486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան. սգո և հույսերի շաբաթ
12:57
18 Մայիսի 2009

Նախորդ շաբաթը, որը Հայաստանի համար նշանավորված էր կարևորագույն միջոցառումների հագեցած օրակարգով, մռայլ երանգ ստացավ տխուր լուրերից։ Երկուշաբթի ստացվեց հեղինակավոր հայ արվեստաբան և հասարակական գործիչ Հենրիկ Իգիթյանի մահվան լուրը։ Իր  գործունեությամբ Իգիթյանն ապացուցեց, որ մուսան կարող է գոյատևել  քաղաքականության հետ, եթե խոսքն ազգային շահերի պաշտպանության մասին է։ 80-ականների վերջին տաղանդավոր նկարիչը դուրս էր գալիս ԽՍՀՄ Ազգային պատգամավորների համագումարի ամբիոն՝ ասես մարտի դաշտ, և փորձում էր  պաշտպանել ազատության համար անհավասար պայքարում չհանձնվող Ղարաբաղի հայությանը։

«Իր գործունեության բոլոր ոլորտներում նա առաջամարտիկ էր, ով հաղթահարում էր անհնարին թվացող խոչընդոտներ, ճշմարտության ու գեղեցիկի համար ճանապարհ բացում` սեփական օրինակով ապացուցելով, որ իրական հայրենասերի ու արվեստագետի առաջ անանցանելի արգելքներ չկան»,- ասվում է նախագահի ցավակցական ուղերձում:

Սակայն նկարչի մահը նախորդ շաբաթվա միակ տխուր լուրը չէր։ Մայիսի 14-ին պայթյուն որոտաց տարածաշրջանում խոշորագույն «Նաիրիտ» քիմիական ձեռնարկության արտադրամասերից մեկում։ Տեխնածին աղետի հետևանքով զոհվեցին ձեռնարկության չորս աշխատակիցներ։ Ավելի մեծ ողբերգությունից հաջողվեց խուսափել հայ փրկարարների խիզախ և համակարգված գործողությունների շնորհիվ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է պարզել «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած հրդեհի պատճառները՝  հետագայում նման դեպք թույլ չտալու համար: Նախագահը «Նաիրիտ»-ի ողբերգությունը լուրջ փորձություն անվանեց հանրապետության համապատասխան ծառայությունների համար, «որոնց աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, կարողացան գործել գրագիտորեն և առանց հապաղելու» և կոչ արեց դասեր քաղել տեղի ունեցած ողբերգությունից:

Շաբաթվա քաղաքական իրադարձություններից անհրաժեշտ է նշել երկու աղմկահարույց հայտարարությունները, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են ղարաբաղյան խնդրին։ Այդ հայտարարությունները մեծ արձագանք ստացան ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում։

Նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան  հարցազրույց էր տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որն այնքան էլ հասկանալի չէր: Ռադիոկայանի կայքում տեղակայված հարցազրույցի սղագրության համաձայն՝ Բրայզան իբրև թե ասել է Ղարաբաղն Արդբեջանին հանձնելու մասին: Սակայն  ամերիկացի դիվանագետը նույն օրը ևեթ հերքեց կայքում տեղադրված տեղեկատվությունը, իսկ սղագրության մեջ ուղղումներ արվեցին: Միջադեպքը հարթվեց, սակայն տհաճ նստավածքը մնաց, ավելին՝ սա համանախագահների հետ կապված առաջին «աղմկահարույց իրարանցումը չէ»։ Միայն մեկ բան է ուրախացնում. Ադրբեջանին Ղարաբաղը վերադարձնելու մասին միջնորդների կողմից արվող յուրաքանչյուր հայտարարություն գնահատվում է աբսուրդ և անհեթեթություն։

Երկրորդ իրադարձությունը, որն ուղղակի կամ անուղղակի կապված է ղարաբաղյան թեմայի հետ, Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի արած հերթական շողոքորթ հայտարարությունն էր այն մասին, թե հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Թուրքիայի վարչապետն արել էր այդ հայտարարությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ՝ անշուշտ, կրտսեր եղբայրներին հանգստացնելու համար։

Երևանն անմիջապես արձագանքեց այդ հայտարարությանը։ Հայկական կողմը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ նախապայման բացառված է, և խորհուրդ տվեց Անկարային՝ չմիջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, եթե նա իսկապես այդ բարդ խնդրի լուծումն է ցանկանում։

Ղարաբաղի թեման էր հրատապ էր նախորդ ողջ շաբաթվա ընթացքում, քանի որ հակամարտող կողմերը նշում էին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 15-ամյակը։ Շփման գծում գործող զինադադարի ռեժիմը բացառիկ է նրանով, որ պահպանվում է առանց երրորդ կողմի միջամտության, առանց ապառազմականացված բուֆերային տարածքի ստեղծման:

