487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետի ընտրություններին «Ժառանգությունը» առանց ժառանգության իր մասնաբաժնի մնաց
14:01
30 Մարտի 2009

Հայաստանի քաղաքական կյանքի կենտրոնում նախորդ շաբաթ, և, հնարավոր է՝ այդպես լինի մինչև հունիս, Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների թեման էր։ Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր միակ կուսակցությունը՝ «Ժառանգությունը», հրաժարվեց իր ներկայացուցիչներին առաջադրել Երևանի քաղաքապետի ընտրություններին։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Երկուշաբթ հայտարարելով Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին իր կուսական ցուցակը չներկայացնելու որոշման մասին՝ «Ժառանգությունը» կոչ է արել իր ընտրողներին և Երևանի բոլոր բնակիչներին՝ իրենց ձայնը տալ ընդդիմության օգտին։ Իր որոշմամբ  «Ժառանգությունը» պարզություն մտցրեց ընտրություններին առանձին ցուցակո՞վ, թե՞ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ միասին հանդես գալու վերաբերյալ անորոշ իրավիճակի մեջ։

Ինչպես մամուլին տեղեկացրեցին «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող պատգամավորները, ՀԱԿ-ն առաջարկում էր ընդհանուր ցուցակ, որտեղ կուսակցության ներկայացուցիչը գտնվում էր երրորդ տեղում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից և Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանից հետո, այն դեպքում, երբ «Ժառանգությունն» առաջարկում էր առաջին տեղում ներկայացնել իր թեկնածուին՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանին, իսկ երկրորղ տեղում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Միևնույն ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատել է անկախ հասարակական դիտորդի գործառույթ կատարելու իր վճռականությունը։ Հաղորդագրության համաձայն՝ դա ենթադրում է համալիր պայքար տանել քաղաքացիների քվեներն անաղարտ պահելու, դրանց կեղծման բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ թե ընտրական հանձնաժողովներում իր նշանակած անդամների միջոցով և թե այդ հանձնաժողովներից դուրս` նպաստելով նախընտրական արշավի ամբողջ ընթացքում, ինչպես դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում հավասար պայմանների ապահովմանը։

«Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է նաև դիտազննել ընտրությունների ընթացքը` արձանագրելով և հանրությանն ու իրավապահ մարմիններին ներկայացնելով տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ փաստերը:

Միևնուն ժամանակ ընտրություններին չմասնակցելու պատճառով կուսակցությունը ներողություն է խնդրել իր ընտրազանգվածից՝ ի դեմս «Ժառանգություն» խմբկացության պատգամավոր Վարդան Խաչատրյանի։ Ինտերակտիվ ուսումնասիրությունների միջոցով մենք իմացանք, որ «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել ցանկացողների թիվը զգալի է, և մենք, առիթից օգտվելով, ուզում ենք ներողություն խնդրել մեր ընտրողներից, որ նրանց այլընտրանքի հնարավորություն չենք տվել»։

Նա հայտարարեց նաև, որ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է ընդունել պարտադիր կերպով մասնակցել բոլոր հաջորդող ընտրություններին առանց բացառության։

«Ժառանգության» հայտարարության համատեքստում շատ հետաքրքիր են ՀԱԿ-ի անդամների մեկնաբանությունները։

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հայտարարեց.  «Մենք ցավում ենք, որ կուսակցությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին և որ մեզ այդպես էլ չհաջողվեց հանդես գալ միասնական ցուցակով՝ չնայած ըմռնումով ենք վերաբերվում գործընկերների որոշումանը»։

Միաժամանակ նա ձեռնպահ մնաց միասնական ընդդիմադիր ցուցակի ձևավորման ընթացքում ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև բանակցությունների մանրամասները բարձրաձայնելուց՝ նշելով, որ ոչ կոռեկտ է համարում ներկայացնել  բանակցությունների ընթացքում հնչած բոլոր առաջարկությունները։

«Նշեմ միայն, որ ՀԱԿ պաշտոնական մարմինը, որը համագործակցության մասին բանակցություններ է վարել «Ժառանգություն» կուսակցության հետ, դուրս չի եկել կոռեկտության սահմաններից», -ասաց Մուսինյանը»:

Նա դրական գնահատեց այն փաստը, որ կոալիցիոն ուժերը հանդես են գալիս ընտրություններում որպես առանձին կուսակցություններ, մինչդեռ ընդդիմությունը հանդես է գալիս համախբված դիրքերից։ «Առաջին անգամ 14 ընդդիմադիր կուսակցություն հանդես է գալիս ընտրություններում միացյալ դաշինքով, որտեղ ընդգրկված են բոլոր կուսակցությունների բոլոր թեկնածուները»,- ասաց Մուսինյանը՝ հավելելով, որ ցուցակում ընդգրկվել է 167 մարդ։

