480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-Թուրքիա. կիսաբաց դռներ
17:47
06 Ապրիլի 2009

Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ լարվածությունն աճում է աներևակայելի ուժով, և, ըստ վերլուծաբանների, իր գագաթնակետին կհասնի ապրիլի կեսին։ Հենց ապրիիլին են շատերը սպասում այն ինտրիգի հագուցալուծմանը, որը դիվանագետներն անվանում են «երկկողմ հարաբերությունների կարգավորում» և որը սկսվել է նախորդ տարվա աշնանից, ավելի ստույգ՝ սեպտեմբերի 6-ից, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մի քանի ժամով ժամանեց Հայաստան։

Այդ այցն աննախադեպ էր երկու ժողովուրդների բամադարյա, բարդ և դրամատիկ հարաբերությունների ողջ պատմության ընթացքում։ Ֆորմալ առումով Թուրքիայի նախագահը Երևան էր ժամանել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով՝ երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների միջև հանդիպումը դիտելու համար։ Սակայն անգամ հոռետեսորեն տրամադրված փորձագետներն այս այցի մեջ տեսան հարավկովկասյան-առաջավորասիական տարածաշրջանի անդառնալի գործընթացների ինչ-որ բեկումնային, գրեթե դարակազմիչ վկայություն։

Ապրիլը որպես եթե ոչ հագուցալուծում, ապա գոնե ելակետ փորձագետների կողմից պատահական չի ընտրվել։ Այդ ամսում սպասվում են իրադարձություններ, որոնք կարող են անմիջականորեն և ամենաորոշիչ կերպով արտացոլվել հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վրա։                             
                                                         
Նախևառաջ՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն այսօր մեկնել է Թուրքիա՝ «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովին մասնակցելու նպատակով։ Կարելի է չկասկածել, որ այդ այցը առավելագույնս կօգտագործվի ինտենսիվ բանակցությունների և կողմերի դիրքորոշումները մոտեցնելու փորձերի համար։ Հենց Նալբանդյանի՝ Թուրքիայում գտնվելու օրերին այդ երկիր կժամանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Եվ այստեղ քչերն են կասկածում, որ Սպիտակ Տան տերը թուրքական ղեկավարության հետ կքննարկի Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավման հարցը։

Պաշտոնական Վաշինգտոնը համառորեն հորդորում էր Թուրքիային՝ դադարեցնել Հայաստանի շրջափակումը դեռևս Բուշ-կրտսերի օրոք։ Ինչ ասել Օբամայի մասին, ով գրեթե հայամետ գործչի հեղինակություն է վայելում։ Պատահական չէ, որ երիտասարդ ամերիկացի նախագահի եվրոպական շրջագայության շեմին արտաքին հարցերի նրա խորհրդականները ցանկացան հանդիպել ԱՄՆ-ի հայկական երկու խոշորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական Համագումարի և Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ։

Մամուլում տեղ գտած իր հայտարարություններում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները հույս են հայտնել, որ նախագահ Օբաման հարգանքով կմոտենա իր բազմիցս արված խոստումներին և կճանաչի 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Մեկ այլ կարևոր իրադարձություն է ապրիլի 16-ին Երևանում նախատեսված Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների նիստը։ Նիստին հրավիրված է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը։ Անկասկած, այդ նիստը նույնպես լավ առիթ կդառնա վիճելի հարցերի քննարկման և համաձայնեցման համար։

Ավելին՝ որոշ «բոցավառ լավատեսներ» կարծում են, որ ապրիլի 16-ին երկու երկրները կհայտարարեն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։ «Արդեն գոյություն ունի պատրաստի փաստաթուղթ,- հավաստիացնում են նրանք,- որի տակ պակասում են միայն համապատասխան ստորագրությունները»։ Միաժամանակ տարբեր «տեղեկացված աղբյուրներ» բերում են «փաստաթղթի» բովանդակության տարբեր վարկածներ։ Ոմանք պնդում են, որ համաձայնագիրը նախատեսում Է դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, հանձնաժողովների ստեղծում՝ երկու երկրների միջև առկա խնդիրների քննարկման համար։

Ոմանք էլ ասում են, որ «համաձայնագրի» դրույթների թվում առկա է սահմանների  փախադարձ ճանաչման կետը։ Երրորդներն էլ պնդում են, թե իրենց աչքով տեսել են փաստաթուղթը, որտեց սևով սպիտակի վրա գրված է, որ ամերիկացիները կհրաժարվեն հայ-թուրքական վիճելի հարցերին (այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու) հարցին միջամտելուց, իսկ իրենք՝ հայերն ու թուրքերը, կքննարկեն դեռևս 1921 թվականի Ղարսի պայմանագրին վերաբերող հարցեր։  

Այս ամենը շատ է հիշեցնում սովորական «ներարկում», որը միտված է ստուգելու հասարակական կարծիքը՝ այս կամ այն որոշումն ընդունելուց առաջ։     

Կա ևս մի վարկած՝ «հավաստի տվյալների» սողոսկումը թերթերի էջեր։ Այդ վարկածի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների շուտափույթ բարելավման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման մասին «տեղեկատվության ներբեռնումը» թուրքական կողմի նախաձեռնությունն է՝ ԱՄՆ նախագահի և Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը խափանելու համար։ Իբրև թե իր պատմական հայրենիքում Հայ ժողովրդի ծրագրված բնաջնջումը ցեղասպանություն ճանաչելը «կարող է զրոյի հավասարեցնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման բոլոր ջանքերը»։

Պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ «այսօր տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը»։ Նրա կարծիքով՝ եթե հայկական և թուրքական կողմերն ունեն քաղաքական կամք և անկեղծ ձգտում՝ կարգավորել հարաբերությունները, ապա որևէ հանգամանք չի կարող դրան խանգարել։

