482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Թուրքիան և ճանապարհային քարտեզը
13:00
27 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.Անշուշտ, կարելի է պատմական համարել ապրիլի 23-ի գիշերը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարությունը:

Կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ սահմանվել է ճանապարհային քարտեզ»: Դրանում նաև նշվում էր, որ կողմերի համաձայնեցրած սկզբունքները դրական հեռանկար են ստեղծում բանակցային գործընթացի շարունակության համար։

Տվյալ հայտարարությունը արժանացել է Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ոչ միանշանակ արձագանքին։  Այսպես՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների՝ հարաբերությունների կարգավորման մասին համատեղ հայտարարությունը վկայում է, որ անհրաժեշտ է առաջ գնալ երկկողմ հարաբերությունների հարցում:

«Իմ կարծիով հռչակագիրը չափազանց հատկանշական է, քանի որ վերջին օրերի և նույնիսկ շաբաթների ընթացքում Հայաստանում և Ադրբեջանում չափազանց շատ հայտարարություններ էին հնչում այ մասին, որ հայ-թուրքական փոխգործակցության գործընթացը դադարեցվել է», - ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով՝ հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման առնչությամբ հայ-թուրքական բանակցային գործընթացը կենդանի գործընթաց է, այն շարունակվում է և միանգամայն կարող է հանգեցնել արդյունքների, ընդ որում շատ շուտով:

Հայտարարությունը դրական են գնահատել նաև ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության ու անվտանգության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Հայաստանում և Արցախում Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։  

Սակայն ընդունվծ համատեղ հայտարարություննանակնկալ էր ՀՅԴ-իամար, որի ղեկավարներնանգամ հայտարարեցին, որ մտադիր են քննարկել Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում մնալու նպատակահարմարությունը։

«ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ և հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ կուսակցության համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը պետության ինքնիշխան և կենսունակ լինելիության և սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերթվ՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունը վտանգավոր է ոչ իր բովանդակությամբ, այլ հաշվի առնելով այն համատեքստը, որում այն արվել է:

«Դա, առաջին հերթին, վերաբերում է այն հայտարարություններին, որոնք հնչեցնում է Թուրքիան ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև այն հայտարարություններին, որոնք ի հավելում արվել էին Ադրբեջանից։ Դրանք բոլորն իրենց բնույթով հակահայկական հայտարարություններ էին», - ասաց Ռուստամյանը:

Թուրքական կառավարության ղեկավար Էրդողանը ապրիլի 20-ին հայտարարել է, որ իր երկիրը չի բացի սահմանները հարևան Հայաստանի հետ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանն իր հերթին անցյալ շաբաթ Երևանում տեղեկացրել էր, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է իրականացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև  բանակցություններին զուգահեռ։

Ռուստամյանը նաև նշեց, որ «Թուրքիան, ըստ էության, միշտ փորձում է որպես Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր հաստատման նախապայման դադարեցնել և խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»։

Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում իրական տեղաշարժերը հնարավոր են, եթե Թուրքիան դադարի խոսել նախապայմանների լեզվով, ինչը բանակցությունները փակուղի է մտցնում։  

Միաժամանակ թուրքական «Սաբահ» թերթի տեղեկատվության համաձայն՝ Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հինգ կետերի շուրջ։Մասնավորապես, իբրև թե որոշում է ընդունվել, որ Հայաստանը կճանաչի 1921 թ.-ին Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև ստորագրված Կարսի պայմանագիրը, և այն այլևս քննարկման առարկա չի լինի։Բացի այդ, Հայոց ցեղասպանության խնդրի քննարկման նպատակով, իբրև թե, կստեղծվի երկու երկրների պատմաբանների հանձնաժողով, որին կարող են միանալ երրորդ երկրները։ Պայմանավորվածությունները նաև նախատեսում են երկու երկրների միջև սահմանի բացում ու փոխադարձ առևտրի հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստում։

Մեկնաբանելով տվյալ տեղեկատվությունը՝ ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը նշեց, որ «նման լուրջ հարցում հարկ է հավատալ այն տեղեկատվությանը, որը բխում է պաշտոնական աղբյուրներից»։  

Շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը երկրի ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բանակցությունների գործընթացը՝ վստահություն հայտնելով, որ այն կստանա հայ ժողովրդի աջակցությունը։

«Ես վստահ եմ, որ մենք տեսանելի ապագայում մեր հանրությանը կներկայացնենք նաև այն փաստաթուղթը, որի շուրջ մենք բանակցում ենք և վստահ եմ, որ կստանանք մեր ժողովրդի, մեր հասարակության հավանությունն այդ դրույթներին»,- ասել է պետության ղեկավարը:

«Մեր մոտեցումը հստակ է և պարզ` 21-րդ դարում Եվրոպայում չեն կարող լինել փակ սահմաններ: Արդյունավետ պետություն լինելու համար մենք պետք է բազմազանեցնենք մեր տրանսպորտային միջանցքները, էներգետիկ աղբյուրները, տնտեսական կապերի աշխարհագրությունը»,- ընդգծել է նախագահը: 

