482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանը դեռ փակ է
12:28
06 Ապրիլի 2009

Անցյալ շաբաթ Երևանի քաղաքապետի ընտրությունների շուրջ քննարկումներն իրենց տեղը զիջեցին հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացման շուրջ բուռն քննարկումներին:

Առաջիկայում սահմանի հնարավոր բացման հարցը մեկնաբանելով՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է ակտիվորեն քննարկեն իրենց հուզող խնդիրները:

«21-րդ դարում անհնար է ունենալ փակ պետական սահմաններ։ Աշխարհում գոյություն ունեն խնդիրներ ունեցող բազմաթիվ հարևան երկրներ, որոնք քննարկվում են բանակցային սեղանի շուրջ։ Կարծում եմ, որ Հայաստանն ու Թուրքիան այսօր այդ ուղու վրա են և պետք է քննարկեն ու լուծեն իրենց հուզող խնդիրները», - հայտարարեց Ղազինյանը։

Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը հերքեց թուրքական ԶԼՄ-ների հրապարակումն այն մասին, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Թուրքիա կատարելիք ապրիլյան այցից հետո ծրագրված է հայ-թուրքական սահմանի բացումը:

«Թուրքական ԶԼՄ-ներում հրապարակված և նախարար Նալբանդյանին վերագրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նա նման հայտարարություն չի արել»,- ասաց Բալայանը:   

Հայտնի դարձավ նաև, որ ԱԳՆ ղեկավար Նալբանդյանը ապրիլի 6-7-ը կայցելի Ստաբուլ՝ մասնակցելու «Քաղաքակրթությունների միություն» երկրորդ համաժողովին:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին մի քանի փորձագետներ:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ ղարաբաղյան նախապայմանը դուրս է մղվում Թուրքիայի արտաքին քաղաքականությունից: Նրա կարծիքով, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան ջանում է միջնորդ դառնալ տարածաշրջանային բոլոր հակամարտություններում՝ հայ-ադրբեջանական, իսրայելապաղեստինյան, վրաց-ռուսական:

«Ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում պահպանելով՝ անհնար է միջնորդ հանդիսանալ»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը:

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը համակարծիք է այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե հայ-թուրքական սահմանը չի բացվի մոտ ժամանակներում:  

Նրա կարծիքով, սահմանը պետք է բացվի, սակայն առանց որևէ նախապայմանի: «Սահմանի բացումը չպետք է կապվի ղարաբաղյան հարցի և Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելու հարցի հետ»,- հայտարարեց Վարդանյանը:

Նախորդ շաբաթ Հայաստան այցելեց ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղար Գերնոտ Էդլերը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Էրլերը հայտարարեց, որ Գերմանիայիում ողջունում են ղարաբաղյան հակամարտության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված երկխոսությունը:

Հանրապետության նախագահն իր հերթին չափազանց կարևորեց Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Գերմանիայի հետ, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների հետագա զարգացումը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշեց, որ զարգացման համագործակցության բնագավառում Գերմանիան Հայաստանի երկրորդ դոնոր երկիրն է, ինչպես նաև խոշորագույն առևրատնտեսական գործընկերներից մեկը:

Էրլերը ղարաբաղան հակամարտությունը քննարկել է նաև ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ադրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  Հայաստանը կարևրում է հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձևչափ, և Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով:

Աբրահամյանի համոզմամբ կողմերը պետք է զերծ մնան որևէ քայլից, որը կարող է հավելյալ լարվածություն ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին, ինչին խոչընդոտում է Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով: ԱԺ նախագահը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է, ԼՂՀ-Հայաստան միջև ցամաքային կապը և ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխիքները: 

Էրկերը հայտարարեց, որ անհրաժեշտ է բացառել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն:

«Գերմանական կառավարությունն աջակցում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, և մենք ջանում են աջակցել դրանց շուտափույթ լուծմանը»,- հավաստիացրեց Էրլերը:

ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղարը արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին վերաբերող հարցեր քննարկեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին նաև ԵՄ Արևելյան գործընկերություն նախաձեռնությանը վերաբերող հարցեր:

ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղարը հայտնեց, որ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը սեփական պատկառելի բյուջեն կունենա:

Ինչպես նկատեց պետքարտուղարը, ԵՄ-ն կշարունակի անդամ-երկրներում զարգացնել քաղաքական հիմնական առաջնահերթությունների նախաձեռնությունները:

Ղարաբաղյան հակամարտությանը անդրադարձավ նաև ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:

Նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն ճանաչելու դեպքում նոր պատերազմ չի սկսվի՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Միսնկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի խոսքերն այն մասին, թե «նոր պատերազմի կհանգեցնի ինչպես Լեռնային Ղարաբաղի՝ անկախ պետություն ճանաչելը, ինչը չի անում Հայաստանը, այնպես էլ այդ տարածքն առանց պայմանի Ադրբեջանին հանձնելը»:

«Մեր տեսանկյունից ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հիմքեր ստեղծելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչում և հակամարտության ռազմական լուծման փորձերի փոխադարձ հրաժարում գրանցել»,- հայտարարեց նա:

Հայաստանի ներքաղաքական կյանքում նախորդ շաբաթ որոշակի տեղաշարժեր նկատվեց «յոթի գործում»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը չորեքշաբթի որոշեց այդ գործը բաժանել առանձին վարույթների:

Բացի այդ, Հայաստանում «յոթի գործով» մեղադրյալների հանդեպ դադարեցվեց քրեական հետապնդումը «պետական իշխանության բռնազավթում» հոդվածով:

Շողիկ Վարդանյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: