483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ինչ է պատրաստում գալիք օրը...
15:19
04 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ինչ է գալիք օրը, ավելի շուտ, ամիսը պատրաստում մեզ համար... Նման մտքեր են միանգամայն արդարացիորեն ծագում հայ հասարակության մեջ անցյալ շաբաթվա քաղաքական իրադարձություններից հետո։  

Քաղաքական շաբաթը Հայաստանում բավականին բուռն սկսվեց։ Երկիրը դեռ չէր հասցրել ուշքի գալ հայ-թուրքական համատեղ հայտարարությունից՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բանակցային գործընթացում «ճանապարհային քարտեզի» ընդունման մասին, երբ անմիջապես հաջորդեց կտրուկ արձագանք կոալիցիոն կուսակցություններից մեկի՝ ՀՅԴ-ի կողմից։  

Երկուշաբթի ՀՅԴ-ն հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվեց օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները՝ հիմնավորելով այդ քայլն արտաքին քաղաքական ուղու վերաբերյալ տարակարծություններով:

Սակայն արդեն հինգշաբթի հնչեց ՀՅԴ հայտարարությունն այն մասին, որ ՀՅԴ-ն կպահպանի խորհրդարանական երկու հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները՝ արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի: Ընդ որում լրիվ պարզ չէ, թե ինչու կոալիցիոն կուսակցությունները որոշեցին ընդդիմության շարքերն անցնող ՀՅԴ-ին թողնել խորհրդարանի երկու նման կարևոր պաշտոնները։

ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալուն անհապաղ արձագանքեցին կոալիցիոն մյուս կուսակցությունները, որոնք երկուշաբթի հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ որպես գործող քաղաքական կոալիցիայի անդամներ, ողջունեցին երկրի նախագահի քայլերը՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում։

Դրական գնահատելով համատեղ աշխատանքը Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ և կարևորելով բազմակարծությունն իբրև արժեք` կուսակցությունները իրենց հարգանքն են արտահայտել Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշումների հանդեպ։

Անցյալ շաբաթվա չլուծված հարցերից մեկն այն էր, թե կոալիցիոն կուսակցություններից որի՞ն կանցնեն կառավարության թափուր մնացած պորտֆելները։ Այս թեմայով ելույթ ունեցավ «ԲՀ» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ հայտարարելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հավակնում ոչ մի պաշտոնի։ Բայց հավելեց, որ անհրաժեշտության դեպքում կուսակցությունը կներկայացնի «պատրաստված մասնագետների»։

Հետաքրքիր էր ընդդիմադիր ճամբարի արձագանքը ՀՅԴ՝ կոալիացիայից դուրս գալու և ընդդիմության կողմն անցնելու կապակցությամբ։

«Մենք կարող ենք միայն ողջունել այդ քայլը։ Բնականաբար, այդ որոշումը ազդեցություն կուենա հանրապետության քաղաքական կյանքի վրա»,- հինգշաբթի լրագրողներին հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։  

Այլ էր արմատական ընդդիմության արձագանքը, որը կարծում է, որ կարելի է հայտարարել ընդդիմության կողմն անցնելու մասին, բայց ընդդիմություն կոչվելու իրավունքը դեռ պետք է վաստակել։ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանի խոսքերով` այնուամենայնիվ ՀԱԿ-ը չի բացառում ՀՅԴ-ի հետ համագործակցության հնարավորությունը։  

Միաժամանակ արմատական ընդդիմությունը, ինչպես հայտարարվել էր, մայիսի 1-ին անցկացրեց հանրահավաք։ Այնտեղ անդրադարձ եղավ «ճանապարհային քարտեզի» թեմային։ Ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը և պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։ «Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում»,- ասաց նա։

Սակայն ՏերՊետրոսյանը թերահավատորեն վերաբերվեց հայ-թորքական հարաբերությունների կարգավորման հնարավորությանը «ճանապարհային քարտեզի» օգնությամբ։ Նրա կարծիքով՝ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջև նաև մի ավելի նվազագույն և կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1 ։ 0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի։

Հանրահավաքին նաև հայտարարվեց, որ մայիսը Հայաստանում ակտիվ քաղաքական ամիս կլինի, և որ մայիսին ընդդիությունը մտադիր է մի շարք հանրահավաքներ անցկացնել։ ՀԱԿ անդամ Արարատ Զուրաբյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների արշավի շրջանակներում ՀԱԿ-ը մայիսի 4-ին հանրահավաք կանցկացնի Արաբկիր, մայիսի 5-ին՝ Նորք Մարաշ, մայիսի 6-ին՝ Աջափնյակ, մայիսի 7-ին՝ Դավթաշեն, 13-ին՝ Ավան համայնքներում, իսկ 15-ին համահանրապետական հանրահավաք կլինի Երևանում, դարձյալ մատենադարանի մոտ։   

Նշենք, որ հինգշաբթի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Ավագանու խորհրդի ընտրությունների կուսակցական նախընտրական ցուցակները: Որոշման համաձայն՝ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ 

ՀՅԴ-ի ցուցակի հաստատմանը դեմ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը: Իր դիրքորոշումը նա հիմնավորեց այն հանգամանքով, որ Դաշնակցության ցուցակի առաջին համարի տակ գրանցված Արծվիկ Մինասյանը միայն դատարանով կարողացավ Երևանում բնակվելու վերաբերյալ վկայական ստանալ:

