486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահ Սարգսյան. տարվա արդյունքները
14:11
09 Ապրիլի 2009

Ապրիլի 9-ին լրանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության մեկ տարին։ Տարին չափազանց ծանր էր, երկրի քաղաքական պատասխանատվությունն իր վրա վերցրած մարդկանցից պահանջվում էր խիզախ, վճռական և երբեմն արտառոց որոշումների ընդունում։ Կարճ ժամանակահատվածի ընթացքում հարուստ քաղաքական կենսագրության ունեցող ներկա նախագահը նման բազմաթիվ որոշումներ է ընդունել։ Քիչ խոսք և շատ աշխատանք նախընտրող, ամենաճգնաժամային իրավիճակից դուրս գալ կարողացող կազմակերպչի և գործնական մարդու՝ Սարգսյանի փորձը չափազանց կարևոր էր ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար։

Սարգսյանը նախագահի պաշտոնում իր գործունեությունը սկսել է որպես համազգային առաջնորդ, ով փորձում է երկխոսություն հաստատել հայկական հասարակության բոլոր շերտերի, խմբերի և հոսանքների հետ և առավելագույնս համախմբել ազգին՝ համազգային մարտահրավերներին դիմակայելու և համազգային խնդիրները լուծելու համար։

Մասնավորապես, միշտ գիտակցվում էր սերտ համագործակցության անհրաժեշտությունը սփյուռքի հետ, որն իր թվով գերազանցում է Հայաստանի բնակչության թվին։ Սակայն Սարգսյանի օրոք արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքը դրվեց գործնական հիմքի վրա։ Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, իսկ պետության նախագահն իր արտերկրյա այցերի ընթացքում միշտ հանդիպումներ ունենում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ՝ անկախ այս կամ այն երկրում դրա ազդեցության մակարդակից։

Եվս մեկ նորարարություն. արտերկրում բնակվող հայերի ֆինանսական միջոցներն ուղղվում են հիմնականում ոչ թե աջակցության ծրագրերի, այլ հեռանկարային նախագծերի իրագործմանը, որոնք նպատակաուղղված են Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Սփյուռքն իրեն Հայաստանի լիիրավ գործընկեր զգաց, իսկ Հայաստանը Սփյուռքի մեջ տեսավ ոչ թե աշխարհով մեկ սփռված ժողովրդի բեկորներ, այլ հզոր ուժ, որն ի վիճակի է լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները։

Սարգսյանի նախագահության մեկ տարին նշանավորվեց նաև բոլոր կարևոր ուղղություններով Հայաստանի արտաքին-քաղաքական աննախադեպ ակտիվությամբ։ Հատուկ տեղ են զբաղեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը։ Առաջին քայլն այստեղ կատարեց ՀՀ նախագահը, ով իր թուրք գործընկերոջը հրավիրեց Երևան՝ երկու հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու։

Այս քայլը, որը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, սկիզբ դրեց հայ-թուրքական ինտենսիվ երկխոսության, ինչի շնորհիվ շատ փորձագետներ ավելի քան իրատեսական են համարում երկու երկրների միջև սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Սակայն գնալով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման՝ Երևանը հայտարարում է, որ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը չի կարող քննարկման առարկա լինել։

ՀՀ նախագահի արտաքին-քաղաքական գործունեությունն առավելագույնս հագեցած էր։ Նա անձամբ էր մասնակցում և ներկայացնում Հայաստանի դիրքորոշումը Անվտանգության մյունխենյան կոնֆերանսի, Դավոսում կայացած տնտեսական համաժողովի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ։ Կարճ ժամանակահատվածում Սարգսյանը հասցրեց լինել Մոսկվայում, Փարիզում և Բրյուսելում։

Վերջին տարվա ընթացքում ամենանշանակալի իրադարձություններից մեկը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի նախագահությունը։ Հենց այդ ընթացքում ՀԱՊԿ երկրներն Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման  մասին համաձայնագիր ստորագրեցին, որոնց Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել։

ՀՀ նախագահը բազմաթիվ անգամ ՀԱՊԿ գործունեության կարևոր ուղղություն է համարել ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական փոխգործակցությունը, ինչպես նաև հավաքական անվտանգության ռազմական բաղկացուցչի ամրապնդումը։ Նրա խոսքերով, ԱԱՀՈՒ-ի ստեղծումը նման բաղկացուցչի ամրապնդման ուղղությամբ արվող կարևոր քայլ է։

ՀՀ նախագահն իր կարևորագույն, իսկ միգուցե նաև հիմնական խնդիրը համարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Սարգսյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Պաշտոնական Երևանի դիրքորոշման համաձայն՝ կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման սկզբունքները, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր սահմանի առկայությունը։

ՀՀ նախագահի կողմից անցկացվող հստակ և ոչ երկիմաստ քաղաքականությունը, որն ուղղված է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, տվեց իր արդյունքները։ Մասնավորապես, ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարները 2008 թ.-ի վերջին ընդունեցին մի հայտարարություն, որում հստակ նշվում է, որ ռազմական լուծման խնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք սկզբունքների համադրման հիման վրա. այդ սկզբունքներն են՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության իրավունքն ու ուժի չկիրառման իրավունքը։

