478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Բրայզա և Ղարաբաղ. թյուրիմացություն է եղել....
15:15
14 Մայիսի 2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցը քիչ էր մնացել՝ բավական լուրջ աղմկոտ իրադարձություն դառնար: Թեպետ Հայաստանում ծանոթ էին Բրայզայի՝ հակասական հայտարարություններ անելու, իսկ հետո էլ դրանք հերքելու գործելակերպին, ռադիոկայանի կայքում տեղակայված նրա հարցազրույցի սղագրության աղմկահարույց տողերին գրեթե հավատացին:

Ամեն դեպքում կասկածներ դեռ մնում էին: Չէ որ «քայլ առ քայլ Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու» մասին խոսելը նույնն է, թե հաստատել հյուսիսամերիկյան նահանգները Մեծ Բրիտանիային փուլ առ փուլ վերադարձնելը: Սա հասկանում է յուրաքանչյուր ոք, ով մի թեթև անգամ ծանոթ է հակամարտության պատմությանն ու դրա կարգավորման գործընթացին, ուր մնաց Բրայզան, ով դա պետք է իմանա իր աշխատանքի բնույթից ելնելով:  Պատահական չէ, որ ամերիկացի դիվանագետը նույն օրը ևեթ հերքեց համացանց թափանցած տեղեկատվությունը ոչ այլ ում, եթե ոչ ՀՀ արտգործնախարարին: Նա հավաստիացրեց, որ եթե անգամ խոսել է Ղարաբաղի մասին, ապա դա հաստատ չի վերաբերել Ադրբեջանին վերադարձնելուն:

Նախ, Բրայզան խոսում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կառուցվածքի մասին, որի մշակման համար լարված աշխատանք է տարվում: Կարելի է տարբեր կերպ հասկանալ ամերիկացի դիվանագետի այս ձևակերպումը: Սակայն ամենայն հավանականությամբ խոսքը Լեռնային Ղարաբաղի Հանարապետության կարգավիճակը իրավաբանորեն ձևակերպելու մասին է: Ամեն դեպքում պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է համարում, որի լուծումից հետո կարելի է սկսել նաև այլ խնդիրների կարգավորումը:

Երկրորդ, Բրայզայի հարցազրույցից պարզ  դարձավ, որ այնպիսի հիմնական սկզբունքներ, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը,  հիմնարար են ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Հատկանշական է, որ մատնանշելով Եզրափակիչ Հելսինկյան ակտը, ամերիկացի դիվանագետն առաջին հերթին մատնանշում է հենց ինքնորոշման իրավունքը և միայն հետո տարածքային ամբողջականությունը, ինչը բնական է։ Ժողովրդավարական հասարկությունում ժողովրդի կամքը, այն էլ  21-րդ դարում, միշտ գերակա է դեռևս «սառը պատերազմի» ժամանակաշրջանում սահմանված խաղերի կանոններից՝ Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը պահելու համար։     

Ղարաբաղի ժողովրդի կամքն արհամարհելու ճանապարհով Խորհրդային Ադրբեջանի ստալինյան սահմանների վերականգնման մասին հայտարարությունները, այդ ցնդաբանական գաղափարին հասնելու համար ուժի կիրառման սպառնալիքները վայրի գաղութատիրության հոտ են արձակում։ Բաքվում գիտակցում են, որ գաղութային պատերազմը նոր հազարամյակում տանել չեն կարողանա և այդ պատճառով  պարբերաբար հանդես են գալիս մեղադրանքներով այս կամ այն կազմակերպություն հայամետ դիրքորոշման համար՝ անիմաստ նախաձեռնություններ տանելով տարբեր միջազգային կառույցներում։

Այս շաբաթ բարձաստիճան ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը մեղադրեց համանախագահներին հայամետ դիրքորոշման մեջ։ Բացի այդ, Բաքվում հայտարարում են, որ մայիսի 7-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը որևէ առաջընթացի չի հանգեցրել։ Հարցը նրանում է, թե որն է պետք համարել առաջընթաց կամ հայամետ դիրքորոշում։

Եթե խոսքը միջազգային իրավունքի բոլոր, և ոչ թե մեկ սկզբունքը հաշվի առնող,  բացառապես խաղաղ կարգավորման վրա հիմնված դիրքորոշման մասին է, ապա այդ դիրքորոշումը ոչ թե հայամետ, այլ իրատեսական և միակ հնարավորն է։

Այնուամենայնիվ, հավասարակշռություն պահպանելու և անզգուշարեն Ադրբեջանին չվիրավորելու բացարձակ ձգտումը  միջնորդների և միջազգային կազմակերպությունների հետ չար կատակ է անում։ Մասնավորապես, այսպես կոչված «միջազգային  հանրությունը» չի տալիս անհապաղ և վճռական հակահարված ռազմատենչ հայտարարություններին, զենքի շրխկոցին, նավթադոլարների ցուցադրական թափահարումներին։

Բաքվին պարզ և հստակ չեն հասկացնում, որ միջազգային հանրությունը չի ընդունում խնդրի լուծումը էթնիկական զտումների միջոցով։ Պարզ է, որ առանց էթնիկական զտումների վերադարձնել ստալինյան սահմանները, իսկ ավելի հստակ, Ադրբեջանին՝ կովկասյան բոլշևիկների կողմից անօրինաբար նվիրված Ղարաբաղը, հնարավոր չէ։

Միաժամանակ էթնիկ զտումներ անցկացնելու այս ցանկությունն այսպես էլ ցանկություն կմնա, քանի որ հզոր և մարտունակ ղարաբաղյան բանակն ընդունակ է հատելու ՝ իրականության զգացումը կորցրած իշխողների ցանկացած ագրեսիվ ոտնձգություններ, եթե նման խենթեր Բաքվում գտնվեն։

Այս շաբաթ լրացել է հրադադարի ստորագրման 15 տարին։ Այդ կապակցութայմբ ԵԱՀԿ գործող նախագահ և Մինսկի խմբի համաանխագահները հանդես եկան հայտարարություններով, որոնք կոչ էին անում պահպանել անդորրը և ավելի ակտիվ աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Հնչել են նաև գործնական առաջարկներ, մասնավորապես, կողմերին հրահանգ արվեց հետ տանել դիպուկահարներին առաջավոր դիրքերից։

Սակայն առանց բանակցությունների կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի կարծիքը նկատի առնելու բանակցային գործընթացում իրական հաջողությունների հասնելն անհնար է։  Միջազգային միջնորդները ընդունում և հավաստիացնում են, որ Ղարաբաղը կմիանա գործընթացին, երբ գա ժամանակը։

Համաշխարհային առկա միտումները վկայում են, որ ռազմական ճանապարհով էթնիկ հիմնախնդիրների լուծման պրակտիկան մնացել է հեռու անցյալում։ Հենց սա պետք է բացատրեն միջնորդները պաշտոնական Բաքվին, ոչ թե հանդես գան անհասկանալի հայտարարություններով, որոնք բարդ իրավիճակ են ստեղծում ռուսական ռադիոկայանների սղագրողների համար։

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան                 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։