478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Եվրատեսիլ-2009. Հայաստանը ֆավորիտների թվում է
12:10
12 Մայիսի 2009

Այսօր Մոսկվայում, Օլիմպիյսկի մարզահամալիրում, կանցկացվի Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ 17 մասնակիցների թվում ելույթ կունենան նաև Հայաստանը ներկայացնող Անուշ և Ինգա Արշակյանները։

Հայաստանն արդեն չորրորդ անգամ է մասնակցում երաժշտական մրցույթին, և ողջ երկիրն առնվազն նախկին հաջող արդյունքների կրկնություն է ակնկալում, թեպետ հոգու խորքում բոլորը հույս ունեն, որ «Եվրատեսիլ» 55-րդ մրցույթը 2010թ.-ին կանցկացվի Երևանում։

Մեկ տարի առաջ հայ երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլում զբաղեցրեց չորրորդ տեղը՝ գերազանցելով Հայաստանի նախորդ ներկայացուցիչներ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր նախորդ մրցույթներում զբաղեցրել էին ութերորդ տեղը։

Նախորդներից այս մրցույթը տարբերվում է նրանով, որ SMS-հաղորդագրությունների միջոցով քվեարկող հեռուստադիտողների հետ մեկտեղ 42 մասնակից-երկրներից յուրաքանչյուրից քվեարկությանը կմասնակցի նաև պրոֆեսիոնալ ժյուրի, ընդ որում հեռուստադիտողների և ժյուրիի ձայները կհաշվվեն 50։50 սկզբունքով։

Կիսաեզրափակչի հաղթողներին եզրափակչում կմիանան Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ներկայացուցիչները, ովքեր «Եվրատեսիլի» պայմաններով ավտոմատ կերպով հայտնվում են եզրափակչում՝ որպես մրցույթի հիմնադիրներ։ Եզրափակիչ է անցնում նաև Ռուսաստանի ներկայացուցիչը, ով ուղղակիորեն հայտնվում է այնտեղ՝ նախորդ մրցույթի ժամանակ Դիմա Բիլանի հաղթանակի շնորհիվ։

Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի՝ հատուկ նախագծերի հարցերով խորհրդական Դիանա Մնացականյանը տեղեկացրել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, որ երկուշաբթի երկրորդ գլխավոր փորձի տեսագրությունը դիտելուց հետո ժյուրին արդեն քվեարկել է, սակայն քվեարկության արդյունքները կհրապարակվեն մայիսի 16-ին կայանալիք եզրափակչի ժամանակ։

Մնացականյանի խոսքերով, Եվրոպական հեռարձակողների միության (EBU) պահանջով հայկական ժյուրիի անդամների անունները պետք է գաղտնի մնան մինչև եզրափակիչ։

Ինչ վերաբերում է Ինգա և Անուշ Արշակյանների՝ երզրափակչում հայտնվելու հնարավորությանը, ապա Դիանա Մնացականյանը նշել է, որ անցկացված բոլոր հարցումների, բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումների և պարզապես տարբեր երկրների լրագրողների կարծիքի համաձայն՝ քույրերն առաջին կիսաեզրափակչի ֆավորիտներից են։

Մրցույթին Անուշն ու Ինգան կներկայացնեն փոփ-ֆոլկ ոճում գրված երգ, որի երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը (տեքստի հայերեն մասի) և Վարդան Զադոյանը (անգլերեն մասի), գործիքավորումը՝ Արա Թորոսյանի (Մուրզիկ)։

FRESH ART հայտնի ռուսական ընկերությունը կզբաղվի բեմականացմամբ, պարով, հագուստներով, դիմահարդարմամբ և սանրվածքով։ FRESH ART ընկերության հիմնադիրներ Ասլան Ախմադովը, Դավիթ Գևորգովն ու Ալեքսանդր Սիրադեկյանը ասել են, թե իրենք հպարտանում են, որ իրենց վստահել են ներկայացնել այնպիսի հզոր, հնագույն երկիր, ինչպիսին Հայաստանն է, և «ոչ թե ուղղակի երգով, այլ անսովոր, գունեղ երգով, որն իր մեջ է կրում բազմադարյա մշակույթ, սեփական երկրի էթնոս»։

Անհրաժեշտ է նշել, որ ազգությամբ ադրբեջանցի Ասլան Ախմադովը հայ մասնակիցներին օգնելու համար հայրենիքում խիստ քննադատության է ենթարկվել։ 

Նախօրեին մրցույթի կազմակերպիչները՝ Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստն ու «Եվրատեսիլ-09» գործադիր պրոդյուսեր, Առաջին ալիքի երաժշտական հեռարձակման տնօրինության ղեկավար Յուրի Ակսյուտան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են եզրափակչի և կիսաեզրափակիչների շոուների կազմակերպման որոշ մանրամասներից։ Ինչպես հաղորդում է մրցույթի պաշտոնական կայքը, եզրափակչի բեմականացումը կներկայացվի Դիմա Բիլանի պատմության հիման վրա, ով փոքրիկ տղայից դարձել է երգիչ և «Եվրատեսիլի» հաղթող։ «Եզրափակչի գլխավոր հերոս Դիմա Բիլանը ցույց կտա, թե ինչպես է վերափոխվել և ինչեր է հաղթահարել», - մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Կոնստանտին Էռնստը։

Նախաբանը կներկայացվի Դյու Սոլեյ կրկեսի թիմի հետ համատեղ, իսկ ձայների հաշվարկի ժամանակ հանդիսատեսին կզվարճացնի Արգենտինան ներկայացնող թիմը՝ ցուցադրելով իր «Fuerza Bruta» շոուն։ Բացի այդ, ինչպես պատմել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, ընդմիջման ժամանակ կներկայացվի «հեռուստաշոուի համար արտասովոր մի պատմություն»։ Սակայն նա չներկայացրեց մանրամասները։

«Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչի սյուժեն կկառուցվի ռուսական հեքիաթների, ավելի ճիշտ մրցույթի խորհրդանիշ՝ Հրե թռչունի հիման վրա։ «Եվրատեսիլ-2009» մրցույթի գործադիր պրոդյուսեր Յուրի Ակսյուտայի խոսքերով, նախաբանում կներկայացվեն ռուսական հեքիաթների սյուժեներ։ Մանկական Եվրատեսիլի հաղթողներ Մաշա և Նաստյա Տոլմաչյովները բեմ կբարձրանան Հրե թռչունի վրա նստած, բանալիով կբացեն ծառը, որի վրա խնձորների փոխարեն կլինեն երկրները խորհրդանշող սրտեր։

Ակսյուտան տեղեկացրել է, որ ձայների հաշվարկի ժամանակ ելույթ կունենա «բացառիկ և ողջ աշխարհում հայտնի համույթ»՝ Ալեքսանդրովի անվան երգի և պարի համույթը։ Համարին կմասնակցի նաև «Եվրատեսիլի» եզրափակչի մասնակից «Տատու» խումբը։

Երկրորդ կիսաեզրափակչի սյուժեն ավելի ժամանակակից կլինի։ «Տերեմոկ-կվարտետ» խումբը հանդես կգա կատակերգական համարով։ Էռնստի խոսքերով, հանդիսատեսը կտեսնի արջեր և գրաֆիտով նկարազարդված մատրյոշկաներ։ Ձայների հաշվարկի ժամանակ ելույթ կունենա Իգոր Մոիսեևի ժողովրդական պարի համույթը։