Ուժի կիրառման անթույլատրելիությունն ու անհեռանկարայնությունը, ինչպես նաև բացառապես քաղաքական ճանապարհով խնդիրը լուծելու անհրաժեշտությունը ամրագրվեցին նաև Մայնդորֆյան հռչակագրում, որը 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին ստորագրեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։

Սարգսյանի կազմակերպչական և ամենաբարդ խնդիրները լուծելու ունակությունները բացահայտվեցին նաև 2008 թ.-ի օգոստոսին՝ վրաց-հարավօսական հակամարտության ժամանակ, ինչի արդյունքում փակվել էր Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Պետության նախագահն անձամբ էր վերահսկում երկիր ներմուծվող կարևորագույն բեռների մատակարարումը, ինչի շնորհիվ հանրապետության քաղաքացիները չզգացին այդ ֆորս-մաժորի հետևանքները։

Իր նախագահության ողջ տարվա ընթացքում պետության նախագահը շարունակում էր առանձնակի ուշադրության տակ պահել մի կառույց, որով լիիրավ հպարտանում է։ Խոսքը Հայոց բանակի մասին է։ Հենց Սարգսյանի նախագահության ժամանակ շահագործման հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարարության հսկայական շենքը, որի շինարարությունը սկսվել էր դեռևս այն ժամանակ, երբ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այժմ ՀՀ Զինված ուժերը գտնվում են բարեփոխումների փուլում, որոնց հիմնական նպատակը բանակի արդիականացումն ու նրա անվտանգության ամրապնդումն է։

ՀՀ նախագահի ևս մեկ հպարտությունը շախմատի հավաքականն է, որը 2008 թ.-ին կրկնակի անգամ նվաճեց «օլիմպիական ոսկին»։ Սերժ Սարգսյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, և հայ շախմատիստների հաղթանակի գործում նրա կատարած ներդրումը հսկայական է։ Հայ շախմատիստներին անձամբ աջակցելու նպատակով Դրեզդեն կատարած ՀՀ նախագահի անսպասելի այցելությունը շատ բան արժեր։

ՀՀ նախագահի գործունեության առանցքային ուղղություններից մեկը երկրի տնտեսական զարգացման ապահովումն ու բնակչության սոցիալական խնդիրների լուծումն է։ Այս համատեքստում գլխավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը հակազդելն է։

Հենց ճգնաժամի ընթացքում բացահայտվեցին ներկա իշխանությունների և նրանց ընդդիմադիրների միջև տարբերությունները։ Երբ հայկական արմատական ընդդիմության առաջնորդն իր համար սովորական դարձած կեցվածքով պատկերավոր կանխատեսում էր «աշխարհի վերջը», ՀՀ նախագահն ու կառավարությունը ճգնաժամի հետևանքներին դիմակայելու քայլեր էին մշակում։ Այդ քայլերի շնորհիվ՝ տնտեսական իրավիճակը գտնվում է իշխանությունների լիարժեք վերահսկողության տակ, իսկ ծագած խնդիրները լուծվում են հասցեական և ժամանակին։

Այս մասին վկայում է նաև այն փաստը, որ, չնայած տխրահռչակ ճգնաժամին, երկրի ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել հսկա ծրագրերից, այդ թվում նաև նոր ատոմակայանի, Իրան-Հայաստանի երկաթուղու, երկրի հյուսիսն ու հարավը կապող ավտոճանապարհի շինարարությունից, ինչպես նաև Համահայկական բանկի ստեղծումից։

Հատուկ ուշադրություն է դարձվում 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի գոտու բնակիչների խնդիրների լուծմանը։ Մասնավորապես, պետությունը ծրագրում է 4000 բնակարան կառուցել աղետի գոտու խնդիրները վերջնականապես լուծելու համար։

Բացի այդ, իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակներում զգալի առաջընթաց է գրանցվել հարկային և մաքսային վարչարարության բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում։

ՀՀ ներկա նախագահը նաև նոր քաղաքական մշակույթի հիմնադիրն է։ Մասնավորապես, Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ ՀՀ նախագահն ուղերձով դիմեց ՀՀ ԱԺ-ին և ժողովրդին, որտեղ սահմանեց երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները։

Սարգսյանը նաև սկսեց կիրառել տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ երկրի արտաքին և ներքին քաղաքականության հրատապ հարցերի և երկրի անվտանգության շուրջ անցկացվող խորհրակցությունների պրակտիկան։

Բացի այդ, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվեց Հանրային խորհուրդ. մի հարթակ, որը միավորում է քաղաքացիական հասարակությանը, մտավորականությանն ու առանձին անձանց՝  կապ ապահովելով իշխանության և հասարակության միջև։

ՀՀ նախագահը իր յուրաքանչյուր ելույթի ժամանամ խոսում է հասարակության համախմբման անհրաժեշտության մասին։ Երկխոսության և համագործակցության կոչերը տալիս են իրենց արդյունքները։ 2008 թ.-ի նախագահական ընտրությունների հետևանքով առաջացած քաղաքական լարվածությունը վերջնականապես անկում ապրեց։ Նույնիսկ ամենաարմատական ընդդիմախոսները սկսեցին խոսել հեղաշրջման կործանարարության մասին։ Քաղաքական դաշտում ստեղծված հանդարտությունն իշխանություններին լայն հնարավորություններ է տալիս՝ բարեփոխումների իրականացման և իրենց նախընտրական խոստումները կատարելու համար։

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։