486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղ. բանակցությունների 15 տարի
15:57
12 Մայիսի 2009

Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղում համատեղ հրադադարի պայմանագրի ուժի մեջ մտնելու 15 տարին: Հայտնի ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի խոսքով, 1994 թվականի համաձայնագիրը «խաղաղ գործընթացի միակ իրական ապացույցն է, որն անցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ձեռքը»: 15 տարվա ընթացքում, բացի հարաբերական զինադադարի (հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվող) հարաբերական պահպանումից, կողմերի միջև այդպես էլ փոխզիջում չստացվեց: Թվում է՝ քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու իրավապաշտպաններն այս ամբողջ ընթացքում հակամարտող կողմերին առաջարկել են հնարավոր ամեն բան:

15 տարվա ընթացքում Բաքվում, Երևանում և, իհարկե, Ստեփանակերտում քննարկել են թե «փաթեթային» (բոլոր վիճահարույց հարցերի միասնական լուծում), թե «փուլ առ փուլ» (խաղաղ գործընթացի բաժանում որոշակի փուլերի՝ ամրագրված պարտավորեցնող իրավաբանական փաստաթղթերով) ծրագրերը, թե Ղարաբաղի և Ադրբեջանի «ընդհանուր պետության» ծրագիրը, թե տարածքների փոխանակումը: Անգամ «ալանդական մոդելը» (Ֆինլանդիայի կազմում ընգրկված շվեդաբնակ Ալանդական կղզիների ինքնավարության բարձր աստիճան) և էլի ուրիշ, առավել տարաշխարհիկ գաղափարներ: Խաղաղարարության վերջին տարում ղարաբաղայան ուղղությամբ ակտիվորեն սկսել է զբաղվել Թուրքիան, որին արդեն դե-ֆակտո համարում են չորրորդ միջնորդը, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկա երեք անդամ-երկրներից: Անկարան (ինչպես նաև արևմտյան շատ դիվանագետներ) անհրաժեշտ են համարում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում ղարաբաղյան խաղաղ գործընթացի ներառումը: Բառացիորեն մի քանի օր առաջ Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլա Գյուլը հանդես եկավ Ղարաբաղի վերաբերյալ քառակողմ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությամբ (Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով):

Սակայն ոչինչ էլ չի փոխվել։ Հակամարտող կողմերը չեն եկել փոխզիջումային որոշման, որին դրդում են նրանց միջնորդները (կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե արտաքին ճնշում չլիներ)։ Առաջվա պես թե հայկական, թե ադրբեջանական կողմերը մեկնաբանում են հակամարտությունը «հաղթանակ - պարտություն» բանաձևով՝ ձգտելով ստանալ «ամբողջ բանկը» ու թողնելով հակառակորդին զրոյական գումարով։ Մինչդեռ բանակցային գործընթացը վաղուց նմանակման է վերածվել։ Միջնորդող դիվանագետները երկու նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո լավատեսական եզրակացություններ են անում այն մասին, որ խաղաղությունը սարերի հետևում չէ։ Այս առումով բացառություն չդարձավ նաև Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Պրահայում ընթացիկ տարվա մայիսի 7-ին։ Կրկին, ինչպես և մեկ, երկու և երեք տարի առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները «համաձայնության են եկել ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքների առումով»։ Իսկ հետ դիվանագետը շտապեց նշել այդ պայմանավորվածությունների «նախնական բնույթը»։

Երկու նախագահների դիրքորոշումների մոտեցումն արդեն առաջին անգամ չէ բարձրաձայնվում։ Սակայն նման հայտարարությւոններից հետո Բաքվի ներկայացուցիչները շարունակում են խոսել տարածքային ամբողջականության վերականգնման և առավելագույնը՝ դա «մեծ ինքնավարություն է» Լեռնային Ղարաբաղի համար, Երևանը շեշտ է դնում Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունը հարգելու վրա,  իսկ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնորդները ոչ առանց հիմքերի հայտարարում են բանակցություններին մասնակցելու անհրաժեշտության մասին։ Վերջիվերջո, հենց Ղարաբաղի հայերը, և ոչ թե Երևանի, Հրազդանի կամ Գյումրիի բնակիչները կօգտվեն «մերձեցումների և առաջընթացների» պտուղներից։ Արդյունքում նախագահական հանդիպումների նոր ռաունդից ակնկալված սպասումները փոխվում են հիասթափությունների, փոխադարձ մեղադրանքների նոր բաժնի և ալարմիստական հռետորության։ Հրադադարի պահից ի վեր 15 տարվա ընթացքում հակամարտությունն առաջվա պես հիմք է իշխանության լեգիտիմացման համար Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև հայերի և ադրբեջանցիների հետխորհրդային նույականացման համար։