Նրա խոսքերով՝ բոլոր կուսակցությունները գրավոր հաստատել են ցուցակը, որը կազմվել և հաստատվել է ՀԱԿ քաղխորհրդի կողմից։

Այս ամենի հետ անհամատեղելի էր Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի հայտարարությունը, ով դժգոհություն հայտնեց ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի կապակցությամբ, որտեղ ինքը զբաղեցնում է 22-րդ տեղը։

«Ցուցակը կազմվել է ոչ թե ազգային շահերին համապատասխան, այլ ելնելով սեփական հավակնություններից։ Ցուցակում ինձանից առաջ կանգնած 20 մարդիկ անհայտ են թե ժողովրդին, թե քաղաքականությանը և ոչ մի դեր չեն խաղում քաղաքական կյանքում»,- նշեց Հակոբյանը։

Հակոբյանը ասաց նաև, որ վրդովված է ու ստորացած, բայց քաղաքական գործիչը պետք է գործի «սառը գլխով ու ջերմ սրտով»։  

Միաժամանակ 167 անդամից բաղկացած ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի առաջին եռյակում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը։

Երկրի քաղաքական ու հասարակական կյանքը, սակայն, չեն սահմանափակվել  միայն Երևանի քաղաքապետի ընտրություններով։  Երկուշաբթի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկուշաբթի մեղավոր է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և դատապարտել երեք տարի ազատազրկման։

Գագիկ Ջհանգիրյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկվել արդարադատության պետական խորհրդականի առաջին դասի աստիճանից ՀՀ նախագահի փետրվարի 22-ին հրամանագրով, քանի որ խախտել է «Դատախազության մասին» օրենքով սահմանված արգելքը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ, ինչպես նաև հայտարարել է, որ աջակցում է ընդդիմության առաջնորդ՝ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ջհանգիրյանը գտնվում է կալանքի տակ 2008 թ.-ի փետրվարի 24-ից։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Դատավճիռի հրապարակումից հետո ՀԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ գործը կվիճարկեն բարձրագույն ատյաններում, այդ թվում Հայաստանի Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, ինչից հետո չի բացառվում, որ գործը կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Միաժամանակ դեռևս որևէ առաջընթաց չկա «յոթի գործում»։ 2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննվող այսպես կոչված «յոթի գործով» դատական նիստը երկուշաբթի ընդհատվել է և տեղափոխվել ապրիլի 1-ին։

Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։

Եթե ավելի վաղ դատական նիստերը տեղափոխվում էին դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով, ապա այս անգամ այն հետաձգվեց մեղադրող կողմի միջնորդության հիման վրա։

Դատախազ Կորյուն Փիլոյանի խոսքերով՝ նախագահը ստորագրել է ՔՕ-ի 225-րդ (զանգվածային անկարգություններ) և 300-րդ (իշխանության բռնազավթում) հոդվածներում խորհդարանի կողմից մտցված փոփոխությունները։

«Այս ամենի պատճառով անհրաժեշտություն է առաջացել անցկացնել քննարկումներ և ճշտումներ, և մեղադրող կողմը խնդրում է ժամանակ տրամադրել մինչև ապրիլի 1-ը», - ասաց նա։

Արտաքին քաղաքական զարգացումների տեսանկյունից կարևոր հայտարարություններ է արել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Մասնավորապես, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորոման հարցում:

«Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցնել: Երկու երկրի միջև բանակցությունները լավ հունով են ընթանում, ես լավատես եմ, բայց՝ զուսպ լավատես»,- ասել է նախարարը:

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունները կհասնեն տրամաբանական կետին, կստեղծվեն դիվանագիտական շփումներն և, վերջապես, կբացվի սահմանը: «Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- հայտարարել է Նալբանդյանը:

Շաբաթվա կարևորագույն նորություններից կարելի է նշել նաև Հայաստանում 2011 թ.-ի հոկտեմբերի 12-21-ը բնակչության հերթական մարդահամար անցկացնելու մասին կառավարության որոշումը։ Փորձնական  մարդահամարը  տեղի կունենա 2010թ. ապրիլի 14-23-ը։ Նման որոշում է ընդունվել հինգշաբթի Աղվերանում՝ կառավարության արտագնա նիստի ժամանակ։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, փորձնական մարդահամարը կանցկացվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Տավուշի մարզի  Գետահովիտի, Գանձաքարի, Աչաջուրի, Խաշթառակի գյուղական համայնքներում։

2011 թ.-ի մարդահամարը կդառնա բնակչության երկրորդ մարդահամարը Հայաստանի անկախացումից հետո. առաջին մարդահամարն անցկացվել է 2001 թ.-ի հոկտեմբերի 10-19-ը։ Դրա տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության թիվը կազմել է ավելի քան 3,2 միլիոն մարդ։

Հայկ Խալաթյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։