հայ ժողովրդի մշակութային ժառանգության անբաժան մասնիկն է՝ դա պատճառաբանելով նրանով, որ հուշարձանը գտնվում է ոչ թե Հայաստանում, այլ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում։

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը ժողովուրդն անվանում է նաև «Տատիկ և պապիկ», գտնվում է բլրի վրա՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մուտքի մոտ: Հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգսի Բաղդասարյանն է: Այն պատրաստվել է Արմավիրի կարմիր տուֆից 1967 թվականին, ներկայացնում է երկու տարեց մարդկանց՝ այր և կին ազգային տարազով։ Հուշարձանը չունի պատվանդան, ըստ հեղինակի մտահղացման, ինչը տպավորություն է ստեղծում, որ ֆիգուրները սերտաճել են լեռների հետ, հարազատացել են դրանց։

Միևնույն ժամանակ կազմակերպիչներին բոլորովին չհուզեց այն փաստը, որ Ադրբեջանի տեսահոլովակում ճարտարապետական հուշարձանների թվում ներկայացված էր նաև իրանական Թավրիզ քաղաքում գտնվող Բանաստեղծների դամբարանը, որտեղ թաղված են ավելի քան հիսուն հայտնի իրանցի բանաստեղծներ, գիտնականներ, միստիկներ և աստվածաբաններ, այդ թվում՝ Խաքանի Շիրվանին, Ասադի Թուսին, Գաթրան Թեբրիզին։

Կազմակերպիչների նման որոշմանն ի պատասխան՝ Հայաստանից մրցույթի արդյունքները հայտարարելու ժամանակ երգչուհի Սիրուշոն իր առջև պահել էր «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի լուսանկարը, իսկ հետևի պլանում նույնպես երևում էր լուսանկար, որի վրա պատկերված էր հուշարձանը, որի առկայությունը «Եվրատեսիլի» հայ մասնակիցների տեսահոլովակում դեմարշ առաջացրեց Բաքվում։

Սակայն ավելի շատ զարմացրեց ոչ թե հուշարձանի հանելը տեսահոլովակից, մեր հարևանների մանր նենգություններին մենք արդեն սովոր ենք, այլ այն փաստը, որ Հայաստանը մեկ միավոր տվեց Ադրբեջանին քվեարկության ժամանակ։ Հետաքրքիր էր մեր հարևանների արձագանքն այդ քայլին։ Այսպես, day.az-ի լրագրողը նպատակ դրեց գտնել այդ հարցի պատասխանը, թե ինչու Հայաստանը մեկ միավոր տվեց Ադրբեջանին։

 «Խոսելով Հայաստանի մասին` ցանկանում եմ նշել մեզ հետ անմիջականորեն կապված երկու պահ։ Առաջինն ու ամենազարմանալին հայերի կողմից մեր մասնակիցներին տված մեկ միավորն է։ Ի՞նչ էր դա նշանակում։ Բարի կամքի դրսևորու՞մ։ Եվրոպային իբրև թե ժողովրդավարության առկայության ցուցադրու՞մ,  թե՞ հարևանի հետ փոխհարաբերություններ հաստատելու ցանկություն։ Իսկ գուցե պարզապես շտորաքարշություն և պնակալեզությու՞ն՝ մեզ ինչ-որ կերպ զարմացնելու կամ հետագայում որևէ բան ստանալու ակնկալիքով»,- հարցադրում է անում նա։

Իսկ մեր այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Ադրբեջանի ներկայացուցիչներին, հարկ է ծանոթանալ ադրբեջանական մամուլում տեղ գտած մեկնաբանությւոններին, օրինակ, Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովի մեկնաբանությանը։

Ամենազզվելին այն է, կարծում է նա, որ մենք «մշտապես հետևում ենք հայերին և մրցում ենք նրանց հետ»։ Ադրբեջանցիների հակահայկական քայլերը չսահմանափակվեցին միայն հուշարձանով և ԶԼՄ-ներում տեղ գտած վիրավորական արտահայտություններով։ Ադրբեջանը ավելի հեռուն գնաց և միջամտեց մրցույթի հեռարձակման ընթացքին։ 

«Եվրատեսիլ - 2009» մրցույթի հեռարձակման ժամանակ ադրբեջանական TV-ն ցույց չտվեց այն հեռախոսահամարը, որով կարելի էր ձայն տալ Հայաստանի մասնակցին, ինչը մրցույթի կանոնների կոպիտ խախտում է։

Այս փաստի կապակցությամբ հայկական կողմը բողոք ուղղեց «Եվրատեսիլի» կազմկոմիտե՝ ադրբեջանական հեռարձակողի գործողությունները հետաքննելու պահանջով։

Մրցույթի ընթացակարգի համաձայն՝ պատիժը կարող է լինել ինչպես տուգանքի, այնպես էլ Ադրբեջանի՝ որպես մասնակից երկրի որակազրկման տեսքով։

Սակայն ինչպես հայտնի դարձավ էլեկտրոնային ԶԼՄ-ներից և բլոգերից, ադրբեջանցիներն արդեն սկսել են ոչնչացնել իրենց խախտման հետքերը, և դեռ փաստ չէ, կհաջողվի՞, արդյոք, ապացուցել նրանց մեղքը՝ չնայած ադրբեջանական զանազան բլոգերում և ֆորումներում հարյուրավոր հայտարարություններին։ Հույս ունենաք, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունն (EBU) արդար որոշում կընդունի այս առիթով և կարձագանքի մրցույթի պայմանների նման կոպիտ խախտմանը։

Այս կապակցությամբ արժե հիշել, որ 2005 թվականին Լիբանանը չմասնակցեց մրցույթին՝ լիբանանյան հեռուստատեսությամբ իսրայելցի երգչուհի ելույթը հեռարձակելուց հրաժարվելու պատճառով։ -0-

Հայկ Խալաթյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: