480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Եվրատեսիլ 2009-ին. մաքուր երգեցողություն և «ազգային կոլորիտ»
17:03
14 Մայիսի 2009

Մեկ օրից՝ մայիսի 16-ին տեղի կունենա  «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ Երեքշաբթի տեղի ունեցած առաջին կիսաեզրափակչի արդյունքներով Ինգա և Անուշ Արշակյանները միանգամայն սպասելի անցան եզրափակիչ։ Մրցույթի առաջին կիսաեզրափակչին մասնակցում էին 18 երկրների ներկայացուցիչներ, իսկ եզրափակիչ դուրս եկան 10-ը։

Ինգա և Անուշ քույրերը չորս պարուհիների հետ միասին ազգային մուգ-կապույտ տարազներով ներկայացրին բարդ ու կրքոտ ելույթ։ Շոուն լրացրեցին հրատեխնիկան և լազերների լույսը։

Ելույթից առաջ աղջիկներն իրենց բլոգում հետևյալ գրություններն էին թողել. «Ահա այն եկավ։ Այն օրը, որին մենք երկար ու քրտնաջան պատրաստվել էինք։ Բայց այսօր մենք չենք ցանկանում մտածել ոչ քվեարկության, ոչ արդյունքների մասին։ Մենք պարզապես բեմ դուրս կգանք ու կանենք մեզանից կախված ամեն բան, որպեսզի մեր արևոտ երգով լցնենք մարդկանց սրտերը»։   

Եվ քույրերն իսկապես կիսաեզրափակչին արեցին հնարավոր ամեն բան։  

Մրցույթին Անուշն ու Ինգան ներկայացնում են փոփ-ֆոլկ ոճում գրված երգ, որի երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը (տեքստի հայերեն մասի) և Վարդան Զադոյանը (անգլերեն մասի), գործիքավորումը՝ Արա Թորոսյանի (Մուրզիկ)։

Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են դուրս եկել Թուրքիան (երգչուհի Հադիսեն՝ Dum Tek Tek երգով), Շվեդիան (Մալենա Էռնմանը՝ La Voix երգով), Իսրայելը (Նոա և Միրա Ավադների դուետը՝ There Must Be Another Way ստեղծագործությամբ), Պորտուգալիան (Flor-de-lis խումբը՝ Todas As Ruas Do Amor երգով), Մալթան (Կյարան՝ What If We ստեղծագործությամբ), Ֆինլանդիան (Waldo's People դուետը՝ Lose Control երգով), Բոսնիա և Հերցոգովինան (Regina խումբը՝ Bistra Voda երգով), Ռումինիան (Elena՝ The Balkan Girls երգով), Հայաստանը (Ինգա և Անուշ Արշակյաններ՝ Jan-Jan երգով) և Իսլանդիան (մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը՝ Յոհաննան՝ Is It True? երգով)։

Եզրափակիչ դուրս գալուն հավակնում էին նաև Անդորրան, Շվեյցարիան, Չեխիան, Բուլղարիան, Բելառուսը, Մակեդոնիան և Մոնտենեգրոն։

Չնայած քվեարկության ընթացքը ստիպեց փոքր-ինչ անհանգստանալ մեր աղջիկների համար, բայց, միևնույնն է, զգացողությունն այնպիսին էր, որ նման վոկալ տվյալներով նրանք պարտավոր են եզրափակիչ դուրս գալ։ Թեև զարմանալի էր հայ մասնակցուհիների արտաքին տեսքը։ Նրանք մի քիչ մռայլ տեսք ունեին, կարծես գոթական վեպի էջերից իջած լինեին։ Ակամայից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Fresh Art-ի ոճաբանների էքսցենտրիկ եռյակը մի քիչ չարաշահել էր դիմահարդարումը։

Ինգան և Անուշը կյանքում շատ քնքուշ ու հմայիչ աղջիկներ են, որոնք իրենց գործունեության տարիների ընթացքում հանդիսատեսին մատուցել են իսկապես ազգային կոլորիտ, և դա ոչ մի կերպ չէր կապվում այդ երեկո բեմի վրա նրանց կերպարի հետ։  

Այդպիսի կարծիք ուներ հայ հանդիսատեսի մեծամասնությունը, որոնցից շատերը իրենց բլոգերում, նշելով երգի լավ կատարումը, տարակուսանք էին հայտնում երգչուհիների արտաքին տեսքի առնչությամբ։