Բայց նշանակու՞մ է, արդյոք, որ տվյալ հիմնահարցի կարգավորումը ձախողման է դատապարտված։ Եթե «կարգավորում» ասելով՝ հասկանանք հերթական աղմկալի գագաթնաժողովը («Արևելյան գործընկերության» կամ ԱՊՀ շրջանակներում)՝ խոստումնալից հայտարարություններով և գումարի զրոյական մակարդակով, ապա, իսկապես, մերձեցումը հնարավոր կդառնա միային Մեթյու Բրայզայի կամ ցանկացած այլ դիվանագետի շուրթերից։ Եթե տեղափոխենք խաղաղ գործընթացը «գագաթնաժողովների դիվանագիտությունից» իրական և պրագմատիկ դաշտ, ապա առաջընթացի հնարավորությունները կտրուկ աճում են։

Ելնելով «իրատեսական խաղաղապահության» սկզբունքից՝ բանակցային գոևրծընթացը կառուցելիս անհրաժեշտ է հրաժարվել «մեկ գործողությամբ կարգավորումից», որը կարող է ավարտվել «հավերժ խաղաղության» ստորագրումով։ Հետխորհրդային ոչ մի հակամարտությունում անհնար է մեկ փաթեթում, առանց երկար համաձայնեցման, լուծել բոլոր հարցերը (կարգավիճակ, փախստականներ, գույքի վերադարձ)։ Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ շարժվել դեպի փոխզիջում, որի ժամանակ ցանկացած նոր քայլ կամրապնդի կողմերի փախադարձ վստահությունը։ Խաղաղության առաջխաղացման կարևորագույն բաղկացուցիչն, բացի իրատեսությունից, պետք է համարել պրագմատիզմը։ Բանակցային գործընթացում պետք է հնարավորինս քիչ լինի վերացականությունը՝ կտրված կոնկրետ մարդկանց շահերից։

Միայն այն ժամանակ, երբ հակամարտության կարգավորումն ավելի շահավետ կլինի դիմակայության մասնակիցների բիզնեսի համար, իրենց սոցիալական և քաղաքական կարգավիճակի համար, քան թշնամություն շարունակելը (ներառյալ և զինված պայքարը), առաջընթացը խաղաղ կարգավորման գործում իրականություն կդառնա։ Այդ առումով անհեռանկարային է հայկական կողմին առաջարկել Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքների ազատագրումը՝ պատճառաբանելով դա «Հայաստանի միացումով Եվրոպային և եվրոպական չափանիշներին»։ Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի և այնտեղից ադրբեջանցի փախստականների համար «եվրապական արժեքները» չեն թվում հասկանալի և շոշափելի։

Եվ, վերջապես, վերջին (ըստ հերթականության և ոչ թե ըստ կարևորության) առաջարկությունը։ Բանակցային գործընթացը չպետք է ունենա նախապես հայտնի և ծրագրված արդյունք։ Կարգավիճակի կանխասահմանումը (տարածքային ամբողջականության կամ, հակառակը, ինքնորոշման հիման վրա) չի կարող կառուցողական լինել։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին խոսակցությունը չի կարող տեղի ունենալ առանց հաշվի առնելու այն բոլոր իրողությունները, որոնք տեղ են գտել վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Վիճելի տարածքների պարզապես վերադարձը այն պետությանը, որին դրանք ֆորմալ «վերագրվել են», չի կարող տեղի ունենալ բնորոշմամբ։ Միևնույն ժամանակ վտանգավոր է էթնիկական ինքնորոշման գործընթաց սադրելը։ 

Այսպիսով, հակամարտության լուծման հարցը պետք է լինի շահերի և անգամ քաղաքական առուծախի ամփոփիչ արդյունքը, եզրափակիչը: Այն չի կարող  հանձնվել հակամարտող կողմերին նախապես՝ սպանելով նրանց հետագա բանակցությունների ցանկացած պատճառաբանություն:-0-

Սերգեյ Մարկեդոնով, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ. «ՌԻԱ Նովոստիի» համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։