486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերություններ. ճանապարհի սկի՞զբ. ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ
11:51
24 Ապրիլի 2009

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ «Հայաստանը և Թուրքիան միասին, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները և զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում»: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ սահմանվել է ճանապարհային քարտեզ»:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը պարզաբանեց, որ «ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը նշանակում է  ձեռնարկվելիք քայլերի ծրագիր:

Այս, ըստ էության՝ սենսացիոն իրադարձության վերաբերյալ մեկնաբանությունները չուշացան։ Պաշտոնական Վաշինգտոնն անմիջապես ողջունեց այդ հայտարարությունը։

«Միացյալ Նահանգների դիրքորոշումը մնում է նույնը և կայանում է նրանում, որ հարաբերությունների նորմալացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Դեյվիդ Վուդը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների՝ հարաբերությունների կարգավորման մասին համատեղ հայտարարությունը վկայում է, որ անհրաժեշտ է առաջ գնալ երկկողմ հարաբերությունների հարցում:

«Իմ կարծիով հռչակագիրը չափազանց հատկանշական է, քանի որ վերջին օրերի և նույնիսկ շաբաթների ընթացքում Հայաստանում և Ադրբեջանում չափազանց շատ հայտարարություններ էին հնչում այ մասին, որ հայ-թուրքական փոխգործակցության գործընթացը դադարեցվել է», - ասաց Իսկանդարյանը։

Միաժամանակ նա նշեց, որ փոխհարաբերությունների կարգավորման և սահմանների բացման առնչությամբ հայ-թուրքական բանակցային գործընթացը «կենդանի գործընթաց է, այն շարունակվում է և միանգամայն կարող է հանգեցնել արդյունքների, ընդ որում շատ շուտով»:

Փորձագետը նշանակալի համարեց մինչև ապրիլի 24-ը այդ հայտարարության ստորագրումը։

«Թուրքերի համար կարևոր է, թե ինչ է տեղի ունենալու ԱՄՆ-ում ապրիլի 24-ին, և ԱՄՆ-ի համարել է կարևոր այն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններում, այդ պատճառով ես չեմ կարծում, որ այս ամենը պատահական է։ Սրանք միմյանց հետ կապված իրադարձություններ են, և ես գրեթե համոզված եմ, որ վաղը Օբամայի բավականին խիստ հայտարարության ժամանակ «ցեղասպանություն» բառը չի հնչի», - ասաց Իսկանդարյանը։

Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունը ողջունեց Ամերիկայի հայկական համագումարը:

«Այն փաստը, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցությունների մեջ են մտել, պետք է ողջունել, քանի որ դա երկու կողմերի համար էլ բարդ փուլ էր»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդանյանը։   

Վարդանյանը նշեց, որ ԱՀԱ-ն կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, քանի որ դա երկու ժողովուրդների օգտին է։

«Ես չեմ ընդունում այն, որ 21-րդ դարում կարող են փակ սահմաններ լինել։ Հայ-թուրքական սահմանի բացումը բիզնեսի և զբոսաշրջության առումով կնպաստի երկու երկրների՝ իրար մոտ գտնվող շրջանների զարգացմանը»,- հայտարարեց Վարդանյանը։ Նա նաև դժվարացավ պատասխանել հարցին այն մասին, թե սահմանը կբացվի՞, արդյոք, մինչև 2009 թ.-ի վերջը։   

Երկու երկրների արտգործնախարարությունների հայտարարության վերաբերյալ իր կարծիքը արտահայտեց նաև Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ Հանրապետական կուսակցությունը անթույլատրելի է համարում 21-րդ դարում պետությունների միջև փակ սահմանների առկայությունը:

Նրա խոսքերով՝ հարաբերությունների նորմալացման գործընթացը վաղուց է սկսվել, երբ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թ.-ին Մոսկվայում հայտարարեց այն մասին, որ հայկական կողմն առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու կողմնակիցն է և իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին հրավիրեց Երևան՝ սեպտեմբերի 6-ին երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը դիտելու։

«Սրան հաջորդեցին որոշակի գործընթացներ, մասնավորապես, Դավոսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը բարձր մակարդակով»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն ու նախագահ Սարգսյանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու առանց նախապայմանների սահմանների բացման կողմնակիցն են։ Շարմազանովն ավելացրեց, որ անգամ դեկլարատիվ բնույթ կրող հայտարարությունը գործընթացն ավելի շոշափելի է դարձնում։   

Բավականին կտրուկ, սակայն սպասված հայտարարությամբ է հանդես եկել «Դաշնակցություն» կուսակցությունը։

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների հետ».- ասվում է կուսակցության՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը։

«ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ և հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ կուսակցության համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը պետության ինքնիշխան և կենսունակ լինելիության և սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։

«Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին և Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ Արցախյան հիմնախնդրի և ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին»- ընդգծվում է հայտարարությունում։

Երեկ երեկոյան անցկացվել է ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը, որը կազմակերպել էր Դաշնակցություն կուսակցությունը։

Երթը սկսվել է թուրքական դրոշն այրելով։ Ի նշան հույսի, հավատի և ցեղասպանության զոհերի հիշատակի՝ երթի ժամանակ վառվել են հազարավոր ջահեր և մոմեր։

Տեղի երիտասարդությունից բացի ակցիային մասնակցել են սփյուռքահայեր, որոնք այս օրերի հատուկ եկել են Հայաստան՝ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: