481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Չարդարացված կանխատեսումներ. հայ-թուրքական սահմանը դեռ փակ է
13:14
20 Ապրիլի 2009

Նախորդ շաբաթը Հայաստանում կարելի է համարել այցերի, գագաթնաժողովների և չիրականացված սպասումների շաբաթ, չէ որ հենց Երևանում կայացած ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրի նիստի հետ էին շատ քաղաքագետներ կապում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ համաձայնության հասնելու հնարավորությունը և նույնիսկ կոնկրետ ժամկետ էին նշում ապրիլի 16-ը։ Սակայն, չնայած նիստի հագեցած օրակարգին և Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի մասնակցությանը, ցանկալի արդյունքների հասնել չհաջողվեց։

Այն, որ լավատես կանխատեսումները չպետք է իրականանային, հասկանալի դարձավ դեռ Բաբաջանի՝ Երևան ժամանելուց առաջ։ Արդեն Երևան թռչող ինքնաթիռում Թուրքիայի (որի նախաձեռնությամբ 1993թ.-ին փակվել է հայ-թուրքական սահմանը) ԱԳ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում համապարփակ լուծում է ակնկալում և կողմ է հարաբերությունների ամբողջական նորմալացմանը։ Սակայն ԱԳ նախարարը միանգամից հայտարարեց, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա բազմամյա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ընթացող Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին զուգահեռ։

Պաշտոնական Անկարայի նման դիրքորոշումը զարմանալի չէ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում շատ տարիներ ադրբեջանամետ դիրքորոշում զբաղեցնող Թուրքիան չի կարող հրաժարվել իր վստահելի դաշնակցին և կրստեր եղբորն աջակցելուց, նույնիսկ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխարեն, ինչը առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելու գործում, ինչի մասին երկիրը երազում է արդեն երկար տարիներ ի վեր։

Թուրքիայում ադրբեջանական լոբբիստական ուժի մասին, որը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, ՍԾՏՀ ԱԳՆԽ նիստին նախորդող կազմակերպության երկրների գործարար խորհրդի 37-րդ նիստի ժամանակ խոսեց նաև հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քահան Սոյակը։ Փորձագետը նշեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը կախված է երկու կողմերի քաղաքական կամքից, և Թուրքիայում մարդկանց մեծամասնությունը ցանկանում են, որ սահմանը բացվի, և դրան կողմ է նաև թուրքական կառավարությունը։ Սակայն ադրբեջանամետ ուժեղ լոբբին և քաղաքական դժվարությունները շոշափելի խոչընդոտներ են ստեղծում համագործակցության հաստատման ճանապարհին։

Ապրիլի 15-16-ը կայացած ՍԾՏՀ ԱԳՆԽ նիստի ժամանակ ամփոփվեցին այդ կառույցում Հայաստանի կես տարվա նախագահության արդյունքները, որին բոլոր մասնակից-երկրները դրական գնահատական տվեցին՝ նշելով, որ 2008թ.-ի նոյեմբերին ՍԾՏՀ նախագահությունը ստանձնած Հայաստանն իր ղեկավարության ընթացքում զգալի հաջողությունների է հասել։

Հատկանշական է, որ Երևանում կայացած ԱԳՆԽ նիստի ժամանակ ՍԾՏՀ-ի նախագահությունը Հայաստանից փոխանցվեց Ադրբեջանին, որը ներկայացնում էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևը։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխանցելով ՍԾՏՀ-ի նախագահությունը Ադրբեջանին, հետնորդին հաջողություններ մաղթեց և հույս հայտնեց, որ Հայաստանի կողմից ձեռք բերված հաջողությունները կշարունակվեն։

ՍԾՏՀ ԱԳՆԽ նիստից հետո մեկուկես ժամանոց մամուլի ասուլիս էր կազմակերպվել՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի, Ալբանիայի փոխարտգործնախարար Ալբերտ Գաջոյի և Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևի մասնակցությամբ։

Հասկանալի պատճառներով հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում հատուկ հետաքրքրություն կար  հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման և Ադրբեջանի կողմից արձագանքի հարցի վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լակոնիկ էր. նա նշեց, որ այդ հարցը կարող է լուծվել մոտ ապագայում, իսկ կողմերի միջև բանակցություններում արդեն առաջընթաց է արձանագրվել։

Միաժամանակ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և հարաբերությունների վերականգնման հնարավորության նկատմամբ Ադրբեջանի արձագանքը սպասելի էր։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամադկուլիևը նշեց, որ իր հանրապետությունը հետաքրքրությամբ է հետևում հայ-թուրքական կապերի վերականգնման գործընթացին, սակայն կարծում է, որ դրանք պետք է կապված լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

Կողմերը չկարողացան ուշադրություն չդարձնել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին ու բանակցային գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը։ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների գնահատականները, ինչպես և սպասվում էր, տարբեր էին։

Եթե ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդ չէ, իսկ բանակցությունների միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, ապա Մամեդկուլիևը նշեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիայի առաջարկությունները։ Ընդ որում, ինչպես հիշեցրեց ադրբեջանցի դիվանագետը, Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և տարածաշրջանային լուրջ դերակատարներից մեկը։

ՍԾՏՀ ԱԳՆԽ աշխատանքների ավարտից հետո պատվիրակներին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նշել է, որ ՍԾՏՀ երկրների միջև ձևավորված հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ամրապնդմանը։ Ինչպես հավաստիացրել է նախագահը, Հայաստանը կարևորում է Կազմակերպության աշխատանքների արդյունավետության բարձրացումը և իր նախագահության վեց ամսվա ընթացքույմ կառույցում բոլոր գործողությունները կառուցել է հենց այդ դիրքորոշմամբ։

Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ ՀՀ նախագահը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղիները։

ՍԾՏՀ ԱԳՆԽ ավարտից անմիջապես հետ մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից-պետությունների ԱԳ նախարարների և ՆԳՆ-ի խորհրդի նիստը, որն անցկացվեց Երևանում ապրիլի 16-17-ը։ 1992թ.-ին ստեղծված Կազմակերպության կազմում է յոթ պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։

ՀԱՊԿ երևանյան նիստը սկսվեց մի փոքր արտասովոր դեպքով. ընթացակարգային հարցերի պատճառով կառույցի նիստերին հրաժարվեց մասնացկել Ուզբեկստանը, որը իր նախարարին չէր ուղղարկել Խորհրդի նիստին մասնակցելու։ Նման որոշումը ՀԱՊԿ կազմից Ուզբեկստանի դուրս գալու մասին ասեկոսեների տեղիք տվեց, որոնք Երևանում հերքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

ՀԱՊԿ ՆԳՆ նախարարների նիստի աշխատանքային օրակարգը բաղկացած էր երկու հարցից, որոնք վերաբերում էին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանն ու գործելուն և ՀԱՊԿ իրավապահ մարմինների միջև փոխգործակցության կազմակերպմանը։

Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել այդ հարցերի շուրջ՝ նշելով, որ ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում կարևոր դեր կխաղա պետությունների քաղաքական, բարոյական և նյութական ռեսուրների համախմբումը, որոնք կուղղվեն ահաբեկչությանը, թմրանյութների սպառնալիքին, կազմակերպված հանցավորությանը, ինչպես նաև ՀԱՊԿ տարածքում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգավոր երևույթներին հակազդելուն։

Հանդիպման մասնակիցները ընդգծել են ներքին գործերի մարմինների և ոստիկանության համագործակցության հետագա կատարելագործման անհրաժեշտությունը՝ կարևորելով ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ-ի և ոստիկանության փոխգործակցության համակարգման զարգացումը։ ՀԱՊԿ նիստի մասնակիցները չսահմանափակվեցին միայն քննարկումներով և կարծիքների փոխանակմամբ, այլև անցկացրեցին Ռուսաստանի ՆԳՆ-ի և Հայաստանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների համատեղ վարժանքներ, որոնք ուղղված էին գերիներ վերցրած զինված հանցագործների ձերբակալմանը։ Վարժանքներին հետևում էին ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևն ու ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

