485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Պրագմատիզմ կամ «թուրքական եղբայրություն»
17:32
14 Ապրիլի 2009

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ արված և վերջին ժամանակներում ակտիվացած քայլերը, որոնք սահմանների բացման հնարավորություններ և դիվանագիտական հարաբերությունների հաստատում են պարունակում, լայն արձագանք գտան ոչ այնքան երկու երկրների մայրաքաղաքներում, որքան Բաքվում։

Ադրբեջանական իշխանությունները հարևան պետությունների՝ միմյանց հետ նորմալ հարաբերությունների հաստատման գործընթաց սկսելու ձգտումի մեջ իրական սպառնալիք տեսան սեփական շահերին և հսկայական հիստերիա բարձրացրեցին՝ հույս ունենալով հետ պահել իրենց «ավագ եղբորը», բաքվեցի քաղաքական գործիչների կարծիքով, Ադրբեջանի շահերին հակասող քայլերից։

Ապշերոնի ափերից Անկարա սլացան «աշխատավորներին ուղղված կոլեկտիվ նամակների» լավագույն ավանդույթներով կազմված հանրագրեր, բողոքներ, դիմումներ, խնդրանքներ, կոչեր։

«Ժողովրդական ցասման» արտահայտման նպատակով ադրբեջանական պետքարոզիչները դիմում են հանդգնության մինչ օրս չլսված քայլերի՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով Բաքվում Թուրքիայի դեսպանության մոտ և մեղադրելով Թուրքիայի իշխանություններին թուրք աշխարհի շահերին դավաճանելու մեջ։ Իսկ այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդգնեց բոյկոտել նախորդ շաբաթ Ստամբուլում անցկացված «Քաղաքակրթությունների դաշինք» միջազգային հեղինակավոր ֆորումը, վկայում է այն մասին, որ Բաքվում հայ-թուրքական սահմանի բացումից լրջորեն սարսափած են։ 

Բայց ի՞նչ են ցանկանում ադրբեջանական իշխանությունները։ Ինչպիսի՞ փաստարկներով են նրանք հանդես գալիս։ Ի՞նչ գաղափարներով են առաջնորդվում։

Այդ գաղափարներն, անկասկած, հնացել են և չեն համապատասխանում ժամանակակից Թուրքիայի քաղաքական հավակնություններին, որի համար, ըստ երևույթին, արդեն նեղ են դարձել Ադրբեջանի բոլոր քմահաճություններն անխոս կատարող «անվերապահ դաշնակցի» շրջանակները։

Ողջ աշխարհում և մասնավորապես Հարավային Կովկասում տեղի են ունեցել հսկայական փոփոխություններ, և յուրաքանչյուր երկիր կամենում է ենթարկվել այդ փոփոխություններին՝ փորձելով իր համար գտնել նոր իմաստ ու նոր կարգավիճակ։

Իր անաչառությունը, նշանակությունը որպես տարածաշրջանային տերություն ցույց տալու համար Անկարային անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ առանց բացառության։ Դրա առաջին պայմանը, մասնավորապես, այնպիսի թշնամական գործողություններից հրաժարվելն է, ինչպիսին Հայաստանի շրջափակումն է։              

Առավել ևս, երբ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում համաձայնություն է ձեռք է բերվել համաշխարհային քաղաքականության հիմնական կենտրոնների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև։                          

Այս ֆոնի ներքո պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը բնական գործընթացներին որոշ չափով հնացած է թվում։ «Թուրք եղբայրության» մասին հիշեցումները, բացահայտ սպառնալիքներն ու անեծքները կարող են ստիպել Թուրքիայի որոշ ղեկավարներին որպես «սրտհովություն» օգտագործել այնպիսի ձևակերպումներ, որոնք այսպես թե այնպես կապում են հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, բայց դրանք դժվար թե կանգնեցնեն գործընթացը։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքը որևէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ։ Իսկ այն, որ այդ իրավունքն արդեն ընդունված և արտացոլված է միջազգային փաստաթղթերում, անվիճելի փաստ է։ Հետևաբար, կապել ղարաբաղյան հակամարտությունը սահմանների բացման հարցի հետ որքան անհեռանկարային, այնքան էլ անիմաստ է։ Հնարավոր է, որ դա արդեն սկսել են հասկանալ Անկարայում։ Աչքդ չենք հասցնի թարթել, և թուրք առաջնորդներն այդ պարզ ճշմարտությունը կբացատրեն իրենց ադրբեջանցի ընկերներին, և ձեռքի հետ էլ կխնդրեն նրանց պայմաններ չթելադրել։

Սակայն սրանք միայն ենթադրություններ են։ Իրական իրավիճակն այսպիսին է. Հայաստանը հերթական անգամ հայտարարում է, որ պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանն առանց նախապայմանների, հաստատել նրա հետ դիվանագիտական կապեր և փնտրել ամենաբարդ հարցերի լուծման ուղիներ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լավատեսորեն իրատես է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում՝ կարծելով, որ աշնանը հայ-թուրքական սահմանը կամ կբացվի, կամ էլ մոտ կլինի դրան։
 
«Իմ մոտեցումը կարելի է լավատեսական համարել, հնարավոր է, որ դա տեղի չունենա, սակայն մենք դուրս չենք գա այդ գործընթացից որպես տուժածներ»,- կարծում է երկրի ղեկավարը։

Հայ-թուրքական սահմանի բացումն ունի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական նախադրյալներ ոչ միայն Հայաստանի, այլ նաև հենց Թուրքիայի համար։

Մասնավորապես, որոշ փորձագետների կարծիքով, այդ քայլը շատ արդիական է նաև այն առումով, որ անիմաստ է դարձնում համաշխարհային ճգնաժամի ընթացքում կոմունիկացիոն գերթանկարժեք նախագծերի իրագործումը, զուտ քաղաքական նախագծերի՝ ուղղված Հայաստանի մեկուսացմանը։

Խոսքը, մասնավորապես, Հայաստանը շրջանցող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության մասին է։ Տնտեսագետների կարծիքով, Կարս (Թուրքիա)-Գյումրի (Հայաստան) երկաթուղային գծի շահագործումը տնտեսապես հիմնավորված է և, արդյունավետ, և, ըստ էության, որևէ ծախս չի պահանջում։ Միակ բանը, որ հարկավոր է այդ գծի գործարկման համար, կողմերի քաղաքական կամքն է։

Բացի այդ, Թուրքիան որոնում է էլեկտրաէներգետիկ խնդիրների լուծման ուղիներ, իսկ Հայաստանը մնում է և այսուհետ էլ կմնա էլեկտրաէներգիայի արտահանող։ Հատկանշական է, որ Հայաստանից դեպի Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման համաձայնությունն արդեն ձեռք է բերվել՝ նույնիսկ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայութայն պայմաններում։

Այսօր Թուրքիան երկընտրանքի առջև է կանգնած. կամ շարունակել Հայաստանւի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը՝ քննարկելով նրա հետ ամենաբարդ հարցերը, և պատրաստ լինել ընդունելու իր սեփական պատմության ամենամռայլ կողմերը, կամ էլ ենթարկվել ժամանակակից իրողությունների հետ հաշվի չնստող և մի ամբողջ ժողովրդի ազատ կամքի դրսևորմանը խանգարելու իր փորձերի ապարդյուն լինելը չգիտակցող քարանձավային գաղթականության տերմիններ օգտագործող ոչ մեծ պետության շանտաժին։

Լուծելով այդ երկընտրանքը՝ Թուրքիան կարող է ազատվել կապանքներից, վերջապես հասկանալով, որ, համենայն դեպս, անմիտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդից անկախությունից հրաժարվելու պահանջը։ Պահանջն այդ անհեթեթ է արդեն այն պատճառով, որ Ղարաբաղում մեծանում է երկրորդ սերունդը, որ չի տեսել այլ ռեժիմ, բացի անկախությունից՝ չխոսելով արդեն ղարաբաղյան ժողովրդի ինքնորոշման բոլոր անվիճելի և ամուր իրավական հիմքերի մասին։

Հարավային Կովկասի ամուր կայունությունը հնարավոր է միայն Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի կողմից այդ պարզագույն ճշմարտության գիտակցման դեպքում։ Որևէ ժողովրդի իր դիրքորոշումը վզին փաթաթելու և միջազգային իրավունքը մեկնաբանելու  քաղաքականությունը գիտակցելու և դրանից հրաժարվելու դեպքում։

Ղարաբաղյան խնդրի լուծման և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միջև ինչ-որ կապ հաստատելու բոլոր փորձերը պետք է ընթացքում նշվեն հենց Թուրքիայի կողմից, քանի որ դա ուղի է, որը ոչ մի տեղ տանում։

Անկասկած, քաղաքականությանն իրատեսորեն նայող թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն այդ գիտակցում են։ Հարցն այն է, որպեսզի նման հասկացողությունն արտացոլվի նաև որոշումներ ընդունելու հարցում։ Լուծումներն այդ բարդ են լինելու։ Բայց ինչպես պնդում են հայ քաղաքական գործիչները, ցանկացած խնդիր կարելի է լուծել բանակցությունների ճանապարհով և քաղաքական կամքի առկայության դեպքում։-0-

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
14:20
14 Դեկտեմբերի 2016
Գիտությունը` քաղաքականությունից դուրս կամ Էրմիտաժը Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, օգտվելով հնարավորությունից, կրկին փորձեց լույս սփռել հայկական հասարակությանը հուզող հարցերին։ Մենք ցանկանում էինք պարզել թանգարանի տնօրեն Պիոտրովսկու դիրքորոշումը` միաժամանակ որևէ կերպ չնսեմացնելով գիտնական Պիոտրովսկու վաստակները։