Սակայն քվեարկության ժամանակ ԿԸՀ մյուս վեց անդամները կողմ արտահայտվեցին Դաշնակցության ցուցակի գրանցմանը:

Անցյալ շաբաթվա մեկ այլ կարևոր իրադարձություն էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Հայաստան և այցի ընթացքում հնչած լավատեսական հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության հնարավոր շուտ կարգավորման մասին։ Այս հայտարարությունները մտածելու տեղիք տվեցին, բայց բավականին աննկատ անցան ՀՅԴ կոալիցիայից դուրս գալու հետ կապված իրադարձությունների ֆոնի ներքո։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ ղարաբաղյան հարցը հնարավոր է լուծել առաջիկա մի քանի ամսիների ընթացքում։ «Հստակ մենք դա չենք կարող կանխատեսել, բայց հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին դա հնարավոր կլինի»,- երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց նա։

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն կարծում է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը մայիսի 7-ին Պրահայում շատ հայեցակարգային ու օգտակար կլինի։  

«Մենք կարծում ենք, որ երկու նախագահներն էլ վստահ են, որ, ինչպես ասել է Ֆրանսիայի ԱԳն նախկին ղեկավար Արիսթիդ Բրիյանը, «ոչ կատարյալ փոխզիջումներն անհամամեմատ ավելի լավ են, քան իրական պատերազմը»»,- հավելեց ֆրանսիացի համանախագահը։ Նա ավելացրեց նաև, որ երկու երկրների առաջնորդներից յուրաքանչյուրի հետ տվյալ հանդիպմանը նախորդող երկար աշխատանք է տարվել։

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե կարելի՞ է տեսանելի հեռանկարում «ճանապարհային քարտեզի» ստորագրում ակնկալել նաև Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ, հայտարարեց, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե կողմերը նախագահների մակարդակով ինչ որոշում կկայացնեն այն մասին, թե ինչպես է մշակվելու համապատասխան խաղաղ համաձայնագիրը իրենց կողմից կարգավորման բազային սկզբունքները հաստատելուց հետո։   

«Սկզբունքները հաստատելուց հետո աշխատանքը կտարվի խաղաղ համաձայնագրի տեքստի նախագծի մշակման հարթությունում»,- ասաց նա։

Համանախագահները դրական են գնահատել Հայաստանի և Թուրքիայի կողմից «Ճանապարհային քարտեզի» ընդունումը։  ԱՄՆ-ի, Ֆրանիսայի և Ռուսաստանի իշխանությունները միշտ համարել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը օգուտ կբերի տարածաշրջանին, հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։

«Մենք հասկանում ենք, որ դրա համար աշխատանքային փաստաթուղթ է մշակվել և «Ճանապարհային քարտեզը», որոնցում ներկայացված է հարաբերությունների կարգավորման փիլիսոփայությունը, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ քայլերն ու դրանց հաջորդականությունը»,- ասաց նա։  

Միաժամանակ տահոգի էր ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի պատասխանը այն հարցին, թե հնչած համատեքստում ինչպես են տեղավորվում Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ իր երկիրը հարևան Հայաստանի հետ սահմանը չի բացի մինչև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։   

Ֆասիեն պատասխանեց, որ համանախագահներն իրավասու չեն մեկնաբանելու այն երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, որի հետ, ելնելով հարաբերությունների բնույթից, բանակցություններ չեն վարում։ Սակայն նա ավելացրեց, որ Թուրքիան այն երկրներից է, որոնք ընդգրկված են ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, և «համանախագահական գործունեության ողջ ընթացքում մենք չենք նկատել Թուրքիայի աջակցության պակասը մեր աշխատանքում»,- ասաց Ֆասիեն։

Շաբաթվա վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների հետ, ովքեր մայիսի 1-3-ը Ծաղկաձորում անցկացրեցին ոչ պաշտոնական հավաքը՝ կազմակերպված ՄԻԱԿ կուսակցության կողմից՝ երկրի նախագահի հովանավորությամբ։ Դրան մասնակցել են երիտասարդ քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Բելգիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Դանիայից, Հունգարիայից և Ղազախստանից:

Հանդիպման նպատակը երիտասարդ քաղաքական գործիչներին միջազգային հարաբերությունների, քաղաքական, տնտեսական ու այլ հարցերի շուրջ ոչ պաշտոնական ձևաչափում քննարկումներ անցկացնելու հնարավորություն տալն է։

Նախագահ Սարգսյանը հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի մի մասն է։ Նախագահը հայտնեց մոտ օրերս Պրահա կատարելիք իր այցի մասին՝ գագքթնաժողովին մասնակցելու նպատակով, որտեղ ևս մի քանի հետխորհրդային պետությունների ներկայացուցիչների հետ կքննարկվեն ԵՄ հետ նոր հարաբերություններ ձևավորելու հարցեր։

Հայկական պետության ղեկավարը միստի մասնակիցներին ծանոթացրեց Ղարաբաղյան հակամարտության պատմությանը և ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի հավատարմությունը դրա՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը։ -0-  

Հայկ Խալաթյան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։