ՀԱՊԿ շրջանակներում իրավապահ մարմինների համագործակցության ընդլայնման հարցերը կազմակերպության ԱԳ նախարարների երևանյան խորհրդակցության մասնակիցների պատվիրակության և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն ասաց, որ ՀԱՊԿ շրջանակներում իրավապահ մարմինների համագործակցությունն առավել արդյունավետներից մեկն է, նա նշեց, որ այդ ոլորտում բոլոր կողմերի խնդիրները գրեթե նույնն են, ինչը փոխադարձ համագործակցության լավ հիմք է ստեղծում։ Սարգսյանը կարևորեց նաև ՀԱՊԿ շրջանակներում Կազմակերպության մասնակից-երկրների սերտ և երկկողմ համագործակցությունը։

Անհրաժեշտ է նշել, որ նախորդ շաբաթ ՀՀ նախագահն առաջին պաշտոնական այցով եղավ Իրանում, որի հետ Հայաստանը մի շարք նախագծեր ունի, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Պատվիրակության կազմում էին նաև Ազգային Ժողովի պատգամավորներ, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, «ՀայՌուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանն ու պաշտոնատար այլ անձինք։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ գործընկերությունը համարելով հեռանկարային և ընդգծելով միջպետական հարաբերությունների հետագա ընդլայնման իրենց պատրաստակամությունը։

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների դինամիկ ընդլայնմանը՝ նրան դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող հարևան և «դժվար օրերի բարեկամ»։ Նախագահ Ահմադինեժադն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին կարևոր առաջնահերթություններից մեկը։

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադն ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, Իրան-Հայաստան երկաթուղագծի կառուցմանը, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի կառուցմանը, էներգետիկ, տրանսպորտի և առևտրի բնագավառներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին:

Հատկանշական է, որ հայկական պատվիրակության՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանի ճանապարհների ու հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանին և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Թեհրանում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին վերջնական համաձայնագիր են ստորագրել։

Իրան-Հայաստան երկաթուղին Հայաստանին թույլ կտա էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղուց օգտվել՝ ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ։ Ներկայում Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտասահմանյան երկրների հետ կատարվում է միայն Վրաստանի տարածքով։

Ոչ պակաս հագեցած էր նաև Հայաստանի մշակութային շաբաթը։ Մշակութային իրադարձությունների թվում հատկապես հատկանշական են Երևանի պետական համալսարանում «Ռուսկի միր» հիմնադրամի Ռուսական կենտրոնի բացման առաջին տարեդարձին նվիրված տոնակատարությունները, որոնց մասնակցել են ռուսական պատվիրակության ներկայացուցիչներ՝ «Ռուսկի միր» հիմնադրամի վարչության տնօրեն, «Պոլիտիկա» («Քաղաքականություն») հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովի գլխավորությամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են բազմադարյա եղբայրական կապերով, և պատահական չէ, որ իրենց առաջին կենտրոնը բացել է հենց ԵՊՀ-ում։

Նիկոնովի խոսքերով, ներկայում Հիմնադրամի 20 նմանատիպ կենտրոն է բացվել  տարբեր երկրներում, որոնցից վերջինը բացվել է Պեկինում՝ Չինաստանում Ռուսաստանի տարվա մեկնարկի շրջանակներում, իսկ մինչև ապրիլի վերջ կենտրոնների թիվը կհասնի 23-ի։ Նիկոնովը նաև տեղեկացրել է Հայաստանի մի շարք համալսարաններում ռուսական կենտրոնների ցանցի բացման վերաբերյալ Հիմնադրամի մտադրության մասին։

Անժելա Օսիպովա, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։