«Ես չգտիեմ, թե ով կհաղթի «Եվրատեսիլում» այս անգամ՝ այս մրցույթում Ռուսաստանի մասնակցությունից 15 տարի անց, մեզ համար դա կարևոր չէ», - նշել է Էռնստը։ «Մեր խնդիրն է անել այնպես, որ հաղթողը երջանիկ լինի»։ Նա ավելացրել է, որ «մենք երազում էինք ընդունել մրցույթը 1994թ.-ին, երբ Ռուսաստանն առաջին անգամ մասնակցեց այդ մրցույթին, և դա հաջողվեց»։

Էռնստի խոսքերով, Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլը» կդառնա ողջ պատմության մեջ ամենաթանկարժեքն ու եկամուտ չի բերի իր կազմակերպիչներին, որոնցից մեկը Ռուսաստանի Առաջին ալիքն է։

 «Օլիմպիադայի և Կաննի կինափառատոնի անցկացումը ևս եկամտաբեր չէ, սակայն, երբ խոսքը նման մակարդակի միջոցառման մասին է, ապա մեծ իրադարձության կերպար է ստեղծվում։ Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք կոտրել այն կարծրատիպերը, որոնք մինչ այժմ գոյություն ունեն եվրոպացիների մեծամասնության մոտ մեր երկրի մասին», - եզրափակել է նա։ («ՌԻԱ Նովոստիի» տեղեկատվությամբ՝ արդեն մրցույթի բյուջեն գերազանցում է 24 միլիոն եվրոն, սակայն հստակ գումարը կհրապարակվի մրցույթի ավարտից հետո)։

Էռնստը նաև տեղեկացրել է, որ «Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթողը կստանա մրցանակը՝ ռետրո ոճում ստեղծված բյուրեղապակյա խոսափողը 2008 թ.-ի Միսս աշխարհ Քսենյա Սուխինովայի ձեռքերից, ով ևս մրցույթի պաշտոնական դեմքն է։

Մրցույթի արտառոց և հետաքրքրաշարժ իրադարձությունների թվում կարելի է նշել, որ մրցույթի նախաշեմին «Եվրատեսիլ-2009»-ի հաղորդավարներ Անդրեյ Մալախովը, Իվան Ուրգանտը, Ալսուն և Նատալյա Վոդյանովան հայտարարել են լրագրողներին, որ քվեարկելու են Բրիտանիան ներկայացնող Ջեյդ Իվենի օգտին, ով հանդես է գալու It`s My Time երգով, որը գրել է Էնդրյու Լլոյդ Վեբերը։

«Ես աջակցում են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ Էնդրյու Լլոյդ Վեբերին տված խոստմանը և ևս քվեարկելու են Մեծ Բրիտանիայի օգտին, բացի այդ իմ տունն այժմ այնտեղ է», - նշել է թոփ-մոդել Նատալյա Վոդյանովան։

Նրա գործընկեր, հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը նաև խոստովանել է, որ Մեծ Բրիտանիան գտնվում է իր անձնական ֆավորիտների ցուցակի առաջին տեղում, Ջեյդին հետևում է Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը, հույն Սակիս Ռուվասն ու ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը։

Մրցույթի եզրափակչի վարող, երգչուհի Ալսուն նշել է, որ Մեծ Բրիտանիան իր համար ևս ամենամոտն է, քանի որ այդ երկրում նա ապրել է 11 տարի, իսկ Իվան Ուրգանտը կատակել է, թե երկար ժամանակ կարծել է, որ իր հայրը կիսով չափ բրիտանացի է, այդ պատճառով ընտրության խնդիր նա չի ունեցել։

«Եվրատեսիլ-2009» մրցույթի գործադիր պրոդյուսեր Յուրի Ակսյուտան խոստովանել է, որ քվեարկելու է Կաասի օգտին, ով «մրցույթն աստղային դարձնելու անհրաժեշտ լիցք է հաղորդել»։

Սակայն Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը հիշեցրել է բոլոր լրագրողներին, որ «վերոնշյալներից ոչ ոք մրցույթի ժյուրիի անդամ չէ»։-0-

Հայկ Խալաթյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։