Ընդ որում որոշ ԶԼՄ-ներ արդեն օրինաչափություն են գտել եզրափակչի մասնակիցների ընտրության մեջ։ Այսպես, «Էխո-Մոսկվին» նշել է, որ կրքոտ  ռիթմերը, էթնիկ մոտիվներն ու կանացի վոկալը, ահա թե, ըստ ամենայնի, ինչն է գնահատում Եվրոպան։ Ռադիոյում կարծում են, որ եզրափակչի բոլոր մասնակիցները համապատասխանում են այս չափանիշներից գոնե մեկին։ 

Եզրափակչի գրեթե բոլոր 10 մասնակիցները, բացի Բոսնիայի ու Հերցոգովինայի մասնակիցներից և ֆիննական խառը թիմից, մյուս բոլորը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են՝ ելույթ ունեցող միանգամայն տարբեր ժանրերում։ 

Շվեդուհին հիացրեց բացառիկ օպերային վոկալով՝ փոփ երաժշտության համադրությամբ։

Մրցույթում երրորդ անգամ հանդես եկող Կիարան Մալթայից դարձյալ ցնցեց ձայնի լայն դիապազոնով։ Ռումինացի կատարողուհին արդեն փորձերի ժամանակ անխոս մրցույթի ամենասեքսուալ աղջիկ էր ճանաչվել, ինչն էլ հաստատեց ելույթի ժամանակ։ 18-ամյա Յոհաննան Իսլանդիայից նույնպես ուշադրություն էր գրավում իր գեղեցկությամբ և, իհարկե, հզոր ձայնով։  

Հայաստանցի քույրերն առանձնացան ազգային մոտիվների գործածությամբ։ Դրանք բավականին շատ էին նաև թուրք երգչուհու կրքոտ կատարման մեջ, որը բոլորին գրավեց իր պարով, նշում է «Էխո-Մոսկվին»։ 

Իր հերթին «Եվրատեսիլ» մրցույթների հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի՝ հատուկ նախագծերի հարցերով խորհրդական Դիանա Մնացականյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցի ժամանակ պատմեց առաջին կիսաեզրափակչից և Ինգայի ու Անուշի ելույթից ստացած տպավորությունների մասին։ 

«Ինձ դուր եկավ, թե ինչպես աղջիկները ելույթ ունեցան, որքան էլ հուզվում էին, երգեցին մաքուր և գեղեցիկ։ Չնայած զգացվում էր նրանց հուզմունքը՝ անգամ ավելի շատ, քան փորձերի ժամանակ»,- ասաց նա՝ նշելով նաև իսլանդուհու կատարումը։  

Շատ մասնագետներ ևս կիսաեզրափակչից հետո նշեցին Ինգայի և Անուշի լավ ելույթը, մասնավորապես, շատ գովասանքով հայ աղջիկների մասին խոսեցին «Եվրատեսիլի» բելառուսական ժյուրիի անդամները։ Նրանք հատկապես նշեցին հայ երգչուհիների հիշվող կոլորիտը, առանձնահատուկ վոկալ տվյալներն ու կատարման մաքրությունը։ 

Հայ մասնակցուհիների նկատմամբ անտարբեր չմնացին նաև սովորական երկրպագուներն ու «Եվրատեսիլի» հեռուսադիտողներն ամբող աշխարհում։ Իրենց բլոգերում նրանք հիացմունքով պատմում էին Արշակյան քույրերի ելույթից ստացած տպավորությունների մասին՝ անկեղծորեն հաջողություն ցանկանալով Հայաստանին ու նրա հիասքանչ մասնակցուհիներին։

Հայաստանը մրցույթին մասնակցում է չորրորդ անգամ։ 2008 թ.-ին երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ-2008-ում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Սիրուշոն գերազանցեց Հայաստանի նախորդ ներկայացուցիչներ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր նախորդ մրցույթներում զբաղեցրել էին ութերորդ տեղը։

Ներկայիս մրցույթի գլխավոր տարբերությունը նախորդներից այն է, որ  SMS –հաղորդագրությունների միջոցով քվեարկող հանդիսատեսի կողքին քվեարկությանը յուրաքանչյուր 42 մասնակից-երկրից մասնակցում է նաև պրոֆեսիոնալ ժյուրի, ընդ որում հանդիսատեսի ու ժյուրիի ձայները կկիսվեն հավասար՝ 50/50։ -0-   

Հայկ Խալաթյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։