Մեկնաբանելով հարաբերությունների բարելավման նախապայմանների առաջադրման հնարավորության մասին հայտարարությունները, այդ թվում՝ կապված Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ՝ հայ արտգործնախարարը հայտարարել է, որ «դա կարող է դիտվել որպես բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջխաղացման ձախողման փորձ»։

Ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչման հավանականությունը Վաշինգտոնի կողմից բարձր է, ինչպես երբեք։ Ամերիկյան իշխանության գրեթե բոլոր ճյուղերի և առանցքային մարմինների ղեկավարներն իրենց դրսևորել են որպես նմանատիպ ճանաչման կողմնակիցներ։ Խոսքը նախագահ Օբամայի, փոխնախագահ Բայդենի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մասին է:

Թիվ 252 բանաձևը, որը կոչված է պաշտոնապես ձևակերպել Հայոց ցեղասպանության հարցով ԱՄՆ դիրքորոշումը, ներկայացվել է Կոնգրես և արդեն ստացել 88 կոնգրեսականների աջակցությունը։   

Դրան զուգահեռ հայկական լոբբիստական կազմակերպություններն անհամբերությամբ են սպասում ապրիլի 24-ին։ Հենց այդ՝ ողջ հայության համար ողբերգական օրն են ամերիկացի նախագահները դիմում հայերին հատուկ ուղերձով, որում վարպետորեն խուսափում են «ցեղասպանություն» բառն օգտագործելուց։

Օբամայի դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Փորձագետները առնվազն չեն բացառում այն, որ նախագահ-ռեֆորմատորը կարտասանի այդ բառը, իսկ եթե ոչ, ապա փոխարենը Թուրքիայից կպահանջի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման լուրջ քայլեր։ Այստեղ պետք է նշել, որ նույնիսկ բարձրաձայն չարտասանելով «ցեղասպանություն» բառը՝ ԱՄՆ նախագահները երբեք չեն բացառել հայերի զանգվածային ջարդերի փաստը։

Սակայն ողջ այս պատմության մեջ ամենանշանակալին, համենայն դեպս մինչև վերջին ժամանակները, ղարաբաղյան պրոբլեմատիկայի՝ որպես հայ-թուրքական օրակարգի գործոնի բացակայությունն է։ Դա, անխոս, նշանակալից իրադարձություն է։ Առաջին անգամ Անկարան իր հարաբերությունները Հայաստանի հետ ուղղակիորեն չի կապում Ադրբեջանի ազգային շահերի հետ։ Բաքվում այդ երկրի՝ առանց «կրտսեր եղբայրներին» հաշվի առնելու հանկարծ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու նման դիրքորոշումը վրդովմունք է առաջացնում։

Ադրբեջանական քաղաքական վերնախավը փորձեր է անում «սահմանների մեջ» պահել Անկարային՝ կանգ չառնելով տնտեսական բնույթի պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքի առջև՝ օգտագործելով այնպիսի լծակներ, ինչպիսիք են էներգակիրները։ Անմիջականորեն Թուրքիային սպառնալ Բաքուն չի հանդգնի, բայց ադրբեջանական մամուլն արդեն քննարկում է գազի սակագների բարձրացման հանարավորությունը։

Այդուհանդերձ Թուրքիան՝ տարածաշրջանային գերտերության իր հավակնություններով, այս հորդորներին դժվար թե տրվի։ Չափազանց լուրջ փոփոխություններ են կատարվել տարածաշարջանում, և չափազանց լուրջ դեր է կամենում դրանցում խաղալ Անկարան, որպեսզի շարունակի հետևել ադրբեջանական շահերին։

Բաքվում դա հասկանում են, ինչպես հասկանում են և այն, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ուժեղ հարված կդառնա Ադրբեջանին՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում։

Սահմանի բացումը, թուրքական տնտեսական ընդարձակման բոլոր հնարավոր ռիսկերի հետ մեկտեղ, Հայաստանի համար կդառնա 16-ամյա շրջափակման ճեղքում և նրան մեկուսացնելու փորձերի ավարտ։

Իսկ Թուրքիան կբարձրացնի լուրջ և անաչառ տարածաշրջանային խաղացողի և Հարավային Կովկասում անվտանոգւթյան նոր համակարգի հեղինակներից մեկի իր անունը։ Զուտ գործնական տեսանկյունից՝ Հայաստանի հետ սահմանի բացումը թույլ կտա Անկարային զարգացնել տնտեսապես հետամնաց սահմանամերձ տարածքները։

Թուրքիայի ղեկավար Աբդուլա Գյուլը հետևում էր թուրք և հայ ֆուտբոլիստների խաղին երևանյան «Հրազդան» մարզադաշտում։ Այդ բացառիկ, ասես ժայռակերտ շինությունից տառացիորեն մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը՝ խորհրդանշական հիշեցումն այն բանի, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ժամանակակից հարաբերություններ կառուցելով՝ չի կարելի խուսափել պատմության մութ կողմերի քննարկումից և պատմական անվիճելի փաստերի ճանաչումից։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հայ ժողովրդի կարծիքը որոշիչ կլինի հայ-թուրքական հարբերությունների կարգավորման հարցում՝ նշելով, որ նորմալ և քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումը Հայաստանի և Թուրքիայի միջև առանց որևէ նախապայմանի բխում է երկու կողմերի շահերից։ Պաշոտնական Երևանը հստակեցնում է. հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ չի նշանակում մոռացության մատնել մարդկության պատմության ողբերգական փաստը՝ Հայոց ցեղասպանությունը։ -0-

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» մեկնաբան, հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։