483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ձևավորված հնարավորությունների իրականացման շեմին
15:34
14 Ապրիլի 2009

Հայաստանի քաղաքական հարթակում զգալի ակտիվացում է նկատվում, և եթե ավելի վաղ շատ վերլուծաբաններ և փորձագետներ իրավիճակը բնութագրում էին որպես «շարժ մեռած կետից», ապա այժմ այն վստահորեն կարելի է բնութագրել որպես առաջընթաց շարժ։ Եվ այս ամենն առավել հստակ ներկայացրեցին նախորդ շաբաթվա իրադարձությունները։

Նախորդ շաբաթվա առավել նշանակալի իրադարձությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսն էր, որի ընթացքում նա ամփոփեց ՀՀ նախագահի պաշտոնում իր մեկամյա գործունեության արդյունքները, իսկ լրագրողներն առաջին անգամ հնարավորություն ստացան շփվել նախագահի հետ նման լայն ձևաչափում։

ՀՀ նախագահն ավելի քան մեկուկես ժամվա ընթացքում պատասխանել է 60 հարցի, ընդ որում լրագրողներին հետաքրքրող թեմաների շրջանակը բավականին լայն էր՝ արտաքին քաղաքականության հեռանկարներից և մարտահրավերներից, հանրապետությունում հակաճգնաժամային միջոցառումների և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներից, բազմաթիվ ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրների բնութագրումից և մեկնաբանություններից ընդհուպ մինչև անձնական բնույթի հարցեր։ Ի դեպ, այս մամուլի ասուլիսը տարբերվում էր նաև նրանով, որ դրան առաջին անգամ մասնակցում էին մարզային ԶԼՄ-ները։

Անշուշտ, մամուլի ասուլիսի առավել հրատապ թեման հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ կապված իրավիճակի զարգացումն էր։ ՀՀ նախագահը կրկին հաստատեց Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար ամեն տեսակ նախապայմանների անընդունելիության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման անփոփոխությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ եթե խոսվի «ֆուտբոլային դիվանագիտության» լեզվով, ապա թուրքական դաշտում գտնվող «գնդակը չի կարող երկար ժամանակ գտնվել միևնույն դաշտում»։ Միաժամանակ նա չբացառեց հավանականությունը, որ թուրքերը կփոխեն իրենց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, սակայն վստահություն հայտնեց, որ «նույնիսկ այդ պայմաններում մենք ավելի ուժեղ դուրս կգանք այդ գործընթացից»։

Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների նորմալացման վճռական կողմնակից է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով նախորդ շաբաթ Ստամբուլում կայացած «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումի շրջանակներում Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ Երևանին և Անկարային ակտիվ բանակցությունների և լիարժեք ու շուտափույթ համաձայնության ձեռքբերման կոչ արեց։ Միաժամանակ ԱՄՆ նախագահն ավելացրեց, որ հետևում է ընթացող բանակցություններին, «որոնք մոտ ժամանակներս կարող են պտուղներ տալ»։

Սակայն Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այս կապակցությամբ կարծում է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Թուրքիայում հարաբերությունների հաստատման դեմ են հանդես գալիս ոչ միայն պետական ապարատի ներկայացուցիչները, այլև ազգայնականներն ու որոշ կրոնական շրջանակներ, որոնք բաղկացած են առավելապես էթնիկ ադրբեջանցիներից։

Պաշտոնական Բաքուն բացականին ցավոտ է ընդունում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակտիվացման գործընթացը։ Նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ հրաժարվել է մասնակցել Ստամբուլում անցկացված «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումին։ Դա վկայում է այն մասին, որ Բաքուն Երևանի նկատմամբ Անկարայի կողմից իրականացվող քաղաքականությունը ընկալում է որպես դավաճանություն ադրբեջանաթուրքական շահերին, իսկ Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացումը՝ որպես նրա համար անցանկալի Հայաստանի ապաշրջափակում և Հայաստանի մեկուսացման փորձերի ձախողում։

Այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը վերջ կդնի թուրք-ադրբեջանական դաշինքին, խոսում է նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։ Նա համոզված է, որ «Մեկ ազգ՝ երկու պետություն» հայեցակարգն արդեն մեռած է, և նման իրավիճակում Հայաստանի դեպի կողմն արվող Թուրքիայի յուրաքանչյուր քայլ նաև քայլ է, որը նրան բաժանում է Ադրբեջանից։

Ոչ պակաս շոշափելի են դառնում նաև հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները (Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ)։ Սերժ Սարգսյանը մեծ չափի լավատեսությամբ հայտարարեց հայ լրագրողներին, որ 2009 թ.-ի աշնանը Հայաստանի հավաքականի հետ պատասխան ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Թուրքիայի ուղևորվելիս ինքը կամ արդեն կհատի բաց սահմանը, կամ «մենք կգտնվենք դրա նախաշեմին»։

Հայ-թուրքական սահմանի թեմայի վերաբերյալ ակտիվ քննարկումներ են ընթանում ոչ միայն փորձագիտական շրջանակներում, այլև միջազգային բարձր մակարդակում։ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ արդեն ապրիլի 16-ին Երևանում կայանալիք ՍԾՏՀ մասնակից-երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում կարող է հայտարարություն արվել հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, իսկ այդ մասին համաձայնագրում կարող է արձանագրված լինել նաև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։

Ինչպես կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հայ-թուրքական սահմանի բացումը ճանապարհ կհարթի դեպի երկաթուղային հաղորդակցության եվրոպական ցանց։ «Թուրքական իշխող վերնախավի՝ այս հարցի շուրջ մանևրելու հնարավորությունները նվազեցնում է ԱՄՆ-ի և Եվրամիության համոզմունքը, որ սահմանը միանշանակ պետք է բացվի», - ասել է նա։

Դրա վկայությունն է Հայաստանի հետ համագործակցության Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարի-Անն Իզլեր Բեգինի (Marie Anne Isler Béguin) հայտարարությունն այն մասին, որ Եվրախորհրդարանը պատրաստ է ամեն գնով հասնել սահմանի բացմանը։ Այս մասին նա հայտարարել է նախորդ շաբաթ Երևանում անցկացված Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հոբելյանական 10-րդ նստաշրջանի ժամանակ։ Եվրախորհրդարանի անդամն այն կարծիքին է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրականորեն կազդի ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի տնտեսական ու սոցիալական իրավիճակի վրա, քանի որ հենց Հայաստանի հետ սահմանին են կենտրոնացված երկրի առավել աղքատ շրջանները։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հակված է կարծել, որ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժերը կարող են դրականորեն արտացոլվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որին չի խոչընդոտի նաև հայ-թուրքական սահմանի բացումը։ Նա պարզաբանել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ եթե չլիներ Ղարաբաղի խնդիրը, ապա չէր լինի նաև շրջափակումը, հետևաբար անհրաժեշտ է լուծել Ղարաբաղի խնդիրը, այլ ոչ թե փորձել հանել Հայաստանի շրջափակումը։

Սակայն Թուրքիայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչները հակառակ կարծիքի են։ Առաջատար թուրք քաղաքագետ, Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ Հուսեյն Բագջին կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք չէ կապել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի և սահմանի բացման հետ, քանի որ Ղարաբաղի խնդիրն առնչվում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին։ Նա կարծում է, որ առավելագույնը, ինչ կարելի է ակնկալել Թուրքիայից, դա այն է, որ նա հանդես գա միջնորդի դերում գրեթե քսան տարի ձգվող հակամարտության կարգավորման գործում։

Այդուհանդերձ, ՀՀ նախագահը վստահ է, որ Իլհամ Ալիևը նույնպես ցանկանում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի։ «Ես վստահ եմ, որ նա, որպես նորմալ մարդ, չի ուզում պատերազմ, որի հետևանքները բոլորի համար ակնհայտ են՝ զոհեր, կորուստներ, ավեր», - ընդգծել է Սարգսյանը։

Այս համատեքստույմ բավականին հայեցակարգային հնչեց հայտնի գերմանացի սոցիոլոգ, Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Թիլման Ալերտին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ ինքը մեծ հաճույքով հրաժեշտ կտա քաղաքականությանը, եթե ղարաբաղյան խնդիրը լուծվի։

«Իմ կյանքի ամենաերջանիկ օրը կլինի, երբ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Լեռնային Ղարաբաղը հռչակվի կամ անկախ երկիր կամ միանա Հայաստանին, և ես անմիջապես հրաժարական կտամ», - ասել է նախագահը։

Նախորդ շաբաթվա ընթացքում որոշակի տեղաշարժեր ի հայտ եկան նաև 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման հարցում։ Նախագահ Օբամայի հայրենի Հավայի նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 42-րդ նահանգը։ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված փաստաթղթում նշվում է, որ «Օսմանյան կայսրությունում բնակված շուրջ մեկուկես միլիոն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվել են ցեղասպանության ընթացքում», ինչպես նաև փաստաթղթում կոչ է արվում աշխարհի բոլոր մարդկանց՝ «երբեք չմոռանալ մարդկության նկատմամբ իրագործված այդ սարսափելի հանցագործությունը»։

Հայաստանի Հանրապետության պաշտոնական դոկտրինը ցեղասպանության վերաբերյալ անսասան է. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պայման է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար։ Ինչպես հայտարարել է ՀՀ նախագահը, Հայոց ցեղասպանության ճանաչումը արդարության պահանջն է։ ՀՀ նախագահն ասել է, որ եթե ԱՄՆ-ն համարի, որ այսօր Ցեղասպանության ճանաչումը կարող է մի գործոն դառնալ, որը կխոչընդոտի նոր ցեղասպանությունների կազմակերպմանը և կօգնի ահաբեկչության և այլ հանցագործությունների դեմ պայքարում, «ապա այդ դեպքում Միացյալ Նահանգները կանեն դա»։

Ասվածի լույսի ներքո հասկանալի է դառնում, թե ինչու է բավականին ակտիվ բանավեճ ծավալվել այն հարցի շուրջ, թե, արդյոք, կօգտագորի՞ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայերին ուղղված իր ավանդական ուղերձում։

ՀՅԴ քաղաքական հարցերով Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարծում է, որ այս տարի ողջ աշխարհի հայերը կլսեն «ցեղասպանություն» բառը ԱՄՆ նախագահի շուրթերից, քանի որ վերջինս Թուրքիայի նախագահի ներկայությամբ ընդգծել է, որ չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որը նա հնչեցրել է դեռևս իր նախընտրական արշավի ընթացքում։ Այն ժամանակ Օբաման 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը պատմական անվանեց, երբ սպանվեց շուրջ 1.5 միլիոն մարդ։

Հակառակ կարծիքի է փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը։ Այս ժամանակաշրջանը բավականին «նուրբ» համարելով Օբամայի համար՝ նա կարծում է, որ չարժե ԱՄՆ նախագահից ակնկալել, որ նա կարտաբերի «ցեղասպանություն» բառն իր ուղերձում։

Վերադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցին՝ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ նախագահը չնայած պաշտոնապես չհաստատեց, որ մայիսի 7-ին Պրահայում՝ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովին ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա հենց այդ ժամանակ և հենց այդ վայրում, սակայն ասաց, որ դեմ չէ հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Միաժամանակ Սարգսյանը նշեց, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է։

Միաժամանակ ՀՀ նախագահն ավելի կոնկրետ ներկայացրեց մոտ ապագայի իր ծրագրերը։ Մասնավորապես, ապրիլի 13-ին կմեկնարկի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակության երկօրյա պաշտոնական այցն Իրան։ Այցի նպատակը քաղաքական երկխոսությունը շարունակելն ու նոր ծրագրեր ներկայացնելն է։

Ապասվում է, որ այցի շրջանակներում Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության վերջնական փաստաթուղթ կստորագրվի։

Նաև Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույցի ժամանակ պայմանվորվել են առաջիկա հանդիպման մասին։

Ելենա Դավիդյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։