Ղարաբաղի մասին հնչած տարբեր կարծիքներից մեջ հետաքրքիր է Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիրմիր Կազիմիրովի առաջարկը՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղություն հարկադրելու մեխանիզմ մշակելու մասին։

«Ես չեմ տեսնում ռազմական գործողությունների չվերսկսելն ապահովելու այլ միջոցներ, բացի խաղաղությանը համակարգային հարկադրման մշակումից, բայց ոչ թե ռազմական, այլ քաղաքական, դիվանագիտական, քաղաքակիրթ միջոցներով, ցույց տալով, որ ռազմական գործողությունների վերսկսումն ապակառուցողական է»,- ասաց Կազիմիրովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա, այն դեպքում, եթե կողմերը պայմանավորվեն խաղաղապահ օպերացիայի անցկացման մասին, կանցկացվի խաղաղության պահպանման օպերացիա։

«Մինչ կորոշվի խաղաղության պահպանմանը մասնակցող երկրների շրջանակը, նույն պետությունները պետք է պարտավորվեն մասնակցել խաղաղության հարկադրման երկրորդ օպերացիային, եթե դա պահանջվի»,- ասաց Կազիմիրովը։ «Պետք է համատեղել խաղաղապահ օպերացիան երկրորդ, խաղաղության հարկադրման ավելի կոշտ օպերացիա անցկացնելու հնարավոր հեռանկարի հետ»,- ասաց դիվանագետը՝ նշելով, որ դա տպավորիչ, զսպող գործոն կհանդիսանա արկածախնդիրների համար, ովքեր կփորձեն «հարվածել» խաղաղապահների հեռանալուց հետո։

Նախորդ շաբաթ Հայաստանում անցկացվեցին երկու խոշոր միջազգային կոնֆերանսներ, որոնք նվիրված էին միևնույն խնդրին՝ Հարավային Կովկասում անվտանգության հարցերին, սակայն կազմակերպված էին տարբեր վայրերում և տարբեր կառույցների կողմից։

Կոնֆերանսներից մեկի ընթացքում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վերահաստատեց  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին անվերապահ աջակցելու վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը։

Նախորդ շաբաթվա կարևորագույն իրադարձություններից էր նաև ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի այցը Հայաստան, ով հայկական իշխանությունների հետ քննարկեց տրանսպորտային ենթակառուցվածքի, ավիաշինարարության հարցեր, համագործակցությունն այնպիսի բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են ատոմային էներգետիկան, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, կապը, տիեզերքը:

Սերգեյ Իվանովը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության գլխավոր մատակարարն է, ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 1,8 մլրդ դոլար:

Նախորդ շաբաթ տեղի ունեցան նաև ՀՀ կառավարությունում երկար սպասված նշանակումները։

ՀՅԴ ներկայացուցիչներ Արսեն Համբարձումյանի, Սպարտակ Սեյրանյանի և Արամայիս Գրիգորյանի փոխարեն նշանակվեցին Գևորգ Պետրոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, Արմեն Աշոտյանը՝ գիտության և կրթության, Գերասիմ Ալավերդյանը՝ գյուղատնտեսության նախարար:

Շաբաթը հագեցած էր նաև մշակութային միջոցառումներով։ Մայիսի 14-ին տեղի ունեցավ Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքերով՝ նոր մասնաշենքը մակերեսով չորս անգամ գերազանցում է հին շենքին, այն բարդ ինժեներական համալիր է, որը կոչված է ստեղծել բոլոր պայմանները հնագույն ձեռագրերի հուսալի պահպանության և գիտնականների աշխատանքի հարմար պայմանների ապահովման համար։ Միայն շենքի շինարարության արժեքը կգերազանցի 20 մլն ԱՄՆ դոլարը՝ առանց օտարերկրյա թանկարժեք սարքավորումների, որը պետք է ապահովի գրքերի և ձեռագրերի պահպանությունը:  

Մշակութային մեկ այլ նշանակալի իրադարձություն էր Մոսկվայում «Եվրատեսիլ-2009» մրցույթում Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների համեմատաբար հաջող ելույթը՝ հաշվի առնելով ուժեղ մրցակիցների կազմը։ Հայ երգչուհիներն արժանավայել ելույթ ունեցան մրցույթում՝ չօգտվելով «հրավիրված աստղերի» ծառայություններից, ինչպես դա արել էին Հայաստանի որոշ հարևանները։ Իսկ արժանի տասներորդ տեղը քվեարկության նոր կանոնների պայմաններում զրոյի է հավասարեցնում ցանկացած պնդում, թե հայ երգիչները հաջողության են հասնում միայն սփյուռքի ջանքերի շնորհիվ։

Եվ, վերջապես, շաբաթվա վերջին Լեռնային Ղարաբաղ այցելեց մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Մեծանուն հայորդուն Ղարաբաղում մեծ ոգևորությամբ դիմավորեցին։ Ազնավուրը ԼՂՀ նախագահի ձեռքից պետական մրցանակ ստացավ, այցելեց Արցախի սրբավայրերը։

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիր, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: