487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան-Ալիև հանդիպումը ևս մեկ օղակ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
16:50
11 Մայիսի 2009

Անցյալ շաբաթվա կարևորագույն քաղաքական իրադարձություններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումն էր Պրահայում, որը, սակայն, հերթական անգամ միայն հաստատեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ գործընթացը։

Ւնչպես մայիսի 9-ի տոնակատարության ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Պրահայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքների շուրջ՝ տարածքային ամբողջականություն, խնդրի լուծում բացառապես խաղաղ ճանապարհով և ազգի ինքնորոշման իրավունք՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու իմաստով։

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ԼՂՀ ղեկավարի խոսքերով, «գոյություն ունի մեկ տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջականություն, որն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ։ Սա Ադրբեջանի տարածքը չէ, և որքան շուտ հարևան երկրի քաղաքական իշխանություններն ընդունեն դա, այդքան շուտ վերջնականապես կկարգավորվի խնդիրը»:

Միևնույն ժամանակ, Սահակյանը նշեց, որ ՀՀ նախագահի կողմից գործադրվում են բոլոր ջանքերը Բուդապեշտի գագաթնաժողովի դրույթները վերադարձնելու ուղղությամբ, որի արդյունքները արտացոլում էին հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ որպես լիարժեք կողմ ներգրավելու անհրաժեշտություը։

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ Արցախի օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն ունեն բոլոր հիմքերը բանակցություններում Ղարաբաղի մասնակցության հարցը բարձրացնելու համար: Նա նաև անընդունելի է համարել ղարաբաղյան կողմի բացակայությունը Պրահայում ընթացող բանակցություններին:

Միաժամանակ Վրաստանի տարածքում մեկնարկել են «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» (Cooperative Lancer/Cooperative Longbow) զորավարժությունները, որոնք անցկացվում են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Հայաստանի հրաժարվելը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից պայմանավորված է, այդ թվում, Ղարաբաղի հարցում Դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ Հոոպ Սխեֆերի դիրքորոշումով, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Նման որոշում ընդունելը պայմանավորված է նաև նրանով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ առկա միջազգային սկզբունքներից և նորմերից առանձնացրեց միայն տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասաց Օհանյանը։

Պաշտպանության նախարարի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, մատնանաշում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ազգի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը։

Զորավարժությունների առաջին փուլը կանցկացվի 2009թ. մայիսի 6-19-ը: Սկզբնապես ծրագրվում էր, որ ՆԱՏՕ-ի այս զորավարժություններին կմասնակցի դաշինքի 19 անդամ-երկիր, սակայն դրանցից հինգը՝ Հայաստանը, Ղազախստանը, Լատվիան, Մոլդովան, Սերբիան և Էստոնիան, հրաժարվեցին իրենց մասնակցությունից:

Պրահայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ՀՀ նախագահը նաև մասնակցեց «Արևելյան գործընկերություն» ծրագրի քննարկումներին։ Հանդիպման ընթացքում «Արևելյան գործընկերություն» ծրագրին պաշտոնական մեկնարկ տրվեց։

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի խոսքեորվ՝ Եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է։  Նա նշեց, որ «Արևելյան գործընկերության» քաղաքականության մեջ, որը եվրաինտեգրման ընդհանուր ծրագրի մի մասն է, ընդգրկված են ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները, ինչի առնչությամբ էլ Եվրոպայի ազդեցության ոլորտում ընդգրկվելու մրցակցությունն այլ իմաստ է ստանում։

«Այն երկիրը, որն ավելի շատ փորձի օգտագործել Եվրոպայի տրամադրած հնարավորությունները ազգային շահերին, քաղաքացիական հասարակության զարգացմանը ծառայեցնելու համար, ամենաշահավետ իրավիճակում կհայտնվի եվրաինտեգրման առումով»,- ասաց Բեկարյանը։

ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն իր հերթին նշեց, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի գաղափարը Եվրոպայի հետ հուսալի, կայուն և համագործակցող հարևանների առկայությունն է, երբ հիմնական գործընկերությունը կկենտրոնանա ժողովրդավարության, էներգետիիկ անվտանգության, շուկայական տնտեսության և գործընկեր երկրներում կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ:

Փոխնախարարը նշեց, որ «Արևելյան գործընկերությունը» կիրականացվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափով ԵՄ բոլոր երկրների հետ։ Միաժամանակ երկկողմ ձևաչափը ենթադրում է հիմքերի ստեղծում համաձայնագրեր ստորագրելու համար ԵՄ և ծրագրի անդամ-երկրներից յուրաքանչյուրի հետ, ինչին Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս։

«Համաձայնագրերը կստորագրվեն այն երկրների հետ, որոնք էական առաջընթաց կգրանցեն բոլոր հիմնական ուղղություններով՝ սկսած ժողովրդավարությունից մինչև արդյունավետ կառավարման ոլորտը»,- ասաց Ղազինյանը։

Բազմակողմանի ձևաչափը, նրա խոսքերով, կգործի մասնակիցների համատեղ որոշումների հիման վրա չորս հիմնական պլատֆորմներով՝ ժողովրդավարություն, կայունություն և լավ կառավարում, տնտեսական ինտեգրում և մերձեցում ԵՄ քաղաքականության հետ, էներգետիկ անվտանգություն, բնակչության շփումները։

ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ընդունվել է Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ և հաստատվել է ԵՄ 27 երկրների կողմից 2008 թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ «Արևելյան գործընկերություն» փաթեթը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության զարգացում, քաղաքական ինտեգրման աստիճանի առավել զգալի բարձրացում։

Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն այդ երկրներին 600 մլն եվրո կհատկացնի 2009-2013 թթ.-ին։   

Ընդ որում «Արևելյան գործընկերությունը», ինչպես և հարևանության ողջ քաղաքականությունը, չի ենթադրում ԵՄ անդամակցություն այն երկրների համար, որոնց վրա այն տարածվում է։  

Մինչդեռ, շարունակվում են «Ճանապարհային քարտեզի» բուռն քննարկումները, որը հայտնվեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին ապրիլյան համաձայնության արդյունքում։ Կարեն Բեքարյանի խոսքերով, Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտ նվազագույնն առայժմ չունեն, հաշվի առնելով, որ ստորագրված համաձայնագիրը երկու կողմերի հարաբերություններն արտացոլող միակ փաստաթուղթն է։

Իր հերթին, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, իսկ վերջին մեկ տարում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին այդ հարաբերությունների որոշակի առաջընթացը։

«Դրական տեղաշարժեր կարելի է նկատել, սկսած «ֆուտբոլային դիվանագիտությունից», այսինքն Թուրքիայի նախագահի Հայաստան ժամանումից և ավարտած հարաբերությունների նորմալացման մասին հայ-թուրքական համատեղ համաձայնագրի ստորագրմամբ և «Ճանապարհային քարտեզի» ընդունմամբ»,- պարզաբանեց Մարկարովը։

ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը նշեց, որ քարտեզը կհրապարակվի միայն այն բանից հետո, երբ փաստաթուղթը կպատրաստվի, ու ՀՀ նախագահը որոշում ընդունի այն ներկայացնել հանրությանը։

Ընդհանուր ֆոնին բավականին ռեզոնանսային է հնչում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի կարծիքը, որի համաձայն՝ հայ-թուրքական «ճանապարհային քարտեզ» գոյություն չունի, քանի որ նման փաստաթղթեր չեն պատրաստվում երկու-երեք օրվա ընթացքում։

«Հրապարակվել է միայն Հայաստանի և Թուրքիայի բարի կամքն արտահայտող հայտարարություն երկկողմ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։ Նրա խոսքերով՝ այդ հայտարարությունն առաջին հերթին պետք էր Թուրքիային Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավելու համար։

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզի» ընդունումն առիթ հանդիսացավ, որպեսզի ՀՅԴ-ն դուրս գար իշխող կոալիցիայից, իսկ շաբաթվա նորությունը իշխանության մարմիններում դրա ներկայացուցիչների կողմից զբաղեցրած պաշտոնների ազատումը եղավ։

Ապրիլի 27-ին ՀՅԴ-ն հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվել է օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները։

Ընդ որում իշխող կոալիցիան դաշնակցականներին առաջարկեց պահպանել երկու խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները։ Արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունեց այդ առաջարկը, իսկ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հարցերի հանձնաժողովի ղեկավար Արթուր Աղաբեկյանը մերժեց ու հրաժարական տվեց՝ հրաժարվելով նաև ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնից։

Նշանակալի դարձավ նաև այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր ստորագրեց Շառլ Ազնավուրին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը` Ժնև): ՀՀ  նախագահի մայիսի 5-ին ստորագրած մեկ այլ հրամանագրով Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ժնև):

Միևնույն ժամանակ մայիսի 9-ին աշխարհը տոնում էր Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստական զավթիչների դեմ տարած հաղթանակի 64-րդ տարեդարձը։

Մայիսի 9-ը Ղարաբաղում եռակի տոն է՝ Հայրենական մեծ պատերազմի  Հաղթանակի օրը, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման 16-ամյակը և Շուշի քաղաքի ազատագրումը։

Այս առնչությամբ ՀՀ և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմի զոհերի հուշակոթողին Ստեփանակերտում, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին Շուշիում։ Տոնակատարությունների շրջանակներում նախագահները բնակարանների բանալիներ հանձնեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի 16 զինծառայողի։ -0-  

Օլեգ Բարնաշով, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։