Հատկանշական է, որ տվյալ համատեղ հայտարարությունն ընդունվել է ապրիլի 24-ին՝ ողջ աշխարհի հայության կողմից նշվող Հայոց ցեղասպանության հիշատակության օրվա նախօրեին։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցւթյամբ հայ ժողովրդին հղած ուղերձում դարձյալ չարտաբերեց «Ցեղասպանություն» բառը (ինչպես խոստացել էր իր նախընտրական արշավի ժամանակ), որին շունչները պահած սպասում էին աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերը։      

Սակայն ամերիկացի առաջնորդն ամեն դեպքում կարողացավ, ինչպես ասում են, պարզերես դուրս գալ վիճակից։ «Ցեղասպանություն» բառի փոխարեն նախագահի շուրթերից հնչեցին հայերեն «Մեծ Եղեռն» բառերը, որոնք հասկանալի են եման մի  հայի՝ աշխարհի ցանկացած կետում. հենց այդպես են Հայաստանում անվանում 1915-1923 թթ.-ի Ցեղասպանությունը։   

Դրանից մեկ օր առաջ Russia Today-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Միացյալ Նահանգներին չի դրդում ճանաչել ցեղասպանությունը: «Ուզում եմ հիշեցնել, որ երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պարբերաբար քննարկվում է հայոց ցեղասպանության խնդիրը, գրեթե առանց բացառության, բոլոր կոնգրեսականներն էլ ասում են, որ ցեղասպանություն եղել է»,-ասել է երկրի ղեկավարը:

«Ուղղակի այդ կոնգրեսականների մի մասն ասում է, որ այո` ցեղասպանություն եղել է, և Միացյալ Նահանգները պարտավոր է ճանաչել այդ եղելությունը, իսկ մյուս մասն ասում է, որ այո, եղել է, բայց այսօր Միացյալ Նահանգների ազգային շահերից չի բխում ցեղասպանության ճանաչումը»,- պարզաբանեց նա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ուղերձում նշել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը պատմական արդարության վերականգնման խնդիր է:

«94 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրվեց ու իրականացվեց Հայոց ցեղասպանությունը: Մեր ժողովրդի մի հսկայական հատվածը սառնասրտորեն ոչնչացվեց: Եվ այսօր Մեծ եղեռնը վերապրածների, նրանց ժառանգների ու ողջ հայության համար ցեղասպանությունը ոչ միայն անցյալի իրողություն է, այլև ներկայի ու ճակատագրի անքակտելի մաս», - ընդգծել է նախագահը։

«Ժխտել ցեղասպանությունը` նշանակում է մոռացության մատնել մարդկության դեմ ուղղված հանցանքն ու ճանապարհ բացել նմանօրինակ նոր ոճիրների համար», - ասվում է ուղերձում։ Բացի այդ, նախագահի խոսքերով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ամենաարդյունավետ միջոցն է նման հանցագործությունների կրկնությունը թույլ չտալու համար։

Հայաստան–Թուրքիա հարաբերությունները դարձան նաև Երևան-Մոսկվա տեսակամուրջի բուռն քննարկումների թեման։  «Անցած տարիների բեռը պահպանվում է և հոգեբանորեն կպահպանվի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում»,- ասաց Բաղդասարովը», - ՌԴ Պետական դումայի միջազգային գործերով պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը, որը հոռետեսորեն է տրամադրված Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման երկարաժամկետության հարցում, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք իսկապես բարելավվեն։  

Միաժամանակ պատգամավորն ասաց, որ հայ-թուրքական սահմանի բացումից Թուրքիան ավելի շատ բան է ստանում, քան Հայաստանը, քանի որ դա Թուրքիայի համար բավականին միջանցիկ ուղի է ոչ միայն դեպի Կովկաս, այլև հետագայում Կենտրոնական Ասիա՝ այնտեղ սեփական դերի ուժեղացումով»,- պարզաբանեց նա։

Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովի խոսքերով՝ հայ-թուրքական սահմանի բացումը ոչ 2009 թ.-ի ամռանը, ոչ էլ աշնանը լիարժեք կերպով լուծում չի ստանա։ Նա կարծում է, որ սահմանի բացումը ինքնին կարող է խորհրդանշական ժեստ լինել Անկարայի կողմից, բայց իրականում այն չի լուծի հարցերի այն համալիրը, այդ թվում և հնացածները, որն իրական սպառնալիք է  Հարավային Կովկասի անվտանգության համար։

Միաժամանակ ռուս-հայկական հարաբերությունների թեման արծարծվել է ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ ապրիլի 22-23-ին՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքների հիման վրա՝ շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահից բանակցային գործընթացում ներդրված ջանքերի ու հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ընթացքում Սարգսյանն ու Մեդվեդևը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև առկա ռազմավարական, դաշնակցային հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի վառ ապացույցը  տարբեր ուղղություններով զարգացող լայնամասշտաբ համագործակցությունն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև։

Երկու երկրների նախագահները բարձր գնահատեցին ռազմավարական գործընկերների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման դինամիկան՝ չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին։ Սարգսյանն ու Մեդվեդևը գոհունակություն հայտնեցին հումանիտար ոլորտում լայն փոխգործակցության, երկու երկրների գիտակրթական ու մշակութային հաստատությունների միջև դինամիկ աճող կապերի առնչությամբ։

Օլեգ Բարնաշով, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: